Ինչպես առաջարկել պարբերագրեը
Դիտարան 15 սեպտ.
«Մարդիկ ամբողջ աշխարհում լսել են Հիսուս Քրիստոսի մասին։ Ոմանք ասում են, որ նա պարզապես սովորական մարդ է եղել։ Ուրիշները երկրպագում են նրան ինչպես Ամենակալ Աստծու։ Իսկ ձեր կարծիքով՝ ո՞վ էր Հիսուս Քրիստոսը։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում բացատըրվում է, թե ով էր նա իրականում, որտեղից էր եկել և որտեղ է գտնվում այսօր»։ Կարդա՛ Յովհաննէս 17։3–ը։
Դիտարան 1 հոկ.
Կարդա շապիկի վրայի հարցը։ Այնուհետև հարցրու. «Գիտե՞ք, թե ինչ նշանի մասին է խոսվում այստեղ։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Մատթէոս 24։3–ը։] «Դիտարանի» այս համարում քննարկվում են այդ նշանի հինգ հիմնական մասերը, և բացատրվում է, թե ինչու մենք պետք է ճանաչենք այդ նշանը»։ Ցույց տուր 6–րդ էջի շրջանակը։