Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/03 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 1/03 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Հունվար և փետրվար. կարելի է առաջարկել 192 էջանոց ցանկացած գիրք։ Մարտ. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Հատուկ ջանքեր պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու նպատակով։ Ապրիլ. «Դիտարան» պարբերագիրը։ Եթե վերայցելության ժամանակ հետաքրքրություն ենք նկատում անհատի կողմից, նրան կարելի է ընդգրկել պարբերագրերի մատակարարման երթուղում։ Առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու նպատակով։

◼ Սկսած փետրվար ամսից՝ ոչ ուշ մարտի 2–ից, շրջանային վերակացուի նոր հանրային ելույթի վերնագիրը հետևյալն է «Ազատագրում՝ այս խավար աշխարհից»։

◼ Ժողովները պետք է պատրաստություններ տեսնեն Հիշատակի երեկոյի կապակցությամբ, որն այս տարի տեղի կունենա ապրիլի 16–ին՝ չորեքշաբթի օրը՝ արևամուտից հետո։ Թեև ելույթը կարող է արևամուտից առաջ սկսվել, սակայն խորհրդանիշները նախքան արևամուտը չպետք է փոխանցվեն։ Տեղի իշխանություններից տեղեկացեք, թե երբ է ձեր տեղանքում արևը մայր մտնելու։ Եթե մի քանի ժողովներ օգտվում են միևնույն Թագավորության սրահից, հավանաբար, ժողովներից մեկի կամ մի քանիսի համար հարկ կլինի այդ երեկոյի համար մեկ ուրիշ շենք գտնել։ Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում ծրագրերի միջև առնվազն 40 րոպե ընդմիջում անել, որ բոլորը կարողանան լիարժեք օգուտներ քաղել արարողությունից։ Ուշադիր պետք է լինել երթևեկության և ավտոմեքենաները կանգնեցնելու հարցում, այդ թվում նաև ուղևորներին նստեցնելու և իջեցնելու։ Ելնելով տեղի պայմաններից՝ երեցների խորհուրդը պետք է որոշի, թե ինչ միջոցներ ձեռնարկել։

◼ Սկսած այս համարից, «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում այլևս չի տպագրվի նոր հրատարակությունների ցուցակը։

◼ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարին կցված է ներդիր, որտեղ տպագրված է մի նյութ (մաս 1–ին)՝ «Բոլոր Գրություններն Աստծո ներշնչումով են գրված և օգտակար են» (անգլ.) գրքից [si]։ Ներդիրը պետք է պահել, քանի որ 2003 թ. Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագրի որոշ առաջադրանքներ հիմնված են լինելու այդ նյութի վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը