Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Սեպտեմբերի 9–ով սկսվող շաբաթ
Երգ 15
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել սեպտեմբերի 15–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Ինձ չեն հետաքրքրում Եհովայի վկաները» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 9, 10)։
17 րոպե. «Օգնենք ուրիշներին փառաբանել Եհովային»։a
15 րոպե. Ինչո՞ւ մարդիկ հավատ չունեն։ (Քննարկում ունկնդիրների հետ։) Հաճախ հանդիպում ենք անհավատ մարդկանց (Բ Թեսաղ. 3։2)։ Եհովայի մասին ճշմարտությունը նրանց հայտնելու համար մենք նախևառաջ պետք է փորձենք պարզել, թե ինչու նրանք Աստծուն չեն հավատում։ 7–րդ էջում գտնվող շրջանակից («Ինչո՞ւ շատերը հավատ չունեն») քննարկիր այն չորս պատճառները, որոնք կարող են խանգարել մարդկանց հավատ ունենալու։ Հրավիրիր ունկնդիրներին արտահայտվելու, թե ինչպիսի մատուցում կարելի է օգտագործել յուրաքանչյուր դեպքում։ Ներկայացրու մի մատուցում, որն արդյունավետ է եղել ծառայության մեջ, կամ էլ պատմիր 1993 թ. հոկեմբերի 8–ի «Արթնացե՛ք»–ի 14, 15 էջերում բերված դեպքը։
Երգ 22 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 16–ով սկսվող շաբաթ
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քաջալերիր ամենքին վերանայելու վերջին շրջանային համաժողովի ժամանակ կատարած գրառումները, որպեսզի պատրաստվեն հաջորդ շաբաթվա ծառայողական հանդիպմանը։
18 րոպե. Ի՞նչ կարող ենք ասել նախորդ տարվա մեր գործունեության մասին։ (Ծառայողական վերակացուի ելույթը։) Ներկայացրու ժողովի՝ 2002 թ. ծառայողական տարվա հաշվետվության ուշագրավ կետերը։ Գովասանքի խոսքեր ուղղիր ժողովի անդամներին լավ արդյունքների հասնելու համար։ Ուշադրությունդ կենտրոնացրու այն բանի վրա, թե ժողովի անդամներն ինչպես են հաճախել հանդիպումներին, ինչպես է հաջողվել արդյունավետ վերայցելություններ կատարել, Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել, ծառայել որպես ենթառահվիրա։ Ցույց տուր, թե ինչում է հարկավոր բարելավվել։ Խոսիր ընթացիկ տարվա իրագործելի նպատակների մասին։
17 րոպե. Դժվարություններ, որ ծառանում են միայնակ ծնողների առջև։ Երեցը հարցազրույց է անցկացնում մեկ կամ երկու միայնակ ծնողների (կամ էլ ոչ Վկա ամուսին ունեցողների) հետ՝ տեսնելու, թե ինչպես են նրանք հաղթահարում երեխաներին սովորեցնելու, խրատելու և հոգևոր առաջնորդություն տալու հետ կապված պրոբլեմները։ Ինչպե՞ս է նրանց հաջողվում կատարել ընտանեկան պարտականությունները, միևնույն ժամանակ կանոնավորապես ներկա գտնվել ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայությանը մասնակցել։ Ընդգծիր մի շարք խորհուրդներ, որ բերված են «Ընտանեկան Ուրախութիւն» գրքի 104–110 էջերում։ Օգտվելով 113–115 էջերից՝ նշիր, թե ուրիշները ինչ գործնական կերպերով կարող են օգնել նրանց։
Երգ 19 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 23–ով սկսվող շաբաթ
Երգ 13
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ երեցը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադրումից հետո կրկնիր մատուցման առաջին նախադասությունները, որոնք օգտագործվեցին հետաքրքրություն առաջացնելու նպատակով։
10 րոպե. Տեղական կարիքներ։
25 րոպե. «Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան» (Յայտն. 14։7)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ, որի ընթացքում կքննարկվի նախորդ ծառայողական տարվա շրջանային համաժողովի ծրագիրը։ Առաջարկիր քարոզիչներին մեկնաբանել համաժողովի ծրագրի գլխավոր կետերը և պատմել, թե ինչպես են կիրառել դրանք անձամբ կամ ընտանյոք հանդերձ։ (Նախօրոք կարելի է առաջադրանքներ տալ։) Հատկապես ընդգծիր ծրագրի հետևյալ կետերը. 1) «Օգնենք նորերին աստվածահաճո վախ զարգացնել»։ Ինչպե՞ս կարող ենք օգնել Հիշատակի երեկոյին ներկա գտնված հետաքրքրվող անհատներին առաջադիմելու և Եհովայի ակտիվ ծառա դառնալու։ 2) «Վախենալ Եհովայից նշանակում է չարն ատել» (w87 01.05, էջ 16–18 կամ w87-U 15.09, էջ 16–18)։ Ինչպե՞ս կարող են Առակաց 6։16–19 խոսքերը օգնել մեզ հրաժարվել այն բաներից, որոնք ատում է Եհովան. հպարտություն, ստախոսություն, նյութականի հետապնդում, զվարճության վնասակար տեսակներ, ինտերնետի սխալ գործածություն։ 3) «Ավելի մտերմացեք նրանց հետ, ում սիրում եք»։ Մենք սիրում ենք Եհովային, Հիսուսին, մեր ընտանիքի անդամներին, ժողովի անդամներին. ինչպե՞ս է նրանց հետ ավելի մտերմանալը պահպանում մեզ աշխարհի ազդեցությունից։ 4) «Երկյուղեք Եհովայից, ոչ թե մարդկանցից»։ Ինչպե՞ս է Եհովային տհաճություն պատճառելու վախն օգնել հաղթահարելու ամաչկոտությունը քարոզելու ժամանակ, հավատարիմ մնալու աստվածային սկզբունքներին աշխատանքի վայրում կամ դպրոցում և գործատիրոջ ճնշման տակ չկորցնելու ժողովներին ու համաժողովներին ներկա լինելու վճռականությունը։ 5) «Ամեն ինչ արեք Աստծո փառքի համար» (Սաղ. 119։37; Եբր. 4։13)։ Ինչո՞ւ պետք է Աստծո հանդեպ վախը մեզ ետ պահի չափից դուրս ալկոհոլ օգտագործելուց, պոռնկագրություն դիտելուց կամ գաղտնի ուրիշ մեղքեր գործելուց։ 6) «Շարունակե՛ք ընթանալ Եհովայի երկյուղով»։ Թույլ տալով, որ Եհովայի սուրբ ոգին առաջնորդի ձեզ կյանքում՝ ինչպիսի՞ օրհնություններ եք ստացել նրանից (Սաղ. 31։19; 33։18; 34։9, 17; 145։19)։
Երգ 7 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 30–ով սկսվող շաբաթ
Երգ 9
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու սեպտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Քննարկիր «Թագավորության սրահների շինարարության ծրագիրը առաջ է ընթանում» հոդվածը։
15 րոպե. Ինչո՞վ են մեր պարբերագրերը առանձնահատուկ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում մենք տարածելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Քննարկիր, թե ինչ պատճառներով են պարբերագրերը առանձնահատուկ։ 1) Դրանք փառաբանում են Եհովայի անունը։ 2) Քաջալերում են Հիսուսի հանդեպ հավատ ունենալ։ 3) Ծանուցանում են Աստծո Թագավորությունը։ 4) Ընթերցողների ուշադրությունը ուղղում են Աստվածաշնչի վրա՝ որպես միակ հեղինակության աղբյուրի։ 5) Բացատրում են Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը։ 6) Օգնում են հասկանալ համաշխարհային իրադարձությունների նշանակությունը։ 7) Ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել այսօրվա խնդիրները։ 8) Նախատեսված են բոլոր խավերի մարդկանց համար։ 9) Քաղաքականության հարցում չեզոք են։ Երկու կարճ ցուցադրում ներկայացրու՝ յուրաքանչյուր դեպքում ցույց տալով, թե վերը նշված կետերից որևէ մեկը ինչպես կարելի է օգտագործել զրույց սկսելու համար։
15 րոպե. «Գնահատենք աստվածապետական գործունեության մեջ օգտագործվող միջոցները»։b Անցկացնում է երեցը։ Հայտնիր, թե ինչ է նկատվել տեղի ժողովներում գրականության օգտագործման վերաբերյալ, և թե ինչ կարող են անել ժողովի անդամները, որպեսզի խնայողաբար այն օգտագործեն։ Հորդորիր գրականություն պատվիրել այն քանակությամբ, որքան իրականում անհրաժեշտություն կա։ Հիշեցրու համաշխարհային գործին ֆինանսապես աջակցելու հնարավորության մասին (տե՛ս «Ուրիշներու հետ բաժնեկցինք անոնց կարիքներուն համաձայն» հոդվածը 1996 թ. նոյեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում, էջ 3)։
Երգ 17 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 7–ով սկսվող շաբաթ
Երգ 27
10 րոպե. Տեղական հայտարարություններ։
15 րոպե. Պաշտպանել ճշմարտությունը դպրոցում։ Հարցազրույց մեկ կամ երկու դպրոցական տարիքի քարոզիչների հետ, որոնք գիտակցում են անհավատ դասընկերների հետ սահմանափակ ընկերակցության անհրաժեշտությունը։ Ինչպե՞ս են նրանք պատրաստվում հաղթահարելու այն դժվարությունները, որոնք կապված են ազգային տոների և արարողությունների, պարային երեկույթների ու խնջույքների, արտաժամյա սպորտային խաղերի և անմաքուր գործերի հետ։ Հարցրու նրանց, թե ինչպես են պատրաստվում վկայություն տալու դպրոցում։
20 րոպե. «Խուսափիր «դատարկ բաների» հետամուտ լինելուց»։c 4–րդ պարբերությունը քննարկելուց հետո մեկնաբանություններ ընդգրկիր 1999 թ. նոյեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրի 30–32 պարբերություններից։ 5–րդ պարբերությունը քննարկելիս ընդգրկիր 1994 թ. հոկտեմբերի 1–ի «Դիտարանի» 8–րդ էջի վրա գտնվող շրջանակը (ռուս.)։ 6–րդ պարբերության հետ միասին կարդա նաև 1999 թ. նոյեմբերի 1–ի ներդիրից 18–րդ պարբերությունը։
Երգ 1 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։