Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2004 թ. ապրիլի 26–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է մարտի 1–ով սկսվող շաբաթից մինչև ապրիլի 26–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել. տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37։]
Դասեր
1. Ելույթ ներկայացնելիս ինչո՞ւ ավելի լավ կլինի օգտվել ելույթի պլանից և ոչ թե կարդալ պատրաստի տեքստից։ [1, be, էջ 166, պարբ. 3] Ելույթի պլան գործածելը օգնում է մեզ խոսակցական ոճով մատուցել ելույթը և խոսել սրտաբուխ կերպով։ Եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք ունկնդիրների վրա, ապա նրանք կզգան, որ իրոք մտածում ենք իրենց մասին և ցույց ենք տալիս, որ ելույթն առնչվում է իրենց կյանքին։
2. Երբ պատրաստվում ենք քարոզչական ծառայության դուրս գալու, ինչպե՞ս կարող ենք մեր մտքերն ի մի բերել և մտքում պլան կազմել։ [2, be, էջ 167, պարբ. 3] Մտապահիր մի այնպիսի հարց, որն անհանգստացնում է ձեր տարածքում ապրող մարդկանց։ Հատուկ ուշադրություն դարձրու կոնկրետ մի մտքի վրա՝ կապված տվյալ թեմայի հետ, և ընդգրկիր մեկ–երկու աստվածաշնչային համար։ Պատրաստ եղիր շեշտելու այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո գտնվող Եհովայի Թագավորությունն է, որ պիտի լուծի տվյալ պրոբլեմը։ Քաջալերիր քեզ լսող անհատին գործելու իր լսածի համաձայն։
3. Օգտվելով Գործք 13։16–41 և 17։2, 3 համարներից՝ բացատրիր, թե ինչպես Պողոսը ‘տրամաբանականորեն’ (ՆԱ) ապացուցեց, որ Հիսուսն է Քրիստոսը (Գործք 9։22)։ [4, be, էջ 170, պարբ. 2] Նախևառաջ, Պողոսը գտավ ընդհանուր հիմք, այսինքն այն, որ հրեաները հավատում էին Մեսիայի վերաբերյալ Եբրայերեն Գրություններում ասվածին։ Ապա՝ այդ Գրություններից ընտրեց հենց այն հատվածները, որոնք վերաբերում էին Մեսիայի կյանքին ու ծառայությանը, ինչպես նաև ցույց տվեց, թե ինչպես էին դրանք առնչվում Հիսուսի կյանքին։ Եվ վերջապես՝ նա հանգեց այնպիսի եզրակացության, որն ակնհայտ էր բոլորի համար. Հիսուսն է Մեսիան կամ Քրիստոսը։
4. Որո՞նք են ազատ խոսքի մի քանի առավելությունները։ [7, be, էջ 175, պարբ. 1–4] 1) Քո խոսքը ավելի կենդանի ու բնական կլինի, ինչն էլ ավելի հետաքրքիր կլինի ունկնդիրների համար։ 2) Ավելի լավ տեսողական կապ կպահպանես ունկնդիրների հետ։ 3) Քեզ լսողները շատ ավելի հակված կլինեն մտածելու, որ դու լավ գիտես խոսքի առարկան ու իսկապես համոզված ես ասածներիդ մեջ։ 4) Խոսքդ ավելի ճկուն կլինի, և անհրաժեշտության դեպքում կկարողանաս փոփոխություններ մտցնել ելույթիդ մեջ։ 5) Քո միտքը կսկսի ակտիվորեն գործել, ինչը կօգնի ավելի հանգիստ լինել, այնպես որ կարողանաս շեշտել որոշ մտքեր կամ ավելի հանգամանորեն քննես ուրիշ մտքեր։
5. Ի՞նչ վտանգներ է իր հետ բերում ազատ ոճով խոսելը, և ի՞նչը կօգնի մեզ խուսափելու այդ վտանգներից։ [8, be, էջ 175, պարբ. 5–ից մինչև էջ 176, պարբ. 2] Ելույթին հատկացված ժամանակը գերազանցելու հակվածությունը կարելի է հաղթահարել՝ կառչած մնալով այն ժամանակին, որ տրված է ելույթի ամեն մի հատվածի համար։ Սեփական ուժերի հանդեպ չափից դուրս վստահ լինելը հնարավոր է կանխել, եթե խոնարհություն ունենանք և գնահատենք Եհովայի՝ Մեծ Խրատողի տված կրթական ծրագրում մասնակցություն ունենալու առանձնաշնորհումը։ Որպեսզի հաղթահարենք այն մտավախությունը, թե կմոռանանք մեր ասելիքը, պետք է լավ պատրաստվենք ու ապավինենք Աստծո ոգուն (Ես. 30։20; Հռովմ. 12։6–8)։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Համաձայն Ծննդոց 32։24–32-ում գրված հաղորդագրության՝ ի՞նչ արեց 97–ամյա Հակոբը Եհովայի օրհնությունը ստանալու համար, և դրանից ի՞նչ ենք սովորում։ [3, w02 01.08, էջ 29–31] Հակոբի կյանքում ամենագլխավորը Եհովայի կամքն էր, և նա բարձր էր գնահատում իր հոգևոր ժառանգությունը։ Նա անկեղծ սրտով աղոթում էր Աստծո օրհնությունը ստանալու համար և դիմում էր գործնական քայլերի՝ Աստծո կամքին ներդաշնակ։ Այս հաղորդագրությունը ցույց է տալիս, որ անկախ տարիքից և Եհովայի ծառայության մեջ անցկացրած ժամանակից՝ բոլորս էլ կարող ենք օգուտ քաղել՝ ընդօրինակելով Հակոբին մեծ ջանքեր գործադրելու մեջ։ Երբեք չպետք է դադարեցնենք մեր պայքարը Եհովային ամբողջ սրտով ծառայելու հարցում։
7. Ի՞նչ է խոհեմությունը, և ինչպե՞ս կարող է այն օգնել մեզ, որ չկորցնենք մեր հավասարակշռությունը և չափից շատ չխոցվենք (Առակ. 1։4)։ [5, w02 15.08, էջ 21, 22] «Խոհեմություն» թարգմանված եբրայերեն բառը իր մեջ կրում է պլանավորելու, ծրագրավորելու իմաստ։ Այսպիսով խոհեմությունը ներառում է շրջահայացություն, ինչպես նաև մեր գործողություններն ու դրանց հավանական հետևանքները հաշվի առնելու կարողություն։ Քանի որ «մարդ չ’կայ որ չ’մեղանչէ», մենք չպետք է զարմանանք, երբ մեր հավատակիցներից ինչ–որ մեկը զայրացնի կամ վիրավորի մեզ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարող ենք նախապատրաստվել նման միջադեպի ու մտածել, թե ինչպես ենք արձագանքելու։ Դա կօգնի, որ անմտածված ձևով չարձագանքենք, երբ մեզ վիրավորում են (Գ Թագ 8։46)։
8. Ի՞նչ կարող են անել հռետորները, որպեսզի իրենց ելույթների հիմքը լինեն Գրությունները։ [6, be, էջ 52, պարբ. 6–ից մինչև էջ 53, պարբ. 5] Միայն մտքեր ներկայացնելու և տեղեկություններ հաղորդելու փոխարեն՝ հռետորը պետք է ջանք թափի ցույց տալ, թե ինչպես է քննարկվող ճշմարտությունը հիմնավորվում Գրություններով։ Ընտրված սուրբգրային համարները կարելի է քննել, բացատրել՝ համապատասխան համատեքստի, օրինակով պարզաբանել և ցույց տալ կիրառությունը։ Հռետորները պետք է իրենց ուժերից եկածն անեն՝ օգնելու ուկնդիրներին հասկանալ Աստվածաշունչը և գիտակցել, թե ինչ է հարկավոր անել Աստծո կամքի համաձայն ապրելու համար։
9. Երբ ելույթի «մերկ» պլանը արդեն վերածվել է Գրությունների վրա հիմնված բովանդակալից բացատրություններ պարունակող ելույթի, ի՞նչ պետք է որոշի հռետորը։ [7, be, էջ 54, պարբ. 2–4] Հռետորը պետք է որոշի, թե որքան ժամանակ տրամադրի որոշակի ենթակետերի զարգացմանը։ Անհրաժեշտ է, որ նա մտածի, թե որ մտքերը լավագույնս շեշտ կդնեն Աստծո Խոսքի վրա, թե որոնք երախտագիտություն կարթնացնեն Եհովայի ու նրա արածների հանդեպ, որ մտքերը կօգնեն հաղորդել ելույթի գլխավոր կետերը և որոնք ամենաօգտակարը կլինեն ունկնդիրների համար։
10. Ինչո՞ւ էր Եհովան շաբաթներով, ամիսներ շարունակ մանանայով կերակրում անապատում գտնվող իսրայելացիներին, և ի՞նչ դաս կարող ենք քաղել դրանից։ [8, w02 01.09, էջ 30, պարբ. 3, 4] Չնայած նրան, որ իսրայելացիներից ոմանք արդեն հոգնել էին այս կերակուրից, և այն վշտացնում էր նրանց, ակներևաբար Եհովան մանանան տվեց որպես փորձություն, որ սովորեցնի նրանց լինել խոնարհ ու ապավինել իրեն (Բ Օրին. 8։3)։ Մեր խոնարհությունն էլ կարող է նմանատիպ ձևով փորձվել. փորձությունը կարող է լինել կազմակերպչական հարցերում կատարվող փոփոխությունները, ինչպես նաև աստվածաշնչյան ճշմարտությունների մասին բացատրությունները, որ Եհովան տալիս է «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով (Մատթ. 24։45–47)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ի՞նչ զուգահեռ ենք տեսնում Հովսեփի և Հիսուսի բռնած ընթացքի միջև Ծննդոց 37։12–17 համարներում։ [1, w87-U 10.01, էջ 12, պարբ. 12] Չնայած իր եղբայրների թշնամական վերաբերմունքին՝ Հովսեփը անհապաղ գնաց նրանց օգնելու (Ծննդ. 37։5–11)։ Համանման կերպով՝ Հիսուսը ուրախությամբ ընդունեց երկիր գալու վերաբերյալ Եհովայի տված հանձնարարությունը՝ հասկանալով, որ այդպես վարվելով ծանր տառապանքներ է կրելու։
12. Ինչպես երևում է Ծննդոց 42։25–35-ում գրված հաղորդագրությունից, ինչպե՞ս Հովսեփը գթասրտություն ցույց տվեց, ինչը կարելի է համեմատել Հիսուսի ցուցաբերած գթասրտության հետ։ [2, w87-U 10.01, էջ 18, պարբ. 10; էջ 19, պարբ. 17] Տեսնելով, որ իր խորթ եղբայրները անկեղծորեն զղջացել են՝ Հովսեփը ողորմածություն դրսևորեց նրանց հանդեպ՝ լցնելով նրանց պարկերը ցորենով, իրենց փողը ետ վերադարձնելով և ճանապարհի համար պաշար տալով։ Նմանատիպ ձևով՝ այսօր Հիսուսը ողորմածություն և հոգատարություն է ցուցաբերում զղջացող «ուրիշ ոչխարներ[ի]» հանդեպ (Յովհ. 10։16)։
13. Մեր օրերում ծառա դասակարգի կողմից տրվող միջոցները ինչպե՞ս են համապատասխանում Հովսեփի օրերում կատարված ցորենի բաշխման գործին (Ծննդ. 47։21–25)։ Հիսուսի՝ Մեծ Հովսեփի առաջնորդության ներքո, ծառա դասակարգը, մեր օրերում Աստվածաշնչում գրվածի սահմաններում անում է ամեն ինչ, որպեսզի Եհովայի նվիրված ծառաներին և հետաքրքրվող անձանց մատակարարի կյանքեր փրկող հոգևոր սնունդը։ Դրանից բացի, այդ ծառան կազմակերպել է ժողովներ և բավարար չափով նրանց ապահովել է աստվածաշնչյան գրականությամբ՝ իրենց նշանակված տարածքներում օգտագործելու համար [4, w87-U 01.05, էջ 15, պարբ. 3, 4]
14. Ի՞նչ էր Եհովան բացահայտում իր անվան վերաբերյալ՝ ասելով. «Ես կդառնամ այն, ինչ կդառնամ» (Ելից 3։14 ՆԱ, 15)։ Եհովան բացահայտեց իր անվան նշանակությունը։ Այս արտահայտությունը ցույց էր տալիս, որ Եհովան դառնում է այն, ինչ անհրաժեշտ է՝ իր նպատակները իրականացնելու համար։ Նա կբացահայտեր իր անձը՝ որպես նպատակներ Իրագործողի մի այնպիսի ձևով, որ իսրայելացիների նախահայրերը երբեք չէին իմացել (Ելից 6։2, 3)։ [5, w95-R 06.03, էջ 10, պարբ. 6]
15. Տրտնջալու ո՞ր անխուսափելի երկու վտանգների մասին է նշվում Ելից 16։2, 3–ում։ [8, w93-U 15.03, էջ 21, 22] Առաջին՝ տրտնջալը վարակիչ է։ Երկրորդ՝ տրտնջացող անհատը հաճախ չափազանցնում է խնդիրը։ Տվյալ պարագայում իսրայելացիները պնդում էին, որ իրենց համար ավելի լավ կլիներ, եթե մնային Եգիպտոսում, որտեղ նրանք կարող էին ուտել այնքան հաց ու միս, որքան կցանկանային։ Նրանք տրտնջալով ասում էին, թե իրենց բերել էին անապատ միմիայն սովամահ անելու նպատակով։