Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/03 էջ 4
  • Բարի գործերի օրինակ լինենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի գործերի օրինակ լինենք
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Միշտ բարին գործելու հետամուտ եղեք’
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ»
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Մեր վարքով ամեն ինչում սուրբ լինենք
    2004 Մեր թագավորական ծառայությունը
  • Շարունակիր սպասել Եհովային
    2006 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 4/03 էջ 4

Բարի գործերի օրինակ լինենք

1. Ինչո՞ւ պետք է մարզային համաժողովի օրերին հատկապես ուշադրություն դարձնենք մեր վարքին։

1 Մեր վարքն ու մյուսների հանդեպ մեր վերաբերմունքը նկատելի է լինում հատկապես այն ժամանակ, երբ մեծ թվով հավաքվում ենք մարզային համաժողովներին։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Աստվածաշնչի հետևյալ հորդորին. «Խոհեմ [եղիր]. Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով» (Տիտոս 2։6, 7)։ Գուցե մեծ ջանքեր պահանջվեն, որ «մինակ [մեր] անձերի բաներին մտիկ չ’տա[նք], այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ» (Փիլիպ. 2։4)։ Եկեք նկատի առնենք մի քանի ոլորտներ, որտեղ կարող ենք ի գործ դնել այս հորդորը գալիք՝ «Փառք տվեք Աստծուն» անվանումը կրող մարզային համաժողովին։

2. Ի՞նչ պետք է հիշենք կացարան պատվիրելիս։

2 Կացարանի հետ կապված հարցերը։ Բարի գործեր կատարելու հրաշալի հնարավորություն ունենք կացարան պատվիրելիս։ Խնդրում ենք, որ կացարանի համար պատվերներն ուղարկես նախօրոք։ Պատվիրիր այնքան կացարաններ, որքան քեզ անհրաժեշտ է։ Հետևելով բնակարանային բաժնի տրված հրահանգներին և ապրելով այն կացարաններում, որոնք տրամադրել են մեզ՝ կթեթևացնենք եղբայրների ծանր աշխատանքը։ Եթե մենք ինչ–​ինչ պատճառներով չենք կարող օգտվել մեզ տրամադրված կացարանից, պետք է նախօրոք այդ մասին տեղեկացնենք բնակարանային բաժնին։ Մենք լավ օրինակ կծառայենք՝ բոլոր հանգամանքներում Աստծո ոգու պտուղը դրսևորելով (Գաղ. 5։22, 23)։ Եթե մենք կացարան ենք պատվիրել՝ բնակարանում ապրելու, սակայն այդպիսի կացարաններ բավական քանակությամբ չկան բոլոր ցանկացողների համար, այդ դեպքում մեզ կացարան կտրամադրեն մեկ այլ տեղում։

3. Ինչպե՞ս «բարի գործենք ամենին» մեզ տրամադրված կացարանում ապրելիս։

3 Ուրիշների հանդեպ մեր հոգատարությունը պետք է երևա մեր գործերում։ Որպեսզի հնարավորություն տանք բոլորին ժամանակին պառկել քնելու և հանգստանալու, կացարան չենք վերադառնա շատ ուժ ժամի կամ չափից դուրս երկար չենք շփվի միմյանց հետ։ Այդպես վարվելով՝ մենք առավոտյան վաղ կարթնանանք, որպեսզի նախաճաշենք և պատրաստվենք համաժողով գնալու, և բոլորը, այդ թվում նաև տանտերերը կկարողանան ժամանակին գալ համաժողով։ Հիշելով, որ մեր եղբայրներից ու քույրերից շատերի ֆինանսական միջոցները սահմանափակ են, մենք չենք ակնկալի, որ համաժողովի օրերին տանտերերը հոգ կտանեն մեր ուտելիքի մասին։ Շատ կարևոր է հետևել այն կարգ ու կանոնին, որ հաստատել են տանտերերը, և հատկապես պետք է զգույշ լինել նրանց ունեցվածքից օգտվելիս։ Համաժողովից հետո տանտիրոջը հրաժեշտ տալիս մի մոռացիր շնորհակալություն հայտնել։ Այդ կերպերով մենք «բարի [կ]գործենք ամենին» և հրաշալի վկայություն կտանք մարդկանց (Գաղ. 6։10)։

4, 5. Ինչպե՞ս կարող են երեխաները փառք բերել Եհովային, և ի՞նչ պատասխանատվություն ունեն ծնողները։

4 Ծնողներն ու երեխաները։ Աշխարհում, ուր շատ երիտասարդներ չունեն լավ բարքեր, մեր երեխաները աչքի են ընկնում իրենց լավ վարքով, և դա փառք է բերում Եհովային ու նրա կազմակերպությանը։ Սակայն եղել են դեպքեր, երբ երեխաներին հարկ եղած ձևով չհետևելու պատճառով խնդիրներ են առաջ եկել (Առակ. 29։15)։ Մեզ տրամադրված կացարանում կամ համաժողովի անցկացման վայրում գտնվելիս ծնողներն իրենց երեխաներին չպետք է թողնեն առանց հսկողության։

5 Որոշ ծնողներ օգտակար են համարում համաժողովից առաջ երեխաների հետ քննարկել, թե ինչպիսի վարք է ակնկալվում իրենցից (Եփես. 6։4)։ Նրանք օգնում են երեխաներին հասկանալ, որ քրիստոնեական անկեղծ սերը «անվայել վարմունք» չի ունենում կամ «իրենը չի փնտռեր» (Ա Կորնթ. 13։5, Արևմտ. Աստ.)։ Մարզային համաժողովը Եհովայի կողմից ուսուցանվելու ժամանակ է, և թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները իրենց վարքով՝ լինի դա համաժողովի անցկացման վայրում թե այլուր, կարող են հարգանք ցույց տալ այս միջոցառման հանդեպ (Ես. 54։13)։

6. Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մեր լավ վարքը մարդկանց վրա։

6 Մեր բարի վարքը կվերացնի մարդկանց սխալ պատկերացումները և կհրապուրի նրանց դեպի ճշմարիտ երկրպագությունը (Մատթ. 5։16; Ա Պետ. 2։12)։ Եկեք բոլոր նրանց, ում հետ առնչվում ենք մարզային համաժողովի օրերին, բարի վկայություն տանք մեր վարքով ու նրանց հանդեպ վերաբերմունքով։ Այդպես մենք «բարի գործերի օրինակ» կլինենք և փառք կբերենք Եհովային (Տիտ. 2։7)։

[Շրջանակ 4–րդ էջի վրա]

Ուշադիր լինենք մյուսների հանդեպ

▪ Պատվիրիր միայն այնքան կացարաններ, որքան քեզ անհրաժեշտ է

▪ Տրամադրված կացարանն ընդունելու հարցում եղիր համբերատար

▪ Ժամանակին պառկիր քնելու

▪ Երեխաներիդ հսկիր հարկ եղած ձևով

▪ Շնորհակալություն հայտնիր հյուրընկալության համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը