Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Նոյեմբերի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 180
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ «Արթո՛ւն կացեք» գրքույկով հատուկ քարոզարշավը կավարտվի նոյեմբերի 14–ին։ Նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին առաջարկելու ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Հակիրճ կրկնիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. մայիսի համարի 3–րդ էջում տրված մատուցումները։
15 ր. Լիարժեք օգուտներ քաղենք Ծառայողական հանդիպումից։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Մեր ծառայությունը» գրքի վրա (էջ 71, 72, ռուս.)։ Ո՞ր հինգ ոլորտներում է Ծառայողական հանդիպումը օգնում մեզ կատարելագործվել որպես քրիստոնյա ծառայողներ։ Բեր մի քանի օրինակներ այս ամսվա ծրագրից։ Ինչո՞վ է օգտակար նախապես պատրաստվելը։ Ինչո՞ւ է հարկավոր այս հանդիպմանը կանոնավորաբար ներկա լինել։ Ծառայողական հանդիպման ի՞նչ նախօրինակ կա Աստվածաշնչում։
20 ր. «Հրատապության զգացում պահպանիր»։a Ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 2000 թ. փետրվարի 1–ի համարից (էջ 7, 8)։
Երգ 19 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 170
10 ր. Տեղական հայտարարություններ։ Եթե 4–րդ էջում համապատասխան մատուցումը կիրառելի է ձեր ժողովի տարածքի համար, դրա օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել նոյեմբերի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև օգտագործել իրականությանը մոտ ուրիշ մատուցումներ։
15 ր. Գիտե՞ս, թե ինչ երջանկություն է բերում «տալը»։ Ելույթ, որը հիմնված է «Դիտարանի» 2004 թ. նոյեմբերի 1–ի համարի վրա (էջ 19–22)։
20 ր. Մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնենք՝ նոր գրքույկն օգտագործելով։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Անցկացնում է ծառայողական վերակացուն։ Մենք պետք է վերայցելենք յուրաքանչյուր անհատի, ով վերցրել է «Արթո՛ւն կացեք» գրքույկը, որպեսզի զարգացնենք նրանց ցույց տված հետաքրքրությունը։ Օգտվելով 2–րդ էջում տրված բովանդակությունից՝ հակիրճ ներկայացրու գրքույկը և ուշադրություն հրավիրիր առանձին բաժինների վրա (գտնվում են թավատառով գրված վերնագրերի տակ)։ Գրքույկի օգնությամբ կարելի է կարճ և իմաստալից զրույցներ վարել՝ որպես շարունակություն նախորդ զրույցների։ Օրինակ՝ եթե առաջին այցելության ժամանակ ուշադրություն է դարձվել գրքույկի 3–րդ և 4–րդ էջերի վրա, ապա հաջորդ այցելության համար կարելի է գործածել 5–րդ էջում տրված բաժինը՝ «Արդյոք Աստծուն մտահոգո՞ւմ է մեր իրավիճակը»։ Քննարկիր, թե ինչպես կարելի է դա անել։ Ներկայացրու նաև մյուս բաժինները, օրինակ՝ 6–8-րդ կամ 17–րդ և 18–րդ էջերում տեղ գտած բաժինները կամ նրանք, որ հարմար են ձեր տարածքի համար։ Ցուցադրում է ներկայացվում, որում գործածվում է վերոհիշյալ բաժիններից մեկը։ Հարկավոր է կարդալ ու քննարկել նշված մեկ կամ մի քանի սուրբգրային համար։ Քարոզիչը ավարտում է ցուցադրումը՝ անհատի ուշադրությունը հրավիրելով մեկ այլ բաժնի վրա, որը կքննարկի հաջորդ այցելության ժամանակ։
Երգ 66 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 199
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսենք նրանց հետ, ովքեր վերցրել են նոր գրքույկը։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Անցկացնում է ծառայողական վերակացուն։ Հակիրճ կրկնիր նախորդ Ծառայողական հանդիպմանը ներկայացված մատուցումը՝ նշելով հատկապես այն բաժինը, որի մասին հիշատակվել էր ցուցադրման վերջում։ Նույն քարոզիչները (եթե դա հնարավոր է) գործածում են այդ բաժինը՝ ցուցադրելով հաջորդ այցելությունը։ Ապա օգտվելով գրքույկի շապիկի հակառակ կողմի վրա տրված նյութից՝ քարոզիչը Աստվածաշնչի ուսումնասիրություն է առաջարկում և պայմանավորվում է հաջորդ այցելության ժամանակ քննարկել «Աստված պահանջում է» գրքույկի առաջին դասը։ Խրախուսիր բոլորին ձգտել Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել նրանց հետ, ովքեր վերցրել են «Արթո՛ւն կացեք» գրքույկը։
Երգ 58 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 23
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու նոյեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 1–ի «Դիտարանը»։
10 ր. Հարցերի արկղ։ Երեցի ելույթը։
25 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք — Մաս 3»։b Օգտվիր տրված հարցերից։ 3–րդ պարբերությունը քննարկելուց հետո կարճ ցուցադրում է ներկայացվում, որի ժամանակ քննարկվում է «Աստված պահանջում է» գրքույկի 5–րդ դասի 1–ին պարբերությունը։ Ցուցադրման ժամանակ պարբերությունն ու հարցը չեն ընթերցվում։ Ուսուցանողը և ուսումնասիրողը կարդում և քննարկում են Եսայիա 45։18–ը և Ժողովող 1։4–ը։ Պարզ հարցեր ուղղելով՝ ուսուցանողը հրավիրում է ուսումնասիրողին բացատրել, թե ինչպես է այդ համարներից յուրաքանչյուրը կապված քննարկվող մտքի հետ։
Երգ 178 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 96
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշատակիր դեկտեմբեր ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» կամ «Մեծագոյն Մարդը» գրքերը առաջարկելու համար մեկ կամ երկու մատուցում է ցուցադրվում։
20 ր. «Կարո՞ղ ես օգնության ձեռք մեկնել»։* Հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք երախտապարտ են այն օգնության կամ քաջալերության համար, որ ստացել են ուրիշներից։
15 ր. Դեպքեր ծառայությունից։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք տեղի են ունեցել «Արթո՛ւն կացեք» գրքույկը տարածելիս։ Նախապես հոգ տար, որ ակնառու դեպքերը ներկայացվեն բեմականացման ձևով։ Գովասանքի խոսքեր ուղղիր բոլորին հատուկ քարոզարշավի ժամանակ ցույց տրված աջակցության համար։
Երգ 101 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։