Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հունիս. «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը։ Գրքույկը գործածելիս ձգտեք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Հուլիս և օգոստոս. ժողովում առկա ցանկացած 32 էջանոց գրքույկ։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։
◼ Թագավորության սրահի անվտանգությունը ապահովելու համար շենքից դուրս եկող վերջին անհատը պետք է փակի դուռը։ Նա նաև պետք է միացնի այն բոլոր սարքերը, որոնք նախատեսված են շենքի անվտանգության համար։ Եթե նա ի վիճակի չէ դա անելու, ապա պետք է կանչի ինչ–որ մեկին, ով կարող է դա անել, և նա չպետք է հեռանա, մինչև որ այդ մյուս անհատը գա։ Երեցները պետք է իրենց մոտ ունենան այն քարոզիչների անունների թարմացված ցանկը, որոնց տրվում են Թագավորության սրահի բանալիները։
◼ «Քայլեք Աստծո հետ» անվանումը կրող մարզային համաժողովին ներկա գտնվելիս հիշեք համառոտ նշումներ անելու կարևորության մասին։ Այդ նշումները կօգնեն ձեզ մասնակցել ծրագրի բանավոր կրկնությանը, որը կանցկացվի այս տարի համաժողովից հետո՝ Ծառայողական հանդիպումներից որևէ մեկի ժամանակ։
◼ Ուրախ ենք տեղեկացնելու, որ 2004 թ. մարտի 28–ին՝ կիրակի օրը, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Ծառայության կատարելագործման դպրոցի 21–րդ դասարանի ավարտական ծրագիրը, որին ներկա էր 321 հոգի։ 24 ուսանողներ հրաշալի կրթություն են ստացել և այժմ պատրաստ են իրենց ստացած գիտելիքները կիրառելու։ 7 եղբայրներ հատուկ ռահվիրայության նշանակում ստացան, իսկ մյուսները կշարունակեն ծառայել իրենց ժողովներում։ Մենք բոլոր շրջանավարտներին մաղթում ենք հաջողություններ ծառայության մեջ և ցանկանում ենք Եհովայի օրհնությունները (Սաղ. 37։3, 4)։