Մարզային և միջազգային համաժողովները մղում են մեզ փառք տալու Աստծուն
«Փառք տվեք Աստծուն» անվանումը կրող մարզային և միջազգային համաժողովները, որոնք դեռ անցկացվում են, մեծ վկայություն են եղել։ Աստվածապետական այս կարևոր իրադարձությունները նպաստեցին Եհովայի անունը մեծարելուն և մեզ ավելի ունակ դարձրեցին «Տիրոջը նորա անունի փառքը» տալու մեջ (Սաղ. 96։8)։ Իրոք որ, նա արժանի է փառաբանության իր զարմանահրաշ արարչագործությունների համար, որոնք արտացոլում են նրա հրաշալի հատկությունները (Յոբ 37։14; Յայտն. 4։11)։
Օգտվելով ներքոհիշյալ հարցերից, ինչպես նաև քո կատարած գրառումներից՝ պատրաստվիր և ապա մասնակցիր համաժողովի ծրագրի կրկնությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 20–ով սկսվող շաբաթվա ընթացքում։
1. Ինչպե՞ս է անկենդան արարչագործությունը փառաբանում Աստծուն, և ինչո՞վ է դա տարբերվում նրանից, թե մարդիկ ինչ կերպով են փառաբանում նրան (Սաղ. 19։1–3; «Արարչագործությունը Աստծո փառքն է հռչակում»)։
2. Ինչի՞ նախանշանն է հանդիսանում այլակերպությունն այսօր, և դա իմանալն ինչի՞ է մղում ներկայիս քրիստոնյաներին («Փառահեղ մարգարեական տեսիլքները մեծապես ոգևորում են մեզ» գլխավոր ելույթը)։
3. Ինչպե՞ս կարող ենք այնպիսի խոնարհություն զարգացնել, ինչպիսին դրսևորեց Դանիել մարգարեն, և ի՞նչ օգուտներ կստանանք՝ այդպես վարվելով (Դան. 9։2, 5; 10։11, 12; «Եհովայի փառքը հայտնվում է խոնարհներին»)։
4. ա) Աստծո դատաստանի առնչությամբ ի՞նչ երեք բան կարող ենք սովորել Ամովսի մարգարեությունից (Ամովս 1։3, 11, 13; 9։2–4, 8, 14)։ բ) Գործնականում ի՞նչ դաս կարող են սովորել Եհովայի վկաները Ամովս 2։12–ում արձանագրված նախազգուշական օրինակից («Ամովսի մարգարեությունը. նրա լուրը մեր օրերի համար»)։
5. ա) Ի՞նչ վտանգներ կան չափից շատ ալկոհոլ օգտագործելու մեջ, նույնիսկ եթե անհատը չի հարբում։ բ) Ինչպե՞ս կարելի է լուծել ալկոհոլի չափից դուրս օգտագործելու խնդիրը (Մարկ. 9։43; Եփես. 5։18; «Խուսափիր ալկոհոլի չարաշահման ծուղակն ընկնելուց»)։
6. Ի՞նչ օգուտներ է բերում ձեզ «Տեսեք «բարի երկիրը»» նոր հրատարակությունը (««Բարի երկիր»՝ Դրախտի նախաշող»)։
7. Ո՞ր երեք կերպերով կարող ենք ‘Տիրոջ փառքը արտացոլել հայելու նման’ (Բ Կորնթ. 3։18, ԱՆԹ; «Տիրոջ փառքն ենք արտացոլում հայելու նման»)։
8. Ո՞րն է անհիմն ատելության աղբյուրը, և ի՞նչը կօգնի մեզ պահել մեր անարատությունը՝ հակառակ այդպիսի ատելության (Սաղ. 109։1–3; «Ատված՝ առանց պատճառի»)։
9. Ո՞րն է մեծության վերաբերյալ Քրիստոսի տեսակետը, և ինչպե՞ս կարող է անհատը հասկանալ, որ նա կարիք ունի այդ տեսակետը ավելի շատ զարգացնելու (Մատթ. 20։20–26; «Զարգացրու Քրիստոսի տեսակետը մեծության վերաբերյալ»)։
10. Ի՞նչը կօգնի մեզ հոգևորապես ծաղկուն վիճակում մնալ՝ չնայած ֆիզիկական հոգնածությանը («Հոգնած են, բայց ոչ՝ ուժասպառ եղած»)։
11. Որո՞նք են Սատանայի գործիքներից մի քանիսը, որոնց միջոցով նա կեղծիք է տարածում, և ինչպե՞ս կարող ենք, Աստվածաշնչի վրա հիմնվելով, պատշաճ արձագանք տալ մեր հավատը կործանելու փորձերին (Յովհ. 10։5; «Զգուշացիր «օտարների ձայն[ից]»)։
12. ա) Ինչպե՞ս կարող են ծնողները հետևել Հիսուսի օրինակին, ինչպես կարդում ենք Մարկոս 10։14, 16–ում։ բ) Ի՞նչն է ձեզ դուրս գալիս «Սովորիր Մեծ Ուսուցչից» նոր գրքում («Մեր երեխաները թանկարժեք ժառանգություն են»)։
13. Ինչպե՞ս են պատանիները փառաբանում Եհովային (Ա Տիմոթ. 4։12; «Ինչպես են պատանիները փառաբանում Եհովային»)։
14. Ի՞նչ տեսարաններ տպավորվեցին ձեր մեջ «Համարձակորեն վկայություն տանք՝ չնայած հակառակությանը» դրամայից։
15. Ինչպե՞ս կարող ենք հետևել՝ ա) Պետրոսի ու Հովհաննեսի օրինակներին (Գործք 4։10). բ) Ստեփանոսի օրինակին (Գործք 7։2, 52, 53). գ) առաջին դարի քրիստոնեական ժողովի օրինակին (Գործք 9։31; «Հռչակենք բարի լուրը առանց ‘դադարելու’» ելույթը և դրաման)։
16. ա) Ի՞նչ կերպերով ենք վճռել փառաբանել Աստծուն։ բ) Ի՞նչ հարցում կարող ենք վստահ լինել, եթե կիրառենք այն ամենը, ինչ որ սովորել ենք «Փառք տվեք Աստծուն» անվանումը կրող համաժողովներին (Յովհ. 15։9, 10, 16; «Շարունակեք ‘շատ պտուղ բերել’ Եհովայի փառավորման համար»)։
[Հավելված]
Խորհրդածելով համաժողովին ներկայացված հրաշալի հոգևոր ուսուցման շուրջ՝ մենք մղված կլինենք կիրառել մեր սովորածը (Փիլիպ. 4։8, 9)։ Դա կամրացնի մեր վճռականությունը «ամեն բան Աստուծոյ փառքի համար» անելու (Ա Կորնթ. 10։31)։