Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան Դեկտ. 15
«Տարվա այս ժամանակ շատերն են մտածում Հիսուսի ծննդյան մասին։ Ձեզ հայտնի՞ է, որ նրա ծննդյան վերաբերյալ Աստվածաշնչում արձանագրված հաղորդագրությունից կարող ենք արժեքավոր դասեր քաղել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա բաց արա 5–րդ էջը և կարդա Բ Տիմոթէոս 3։16–ը։] «Դիտարանի» այս համարում քննարկվում են այդ կարևոր դասերից մի քանիսը»։
Դիտարան Հունվ. 1
«Իրենց հարազատին կորցրած կամ որևէ հիվանդությամբ տառապող մարդկանցից հաճախ կարելի է լսել այսպիսի խոսքեր. «Ինչո՞ւ է Աստված դա թույլ տալիս»։ Թերևս դուք էլ եք նման հարց տվել։ Աստվածաշունչը մեզ տեղեկացնում է, որ Աստված մեծ ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչպես են մարդիկ տառապում։ [Կարդա Եսայիա 63։9ա։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստված վերացնելու է տառապանքը»։