Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Մարտ. «Գիտություն» գիրքն առաջարկելիս ջանքեր գործադրեք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» պարբերագիրը։ Քարոզիչները պետք է ասեն տանտերերին, որ վերջիններս ցանկության դեպքում կարող են նվիրատվություն կատարել համաշխարհային գործին։ Հետաքրքրություն ցույց տված անհատներին վերայցելելիս ուշադրություն դարձրեք «Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքն առաջարկելու վրա։ Ամեն ջանք պետք է գործադրել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու համար հատկապես այն դեպքում, երբ անհատն արդեն ուսումնասիրել է «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։ Հունիս. առաջարկեք «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե անհատն արդեն ունի այս հրատարակությունները, կարելի է առաջարկել ուրիշ համապատասխան գրքույկ, որ ունեք ձեր ժողովի պահեստում։
◼ Այն քարոզիչները, ովքեր ցանկանում են ապրիլին ծառայել որպես ենթառահվիրա, պետք է հիմա արդեն կազմեն իրենց պլանները և նախօրոք հանձնեն իրենց դիմումները։ Դա կօգնի երեցներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քարոզչական ծառայության համար և ապահովել ժողովին բավարար քանակությամբ պարբերագրերով և այլ գրականությամբ։ Հարկավոր է ամեն ամիս ժողովում հայտարարել նրանց անունները, ովքեր հավանություն են ստացել ենթառահվիրա ծառայելու։
◼ Մասնաճյուղը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերը մասնաճյուղ ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք, որ հիշեք, թե որ հրատարակությունները կարելի է ստանալ հատուկ պատվերով։