Թագավորության սրահների շինարարության ծրագիրը առաջ է ընթանում
1 1983 թ.–ին ԱՄՆ–ում կայացած «Թագավորության միասնություն» մարզային համաժողովի ժամանակ հայտարարվեց, որ Միացյալ Նահանգների և Կանադայի տարածքում Թագավորության սրահների շինարարության և վերակառուցման համար հատուկ ֆոնդ է ստեղծվելու։ Այն ժամանակ մենք չգիտեինք, թե այդ գործունեության համեստ սկիզբը ինչպես կօրհներ Եհովան։ Մենք սկսեցինք ավելի լավ տեսնել, թե որքան տեղին են ասված Սաղմոս 92։4–րդ համարում գրված խոսքերը. «Որովհետեւ դու Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. քո ձեռքի գործերովը ցնծում եմ»։
2 Այժմ մենք ուրախանում ենք՝ նայելով արդեն կատարված աշխատանքներին։ Այսօր ամբողջ աշխարհում անցկացվող Թագավորության սրահների շինարարության արագացված ծրագիրը ընթացքի մեջ է։ Մեզանից յուրաքանչյուրը առանձնաշնորհում ունի ինչ–որ ձևով մասնակցելու այս գործունեությանը։ Դա մենք անում ենք մեր մեծ կամ փոքր դրամական նվիրատվությունների միջոցով՝ ֆինանսապես աջակցելով աշխարհի շատ վայրերում կատարվող շինարարական աշխատանքներին։ Շատ եղբայրներ մասնակցում են այս ծրագրին՝ ծառայելով որպես կամավորներ. տրամադրում են իրենց սարքավորումները, ինչպես նաև՝ ժամանակը, ընդունակություններն ու հմտությունները։ Մեզ հաջողվում է ծրագիրն իրականացնել, քանի որ Եհովան առաջնորդում է մեզ, աջակցում ու առատորեն օրհնում մեր միասնական ջանքերը (Սաղ. 127։1)։
3 Շատ մասնաճյուղեր հետևում են Միացյալ Նահանգների ժողովներում սկզբնապես հաստատված օրինակին։ Մի շարք երկրների Թագավորության սրահներում տեղադրված են արկղներ, որտեղ քարոզիչները նվիրատվություններ են կատարում Թագավորության սրահների ֆոնդին։ ԱՄՆ–ի համար լույս տեսած 1997 թ. մարտի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում հայտարարություն էր արվել այս ծրագրում մտցված փոփոխության մասին։ Այնտեղ գրվել էր. «Այն ժամանակվանից սկսած, երբ 1983 թ.–ին հիմնադրվեց Ընկերության Թագավորության սրահների ֆոնդը, եղբայրները առատ նվիրատվություններ են կատարել, այնպես որ Թագավորության սրահների շինարարության համար փոխատվություն տրամադրելու հնարավորություն է ստեղծվել։ Այս միջոցառումը օգուտ է բերել ԱՄՆ–ի արդեն 2 700 ժողովների, որոնք հակառակ դեպքում չէին կարողանա նոր Թագավորության սրահներ կառուցել կամ նորոգել հին սրահները։ Այժմ խիստ անհրաժեշտություն կա այդ ֆոնդից փոխատվություն տրամադրելու տնտեսապես վատ վիճակում գտնվող երկրների ժողովներին օգնելու համար։ Ձեր շարունակվող աջակցությունը մեծապես գնահատվում է Ընկերության և այն ժողովների կողմից, որոնց հնարավոր է լինում օգնություն ցույց տալ»։
4 Մարտ ամսվա այդ թերթիկի հայտարարությունը ծառայեց որպես հրավեր՝ մասնակցելու Թագավորության սրահների շինարարության արագացված ծրագրին։ Թագավորության սրահների ֆոնդից օգնություն էր հատկացվելու կարիքի մեջ գտնվող ուրիշ երկրների մեր եղբայրներին, մինչ շարունակվելու էր տվյալ երկրի Թագավորության սրահների շինարարության դրամական ապահովումը։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1997 թ. օգոստոսի համարի հոդվածներից մեկում գրվեց. «Ամբողջ աշխարհում մեծանում է Թագավորության սրահների շինարարության կարիքը։ Միայն անցած ծառայողական տարվա ընթացքում 3 288 նոր ժողովներ են կազմավորվել։ Այս ժողովներից շատերը գտնվում են Աֆրիկայում, Ասիայում, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում և Արևելյան Եվրոպայում»։
5 Այդ ժամանակվանից սկսած՝ ի՞նչ արդյունքների ենք հասել։ 2001 թ. տարեգիրքը հայտնում է. «30 երկրներում արդեն կառուցվել են 453 Թագավորության սրահներ, իսկ 727 սրահներ դեռևս կառուցվում են։ Յուրաքանչյուր երկրի համար եղբայրները ձգտում են կազմել Թագավորության սրահների տիպային նախագծեր, որտեղ օգտագործվելու են տեղական շինարարական նյութերը և ընդունված մեթոդները։ Օրինակ՝ Քենիայում սովորաբար քարից են կառուցում, Տոգոյում՝ աղյուսից, իսկ Կամերունում՝ բետոնե աղյուսից, որի վրա սվաղ է արվում։ Այսպիսով՝ տեղի եղբայրները արագ ձեռք են բերում այն հմտությունները, որոնք հարկավոր են իրենց երկրում սրահներ կառուցելու համար»։
6 Այն փաստը, որ Եհովան օրհնում է շինարարական այս ծրագիրը, բացահայտ է Աֆրիկա մեծ մայրցամաքում։ Նայելով կառուցված Թագավորության սրահներից մի քանիսի նկարները՝ պատկերացրեք, թե ինչպիսի ազդեցություն են թողնում այսպիսի շինությունները Եհովայի վկաների գործունեության վրա։ Դրանք վկայում են համաշխարհային եղբայրության միասնության մասին, դրական ազդեցություն են թողնում համայնքի բնակիչների վրա և նպաստում ժողովի հանդիպումներին հաճախողների թվի ավելացմանը։ Թեև մեր այս ներդիրում խոսվում է միայն Աֆրիկայում կառուցված Թագավորության սրահների մասին, «Մեր թագավորության ծառայությունը» թերթիկի հետագա համարներից կիմանանք, թե Թագավորության սրահների շինարարության ծրագիրը ինչպես է ընթանում աշխարհի մյուս երկրամասերում։
[Նկարազարդում 3–րդ էջի վրա]
Բիմբո, Բանգի
Կենտրոնա–Աֆրիկյան Հանրապետություն
Բեգուա, Բանգի
[Նկարազարդում 4–րդ էջի վրա]
Ուկոնգա, Տանզանիա
Աքրա, Գանա
Սալալա, Լիբերիա
Ալլադա, Բենին. նախկին Թագավորության սրահը
Ալլադա, Բենին. նոր Թագավորության սրահը
Քերոի, Զիմբաբվե
[Նկարազարդում 5–րդ էջի վրա]
Կպեմե, Տոգո
Սոկոդե, Տոգո
Ֆիջրոս, Բենին
[Նկարազարդում 6–րդ էջի վրա]
Լինգա, Զամբիա. նախկին Թագավորության սրահը
Լինգա, Զամբիա. նոր Թագավորության սրահը
Կինշասա, Կոնգո
Մուսամբիրա, Ռուանդա