«Երկրպագիր Աստծուն» գրքի ուսումնասիրությունը
«Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գիրքը նախատեսված է այն մարդկանց հետ ուսումնասիրելու համար, ովքեր արդեն ավարտել են «Գիտություն» գրքի ուսումնասիրությունը։ Ժողովի Գրքի ուսումնասիրությանը այն քննարկելով՝ մենք կսպառազինվենք, որպեսզի այս գործիքն օգտագործենք ծառայության մեջ, նաև կխորացնենք մեր սերն ու գնահատանքը Եհովայի ու նրա կազմակերպության հանդեպ։ Ինչպե՞ս կարող ենք լիարժեք օգուտներ քաղել «Երկրպագիր Աստծուն» գրքի ուսումնասիրությունից։
Ուսումնասիրությունը անցկացնելը։ Քանի որ ամեն շաբաթ քննարկելու ենք մի ամբողջ գլուխ, Գրքի ուսումնասիրության վերակացուները պետք է խոհեմությամբ բաշխեն ժամանակը։ Նրանք ուշադիր կլինեն, որպեսզի առաջին մի քանի պարբերությունների քննարկմանը չափից ավել շատ ժամանակ չտրվի։ Այդպիսով ավելի շատ ժամանակ կտրամադրվի բուն նյութի քննարկմանը, որը սովորաբար գլխի մյուս հատվածում է տրված լինում։ Յուրաքանչյուր ուսումնասիրության վերջում կրկնության հարցերը հակիրճ քննարկելը կօգնի ներկաներին մտապահել գլխավոր մտքերը։
Գրքի գլուխներից մոտավորապես կեսում տողի խորքից տրված են հարցեր՝ խորհրդածելու ու քննարկման համար։ Նման հարցերի օրինակ կարելի է գտնել 48–րդ էջում։ Հարկ չկա այդ հարցերը պարբերության հետ կարդալու։ Խմբի հետ դրանք քննարկելիս վերակացուն պետք է հոգ տանի, որ տրված սուրբգրային համարները կարդացվեն և ապա քննարկվեն, եթե ժամանակը ների։
Նախապատրաստվելը։ Ուսումնասիրությանը լավ պատրաստվելն ավելին է, քան պարզապես պատասխաններն ընդգծելը։ Տրված սուրբգրային համարների շուրջ լրջորեն խորհրդածելով՝ մենք ոչ միայն կկարողանանք մեր մեկնաբանությունները պատրաստել, այլ նաև, ինչն ավելի կարևոր է, մեր սիրտը կպատրաստենք (Եզր. 7։10)։ Բոլորս էլ կարող ենք մեր բաժինը բերել փոխադարձ քաջալերության համար՝ մեր պատասխանները համեստորեն ներկայացնելով (Հռովմ. 1։11, 12)։
«Երկրպագիր Աստծուն» գրքի ուսումնասիրությունը կօգնի մոտենալ Եհովային և կպատրաստի մեզ, որպեսզի օգնենք անկեղծ սրտով անհատներին միանալ մեզ նրան երկրպագելու մեջ (Սաղ. 95։6; Յակ. 4։8)։ Թող որ բոլորս էլ լիարժեք օգուտներ քաղենք այս հրաշալի հոգևոր միջոցառումից։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
«Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն» գրքի 2003 թ. ուսումնասիրության ծրագիրը
Հոկտ.20.գլ.1
27.գլ.2
Նոյ.3.գլ.3
10.գլ.4
17.գլ.5
24.գլ.6
Դեկտ.1.գլ.7
8.գլ.8
15.գլ.9
22.գլ.10
29.գլ.11
2004 թ. ուսումնասիրության ծրագիրը
Հուն.5.գլ.12
12.գլ.13
19.գլ.14
26.գլ.15
Փետր.2.գլ.16
9.գլ.17
16.գլ.18
23.գլ.19
Մարտ1.գլ.20
8.գլ.21