Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/05 էջ 3–4
  • Նամակ՝ Կառավարիչ մարմնի կողմից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նամակ՝ Կառավարիչ մարմնի կողմից
  • 2005 Մեր թագավորական ծառայությունը
2005 Մեր թագավորական ծառայությունը
km 3/05 էջ 3–4

Նամակ՝ Կառավարիչ մարմնի կողմից

Մենք կանգնած ենք նոր համակարգի շեմին, ուստի անչափ կարևոր է, որ շարունակենք սպասել Եհովային (Սոփ. 3։8)։ Դանիել մարգարեն բացականչեց. «Աստուած .... գաղտնիքներ յայտնող [է], եւ նա յայտնում է .... ինչ որ պիտի լինի յետին օրերումը» (Դան. 2։28)։ Ի՜նչ մեծ պատիվ է ապրել այդ նախագուշակված ժամանակահատվածի վերջում և հասկանալ այն աստվածային գաղտնիքները, որոնք Եհովան ներկայումս հայտնում է մեզ։

‘Հավատարիմ և իմաստուն ծառայի’ միջոցով Եհովան աստիճանաբար բացահայտել է իր նպատակը, այն է՝ այս տագնապալի «վերջին օրերի» ընթացքում համախմբել իր երկրպագուներից բաղկացած միջազգային «մեծ բազմություն» (Մատթ. 24։45; Յայտն. 7։9; Բ Տիմոթ. 3։1)։ Համաձայն Եսայիա 2։2, 3–ի՝ այս աշխարհածավալ հավաքման գործը տեղի է ունենում «օրերի վերջին»։ Հավաքման գործը շարունակվում է տարեցտարի՝ չնայած այն բանին, որ աշխարհը համակված է խառնաշփոթությամբ ու բռնությամբ։

2004 օրացուցային տարվա ընթացքում մենք ավելի խորն ըմբռնեցինք, որ հարկավոր է հնազանդվել Հիսուսի հետևյալ խոսքերին. «Արթո՛ւն կացեք .... պատրա՛ստ եղեք» (Մատթ. 24։42, 44, ԱՆԹ)։ Եվ իրոք, այն, ինչ կատարվում է այս աշխարհի բեմահարթակին, մեծ նշանակություն ունի քրիստոնյաների համար, որոնք տարբերում են «ժամանակների նշանները» և համապատասխան քայլեր ձեռք առնում (Մատթ. 16։1–3)։ Ինչպիսի հակառակության էլ իր ծառաները բախվեն, Եհովան, ի կատարումն իր Խոսքի, շարունակելու է լինել աստվածապետականորեն կազմակերպված իր ժողովրդի հետ։

Չնայած որ ոմանք ձգտում են խոչընդոտել կամ կանգնեցնել Թագավորության քարոզչության գործը, մեր եղբայրները շարունակում են խոսել ճշմարտության մասին և միասին հավաքվել (Գործք 5։19, 20; Եբր. 10։24, 25)։ 2004 թ. հունիս ամսին Ռուսաստանում Մոսկվայի վճռաբեկ դատարանը պաշտպանեց ստորադաս դատարանի հետևյալ որոշումը՝ արգելել Եհովայի վկաների գործունեությունը Մոսկվայում և զրկել նրանց իրավաբանական անձի կարգավիճակից։ Սակայն դա եղբայրներին չվախեցրեց. նրանք գիտեն, թե Աստված ինչ է պահանջում իրենցից, և ավելի շատ հնազանդվում են նրան, քան մարդկանց (Գործք 5։29)։ Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի առաջնորդել իր ծառաներին, չնայած դատարանի մեր դեմ կայացրած որոշմանը։

Վրաստանի Հանրապետությունում վերջին մի քանի տարիներին եղբայրները կորցրել են իրենց ունեցվածքը և ամբոխի կողմից հարձակման ենթարկվել, տեսել են, թե հակառակորդներն ինչպես են այրում իրենց գրականությունը։ Բայց ‘նրանց դեմ շինած ոչ մի գործիք չի հաջողվել’ (Ես. 54։17)։ 2004 ծառայողական տարում Եհովայի վկաների գործունեությունը նորից պաշտոնապես գրանցվեց այդ երկրում։ Առանց խոչընդոտների անցկացվեցին համաժողովներ, գրականությունը նորից սկսեց անարգել մուտք գործել երկիր։ Գրանցվեցին քարոզիչների, ինչպես նաև Հիշատակի երեկոյին ներկա եղածների նոր բարձրագույն թվեր։

Էրիթրեայում, Թուրքմենստանում, Կորեայի Հանրապետությունում, Հայաստանում և Ռուանդայում եղբայրներին ազատազրկում են իրենց հավատի համար։ Նրանց հետ վատ են վերաբերվում, բայց եղբայրները գիտե՛ն, թե սուրբգրային ո՛ր պատճառներով են փորձությունների ենթարկվում։ Դա նրանց օգնում է մնալ անարատ ու սպասել Եհովայի փրկությանը (Ա Պետ. 1։6; Բ Պետ. 2։9)։

Քննելով «Դիտարանի» 2005 թ. փետրվարի 1–ի համարում ներկայացված 2004 ծառայողական տարվա հաշվետվությունը՝ դուք անշուշտ կցնծաք Եհովայի բարությամբ (Սաղ. 31։19; 65։11)։ Հուսով ենք, որ այդ հաշվետվությունը կքաջալերի ձեզ շարունակ քայլել Եհովային հաճելի ճանապարհով (Ա Թեսաղ. 4։1)։

Շարունակվում են մեծ ջանքեր գործադրվել բոլոր մարդկանց ճշմարտությունը հայտնելու համար։ Օրինակ՝ ժեստերի լեզվով թողարկվել են տեսաերիզներ, թվային տեսասկավառակներ և այլ նյութեր, ինչպես նաև հրատարակություններ Բրայլի գրատիպով, որպեսզի խուլ և կույր մարդիկ հոգևոր օգնություն ստանան։ Շատ քարոզիչներ սովորել են այն օտար լեզուն, որով խոսում են իրենց ժողովի տարածքում ապրող ներգաղթյալները։

Բացի այդ, կազմավորվել են հարյուրավոր խմբեր դժվարհասանելի տարածքներում։ Մասնաճյուղերից մեկի հոգածության ներքո կան 300–ից ավելի այդպիսի խմբեր, որոնցում ընդհանուր հաշվով ավելի քան 7 000 քարոզիչ է ծառայում։ Նոր ժողովներ ստեղծելու ինչպիսի՜ հեռանկար։ Նաև, այս տարի Հիշատակի երեկոյին ներկա են գտնվել 16 760 607 անհատներ, որոնցից ավելի քան 10 միլիոնը Վկաներ չեն։ Սա վառ կերպով ցույց է տալիս, որ դեռ առատ հունձ է սպասվում։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Եհովային նրա առատ օրհնությունների, ինչպես նաև այն բանի համար, որ օրեցօր սիրով հոգ է տանում մեր մասին (Առակ. 10։22; Մաղ. 3։10; Ա Պետ. 5։7)։ Այս ‘վերջին օրերի’ եզրափակիչ մասում միասնաբար առաջ ընթանալով՝ մենք ապավինում ու վստահում ենք Եհովային։ Ինչպիսի դժվարությունների էլ բախվենք, թող որ մեր սրտում միշտ պահենք 2005 թ. տարվա խոսքը. «Իմ օգնությունը Եհովայից է» (Սաղ. 121։2, ՆԱ)։ Խնդրում ենք, վստահ եղեք, որ մենք սիրում ենք ձեզ և աղոթում ենք ձեզ համար։

Ձեր եղբայրներ՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը