Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/02 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 9/02 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը՝ նպատակ հետապնդելով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսել։ Նոյեմբեր. «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Եթե մարդիկ արդեն ունեն այս հրատարակությունները, կարելի է առաջարկել մեկ այլ գրականություն։ Դեկտեմբեր. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։

◼ 2002 թ. հոկտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը կբաժանվի միայն մարզային համաժողովից հետո, որին հրավիրված է տվյալ ժողովը։

◼ Երեցներին հիշեցում է տրվում, որ հետևեն «Դիտարանի» 1991 թ. հուլիսի 1–ի համարի 21, 22 էջերում զետեղված հրահանգներին, որոնք վերաբերում են ընկերակցությունից զրկված կամ ընկերակցությունից հրաժարված անհատներին, ովքեր գուցե մտադրություն ունեն վերականգնվելու։

◼ Ընկերությունը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերն Ընկերություն ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք հիշել այն հրատարակությունների մասին, որոնք կարելի է ստանալ հատուկ պատվերով։

◼ 2003 թ. Հիշատակի երեկոյի առիթով հատուկ հանրային ելույթը կներկայացվի ապրիլի 27–ին՝ կիրակի։ Ելույթի վերնագիրը կհայտարարվի ավելի ուշ, իսկ ելույթի պլանը կտրամադրվի։ Այն ժողովներում, որտեղ այդ շաբաթ այցելելու է շրջանային վերակացուն կամ համաժողով է անցկացվելու, կամ եթե ժողովի հանդիպումը շաբաթ օրն է կայանալու, սույն ելույթը կներկայացվի մեկ շաբաթ անց։ Ոչ մի ժողովում 2003 թ. ապրիլի 27–ից շուտ այն չպետք է ներկայացվի։

◼ Ընկերությունը պատրաստվում է լույս ընծայելու ռուսերեն լեզվով «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի խոշորատառ հրատարակությունը (նշանը՝ kllp, առարկա №6226)։ Հրատարակության քանակը նախօրոք որոշելու համար խնդրում ենք ուղարկել ձեր պատվերները մինչև 2002 թ. սեպտեմբերի 1–ը։ Քանի դեռ գիրքը առկա չէ, այդ մասին նշված կլինի պատվերի ուղարկման ցուցակի (CS–74) «Պատվերը գրանցված է» սյունակում։

◼ Լույս են տեսել նոր հրատարակություններ.

«Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» — անգլերեն (Բրայլի գրատիպ), գա, էվէ, էֆիկ, թվի, իգբո, իսոկո, իսպաներեն (Բրայլի գրատիպ), յորուբա։

«Եսայիայի մարգարեությունը» (հատոր 2, նշանը՝ ip-2) — փենջաբերեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը