Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հոկտեմբերի 1–17-ը. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը և հատուկ ջանքեր գործադրեք Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։ Հոկտեմբերի 18–ից մինչև նոյեմբերի 14–ը. «Արթո՛ւն կացեք» գրքույկի տարածման հատուկ քարոզարշավ։ Նոյեմբերի 15–30-ը. «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկեք «Աստված պահանջում է» գրքույկը։ Այդ գրքույկը գործածելու դեպքում ուշադրություն դարձրեք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու վրա։ Դեկտեմբեր. «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» կամ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» գիրքը։ Հունվար. 192 էջանոց ցանկացած գիրք, որ ունեք ժողովի պահեստում։
◼ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սույն համարի ներդիրը «Աստվածապետական ծառայության դպրոցի 2005 թ. ծրագիրն» է։ Այն պետք է պահել 2005 թ. ընթացքում օգտագործելու համար։
◼ Մասնաճյուղը գրականության համար քարոզիչների անհատական պատվերները չի կատարում։ Նախագահող վերակացուն պետք է հոգ տանի, որ ժողովի գրականության ամսական պատվերը մասնաճյուղ ուղարկելուց առաջ ամեն ամիս հայտարարություն արվի, որպեսզի անհատական պատվերներ կատարել ցանկացողները կարողանան այդ մասին տեղյակ պահել գրականության համար պատասխանատու եղբորը։ Խնդրում ենք, որ հիշեք, թե որ հրատարակությունները կարելի է ստանալ հատուկ պատվերով։
◼ 2005 թ. ծառայողական տարվա ընթացքում պլանավորվում է անցկացնել մեկօրյա հատուկ համաժողովներ. անգլերեն լեզվով՝ 2004 թ. դեկտեմբերի 19–ին Մոսկվայում, թաթարերեն՝ 2005 թ. ապրիլի 16–ին Նաբերեժնիե Չելնիում, հայերեն՝ 2005 թ. հունվարի 2–ին Սանկտ Պետերբուրգում, ռուսերեն ժեստերի լեզվով՝ 2004 թ. սեպտեմբերի 26–ին Պենզայում, 2004 թ. հոկտեմբերի 10–ին Մոսկվայում, 2004 թ. հոկտեմբերի 16–ին Սանկտ Պետերբուրգում, 2005 թ. հունվարի 2–ին Նևինոմիսկում, 2005 թ. ապրիլի 10–ին Չելյաբինսկում, օսեթերեն՝ 2004 թ. հոկտեմբերի 17–ին Վլադիկավկազում։
Պլանավորվում է անցկացնել նաև շրջանային համաժողովներ. անգլերեն լեզվով՝ 2005 թ. ապրիլի 3–ին Սանկտ Պետերբուրգում, թաթարերեն՝ 2005 թ. հունվարի 1, 2–ին Նաբերեժնիե Չելնիում, հայերեն՝ 2005 թ. մայիսի 21, 22–ին Սանկտ Պետերբուրգում, ռուսերեն ժեստերի լեզվով՝ 2004 թ. հոկտեմբերի 2, 3–ին Չելյաբինսկում, 2005 թ. փետրվարի 12, 13–ին Մոսկվայում, 2005 թ. մարտի 19, 20–ին Պենզայում, 2005 թ. ապրիլի 30–ին և մայիսի 1–ին Սանկտ Պետերբուրգում, 2005 թ. մայիսի 14, 15–ին Նևինոմիսկում, օսեթերեն՝ 2005 թ. փետրվարի 19, 20–ին Վլադիկավկազում։ Այս լեզուներով ժողովները և մասնաճյուղում գրանցված խմբերը շրջանային վերակացուների կողմից նամակով կստանան հրավեր ամենամոտ համաժողովին, ինչպես նաև կացարանների հետ կապված տեղեկություններ և հավելյալ առաջնորդություն։