Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մայիսի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 217
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել ուրիշ գործնական մատուցում։ Մատուցման մեջ քարոզիչը պարբերագիրն առաջարկում է հասարակական տրանսպորտում։
15 ր. Աստծու Խոսքը գործածիր մարդկանց սրտերին հասնելու համար։ Ելույթ, որը հիմնված է «Դիտարանի» 2005 թ. փետրվարի 1–ի համարի վրա (էջ 28–31)։ Քննարկիր, թե Հիսուսն ինչպես գործածեց Գրությունները՝ Պետրոսին օգնելու համար։ Ապա քննարկիր, թե ինչպես մենք կարող ենք հետևել Հիսուսի օրինակին, երբ կարիք լինի փոխելու մեր երեխաների, Աստվածաշունչ ուսումնասիրողների և նույնիսկ մեր անձնական մտածելակերպն ու զգացմունքները։
20 ր. «Ընտանիքիդ համար գործնական գրաֆիկ կազմիր»։ Ամենաշատը երկու րոպե տևող առաջաբանում նշիր գրավոր գրաֆիկ ունենալու կարևորության մասին և քննարկիր, թե ինչպես կարելի է լրացնել 6–րդ էջում տրված դատարկ աղյուսակը։ Այնուհետև անցիր «Ընտանեկան գրաֆիկ. ժողովի հանդիպումները» հոդվածի քննարկմանը՝ հարց ու պատասխանով։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են նրանք պլանավորում իրենց գործերը, որպեսզի դրանք չխանգարեն հաճախելու ժողովի հանդիպումներին։ Ընտանեկան գրաֆիկի այլ առանձնահատկություններ կքննարկվեն հաջորդ շաբաթների ընթացքում։
Երգ 176 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 201
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. «Ընտանեկան գրաֆիկ. ծառայություն ընտանիքի անդամների հետ միասին»։a Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ օգուտներ է բերում ընտանիքի անդամների հետ միասին կանոնավորաբար քարոզչական ծառայությանը մասնակցելը։
20 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք—Մաս 9»։b Երկրորդ պարբերությունը քննարկելիս ընդգծիր մեկ–երկու միտք «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. դեկտեմբերի համարից (էջ 8)։ Ընդգրկիր Աստվածաշնչի ուսումնասիրության կարճ ցուցադրում։ «Աստված պահանջում է» գրքույկի 2–րդ դասն ավարտելուց հետո ուսումնասիրությունն անցկացնողը հարցնում է ուսումնասիրողին. «Ընկերոջդ ինչպե՞ս կբացատրես, թե ինչ է Աստծու անունը»։ Ուսումնասիրողը բացատրում է, թե ինչպես կգործածի Սաղմոս 83։18–ը։ Ապա ուսուցանողը գովում է նրան։
Երգ 134 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 194
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Կարդա նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 8–րդ էջում տրված մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 1–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցում։
18 ր. «Եհովայի օրը մոտ է»։c Այս քննարկմանը պատրաստվելիս աչքի անցկացրու «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 59–րդ էջի 28–րդ պարբերությունը (արևմտ., ռուս.)։
15 ր. «Ընտանեկան գրաֆիկ. ընտանեկան ուսումնասիրությունը»։d Նախապես խնդրիր մեկ–երկու քարոզչի մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչպես են նրանք պլանավորում իրենց ընտանեկան ուսումնասիրությունը, և թե ինչպիսի ջանքեր է հարկավոր գործադրել այդ ուսումնասիրությունը կանոնավորաբար անցկացնելու համար։
Երգ 152 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 190
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին մայիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հիշեցրու հունիս ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Օգտվելով «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվար ամսվա համարի ներդիրում ներկայացված մեկ կամ երկու մատուցումներից (եթե դրանք կիրառելի են ժողովի տարածքի համար)՝ ցուցադրումով ներկայացվում է, թե ինչպես կարելի է առաջարկել հունիս ամսվա համար նախատեսված գրականությունը։ Կարելի է նաև ցուցադրել այլ գործնական մատուցումներ։
20 ր. «Ընտանեկան գրաֆիկ. օրվա խոսքը»։e Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ օգուտներ է ստանում իրենց ընտանիքը միասին օրվա խոսքը քննարկելուց, և թե իրենց ընտանիքի համար ինչպիսի գրաֆիկ ունենալն է գործնական։
15 ր. Պատմիր կամ բեմականացման միջոցով ցուցադրիր քարոզչական ծառայության մեջ պատահած դեպքեր, որոնք տեղի են ունեցել մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում։ Նախապես խնդրիր մեկ կամ երկու քարոզչի մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ ջանքեր են գործադրել ընդլայնելու համար իրենց ծառայությունը Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանում և թե արդյունքում ինչ օրհնություններ են ստացել։
Երգ 115 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 6–ով սկսվող շաբաթը
Երգ 155
10 ր. Տեղական հայտարարություններ։ Համառոտ ներկայացրու «Ուսումնասիրելու ենք «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը» հոդվածը։ Բոլոր քարոզիչներին հիշեցրու Գրքի ուսումնասիրությանը նախապես պատրաստվելու և կանոնավորապես հաճախելու կարևորության մասին։
15 ր. Միջոց, որը զորացնում է մեզ։ Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մի րոպե, այնուհետև ունկնդիրների հետ քննարկիր 2005 թ. «Տարեգիրքը» (ռուս.)։ Մեր օրերում Եհովայի կատարած հրաշալի գործերի մասին խորհրդածելով՝ մենք ավելի կմոտենանք նրան և մեր համաշխարհային եղբայրությանը (Սաղ. 77։12–14)։ Այդպես վարվելով՝ մենք կկարողանանք Սատանային հակառակ դիրք բռնել և ‘հավատում հաստատված’ լինել (Ա Պետ. 5։8, 9)։ Այդ բաների շուրջ խորհրդածելը կօգնի նաև նորերին գնահատանք զարգացնել Եհովայի կազմակերպության հանդեպ։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե հատկապես որ մտքերն են իրենց դուր եկել 2005 թ. «Տարեգրքից»։ Նախապես խնդրիր մեկ կամ երկու քարոզչի մեկնաբանություն տալ, թե ինչպես են պլանավորում «Տարեգրքի» ընթերցանությունը։
20 ր. «Հետաքրքրություն զարգացրու պարբերագրերի մատակարարման երթուղու միջոցով»։f Երրորդ պարբերությունը քննարկելիս ներկաների ուշադրությունը հրավիրիր «Գիտություն» գրքի 9–րդ և 10–րդ էջերի վրա։ Այս նյութը կարելի է օգտագործել պատրաստվելու համար միայն մեկ սուրբգրային համար ընդգրկող քննարկումների այն մասին, թե ինչ է իրականացնելու Աստծու Թագավորությունը։ Ընդգրկիր ցուցադրում, որում քարոզիչը մեկ սուրբգրային համարով քննարկում է անցկացնում պարբերագրերի մատակարարման իր երթուղու մեջ ընդգրկված մի անձնավորության հետ։ Քարոզիչը պետք է համառոտ քննարկի սուրբգրային համարը և օրինակով ցույց տա համարի կիրառությունը, որպեսզի օգնի նրան ճիշտ հասկանալ և տեսնել, թե որքան արժեքավոր է այն իր համար։
Երգ 107 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
f Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։