Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հոկտեմբերի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 22
10 ր. Տեղական հայտարարություններ և ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Խրախուսիր բոլորին, որ երբ պատրաստվեն «Փառք տվեք Աստծուն» մարզային համաժողովի ծրագրի քննարկմանը, որը կանցկացվի հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպմանը, իրենց գրառումները վերանայելիս օգտվեն առաջին էջում տրված հարցերից։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել իրականությանը մոտ մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել հոկտեմբերի 15–ի «Դիտարանը»։ Ցուցադրման մեջ ներկայացվում է, թե ինչպես կարելի է կրկնակի այցելություն կատարել պարբերագրերի մատակարարման երթուղին անցնելիս։ Հաջորդ այցելության հիմք դիր՝ ուշադրությունը հրավիրելով պարբերագրերում տրվող «Հաջորդ համարում» շրջանակի վրա (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը», 1998, հոկտեմբեր, էջ 8, պարբ. 7, 8)։
20 ր. ««Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով»»։a (Բոլորը պետք է քննարկման համար իրենց հետ ունենան «Մեր թագավորության ծառայությունը» թերթիկի 2002 թ. հունվարի համարի ներդիրը)։ Չորրորդ պարբերությունը քննարկելուց հետո հիշատակիր, որ նոյեմբերին տարածում ենք «Աստված պահանջում է» գրքույկը և «Գիտություն» գիրքը։ Հակիրճ ներկայացրու «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2002 թ. հունվարի համարի ներդիրում տրված մատուցումներից մեկը։ Ապա ցույց տուր, թե ինչպես կարելի է գործածել այդ մատուցումը։ Խրախուսիր բոլորին լավ նախապատրաստվել ծառայությանը։
15 ր. Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելն օրհնություններ է բերում։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Պատմիր մեր հրատարակություններից մի քանի դեպքեր, երբ Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ են անցկացվել (w00 01.03, էջ 6; yb98-U, էջ 55–60)։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ ենք սովորում այդ դեպքերից և թե ինչ օրհնություններ ենք ստանում Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելուց։
Երգ 4 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 20–ով սկսվող շաբաթը
Երգ 26
5 ր. Տեղական հայտարարություններ։
40 ր. «Մարզային և միջազգային համաժողովները մղում են մեզ փառք տալու Աստծուն»։ Անցկացնում է երեցը։ Մեկ րոպե կամ ավելի քիչ տևողության ներածական խոսքերից հետո սկսիր համաժողովի ծրագրի քննարկումն ունկնդիրների հետ՝ օգտվելով հոդվածում տրված հարցերից։ Այնպես բաշխիր ժամանակը, որ հնարավոր լինի քննարկել բոլոր հարցերը՝ թերևս որոշ հարցերի համար բավարարվելով միայն մեկ պատասխանով։ Բոլոր սուրբգրային համարները հնարավոր չէ կարդալ հատկացված ժամանակում. դրանք տրված են, որպեսզի ունկնդիրների համար հեշտ լինի հարցերի պատասխանները գտնելը։ Մեկնաբանություններում հիմնականում պետք է նշել այն օգուտների մասին, որ ստանում ենք մեր սովորածը կիրառելուց։
Երգ 12 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 27–ով սկսվող շաբաթը
Երգ 25
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քարոզիչներին հիշեցրու հոկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Խրախուսիր բոլորին վերանայել նախորդ ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովին կատարած իրենց նշումները, երբ պատրաստվեն հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպմանը։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ պետք է ներկայացնել մի ցուցադրում, որը ցույց կտա, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադրման մեջ ներկայացվում է, թե ինչպես շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Դա ինձ չի հետաքրքրում» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 8)։
20 ր. Օգտագործիր ոգու սուրը (Եփես. 6։17)։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա, էջ 143, 144։ Հրավիրիր մեկնաբանություններ տալ հետևյալ հարցերի շուրջ. 1) ինչո՞ւ ենք օգտվում Աստվածաշնչից, երբ պատասխանում ենք մեզ ուղղված հարցերին։ 2) Ի՞նչ է «Եհովայի վկաներ» անունը հայտնում մեր մասին։ 3) Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ 4) Մեր տարածքի համար որո՞նք են Աստվածաշնչի մտքերը ներկայացնելու արդյունավետ միջոցներից մի քանիսը։ 5) Ինչո՞ւ է ցանկալի հնարավոր ամեն դեպքում կարդալ անմիջապես Աստվածաշնչից։ 6) Ինչպե՞ս կարող են երեցները խրախուսել քարոզիչներին արդյունավետ կերպով գործածել Աստվածաշունչը։ Լավ պատրաստած մի ցուցադրման մեջ, որը հիմնված է 144–րդ էջում տրված վարժության վրա, հմուտ քարոզիչը ամենաքիչը մեկ սուրբգրային համարով պատասխանում է ինչ–որ հարցի։ Հորդորիր բոլորին ամեն անգամ, երբ վկայություն են տալիս, իրենց նպատակը դարձնեն Աստվածաշունչը գործածելը։
13 ր. Դեպքեր՝ ծառայությունից։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ նրանք այցելել են մարզային համաժողով կամ ոչ պաշտոնական վկայություն են տվել աշխատավայրում, դպրոցում կամ այլուր։
Երգ 7 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 9
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Տեղական կարիքներ։
25 ր. Հարստացեք բարի գործերով (Ա Տիմոթ. 6։18)։ Օգտվելով ներքոհիշյալ հարցերից՝ երեցը ունկնդիրների հետ քննարկում է նախորդ ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են կիրառել իրենց սովորածը։ (Ծրագրի բաժինները կարելի է նախօրոք նշանակել)։ Ընդգծիր ծրագրի հետևյալ կետերը. 1) «Բարի գործերը մեծ ստացվածք են» (Ժող. 2։11)։ Ինչո՞ւ են Աստծո ծառաները ձգտում կատարել այն բարի գործերը, որոնք նկարագրված են Աստծո Խոսքում՝ այս աշխարհի ունայն գործերն անելու փոխարեն։ 2) «Եղեք հարուստ Աստծո տեսանկյունից» (Մատթ. 6։20)։ Ինչպե՞ս են ոմանք «գանձեր դիզ[ել] երկնքումը», և ի՞նչ օգուտներ է բերել դա։ 3) «Հարստացրեք ձեր ծառայությունը Աստվածաշնչի ուսումնասիրությունով» (om-U, էջ 91)։ Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել և անցկացնել։ 4) «Բարի գործեր ներկա հնձի ժամանակ» (Մատթ. 13։37–39)։ Բարի գործերի ի՞նչ օրինակ են թողել վաղեմի քրիստոնյաները, և ինչպե՞ս է Թագավորության գործն ընդարձակվել մեր օրերում։ 5) «Թող ձեր բարի գործերը փառք բերեն Եհովային» (Մատթ. 5։14–16)։ Ինչպե՞ս են ոմանք թույլ տալիս, որ ‘լուսավորի իրենց լույսը’։ 6) «Գովելի են երիտասարդները Եհովային փառաբանելու նպատակով արված բարի գործերի համար» (Սաղ. 148։12, 13)։ Ի՞նչ գործերով են մեր շրջանում ծառայող երիտասարդ քրիստոնյաները փառք բերում Եհովային։ 7) «Շարունակիր բարին գործել և Եհովայից օրհնություններ ստանալ» (Առակ. 10։22)։ Բարի գործերով զբաղված լինելով՝ ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ անհատապես, որպես ընտանիք, որպես ժողով և որպես համաշխարհային կազմակերպություն։
Երգ 2 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։