Աստվածապետական ծառայության դպրոցի 2007 թ. ծրագիրը
Հրահանգներ
2007 թ. ընթացքում Աստվածապետական ծառայության դպրոցը կանցկացվի ներքոհիշյալ կարգով։
ՆՅՈՒԹԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ Արարատ թարգմանությունը (ԱԹ), «Դիտարան» պարբերագիրը (w), «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը (be), ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկը (bsi06, bsi07) և «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» գրքույկը (td)։
Դպրոցը պետք է սկսել ԺԱՄԱՆԱԿԻՆ երգով, աղոթքով և ողջույնի խոսքերով և ապա կանցկացվի, ինչպես նշված է ներքևում։ Յուրաքանչյուր ելույթից հետո Դպրոցի վերակացուն կներկայացնի հաջորդ ելույթը։
ԴԱՍ. 5 րոպե։ Դպրոցի վերակացուն, հատուկ խորհրդատուն կամ մեկ ուրիշ ընդունակ երեց կքննարկի «Ծառայության դպրոց» դասագրքի դասերից մեկը։ (Այն ժողովներում, որտեղ երեցները քիչ են, ելույթը կարելի է նշանակել հմուտ ծառայող օգնականներին։)
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №1. 10 րոպե։ Այս ելույթը ներկայացնում է հմուտ երեցը կամ ծառայող օգնականը։ Այն պետք է հիմնված լինի «Դիտարան» պարբերագրի, «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի կամ ««Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկի վրա։ Այն պետք է ներկայացվի որպես 10 րոպեանոց ուսուցողական ելույթ։ Այս ելույթի նպատակը պետք է լինի ոչ միայն նյութը ներկայացնելը, այլ նաև քննարկվող նյութի գործնական արժեքին ուշադրություն դարձնելը, ինչպես նաև ժողովի համար առավել օգտակար մտքերն ընդգծելը։ Հարկավոր է ներկայացնել ծրագրում նշված թեման։ Այս ելույթով հանդես եկող եղբայրներից ակնկալվում է, որ ուշադիր լինեն, որ չանցնեն ելույթին հատկացված ժամանակը։ Հարկ եղած դեպքում ելույթ ունեցողին կարելի է առանձին խորհուրդ տալ։
ՈՒՇԱԳՐԱՎ ՄՏՔԵՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. 10 րոպե։ Առաջին հինգ րոպեի ընթացքում ընդունակ երեցը կամ ծառայող օգնականը պետք է նյութը հարմարեցնի տեղական կարիքներին։ Նա կարող է մեկնաբանություն տալ Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության համար տրված գլուխներից ցանկացած հատվածի մասին։ Այս ելույթը չպետք է լինի պարզապես տրված գլուխների ամփոփում։ Գլխավոր նպատակն է օգնել ունկնդիրներին հասկանալ, թե ինչու և ինչով է նյութն արժեքավոր։ Հռետորը պետք է ուշադիր լինի, որ չանցնի առաջին մասին հատկացված ժամանակը՝ հինգ րոպե։ Նա պետք է հետևի, որ վերջին հինգ րոպեն տրամադրի ունկնդիրների մեկնաբանություններին։ Ունկնդիրներին պետք է խրախուսել կարճ (30 վրկ կամ ավելի քիչ տևողությամբ) մեկնաբանություններ տալ այն մասին, թե Աստվածաշնչի ընթերցանությունից որ մտքերն են հետաքրքիր եղել իրենց համար, և թե ինչով են դրանք օգտակար։ Ապա Դպրոցի վերակացուն առաջադրանք ունեցողներին հրավիրում է անցնել իրենց նշանակված դասարանները։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №2. 4 րոպե կամ ավելի քիչ։ Այս առաջադրանքն ընթերցանություն է և հանձնարարվում է եղբորը։ Եղբայրը պետք է կարդա տրված նյութը՝ առանց առաջաբան ու վերջաբան ներկայացնելու։ Դպրոցի վերակացուն հատկապես հետաքրքրված կլինի նրանով, որ օգնի եղբայրներին նյութը կարդալ հասկանալով, սահուն, բնական, տրամաբանական շեշտադրությամբ, հնչերանգով և տեղին տրված դադարներով։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №3. 5 րոպե։ Հանձնարարվում է քրոջը։ Այս առաջադրանքը ստացողը կա՛մ ինքը պետք է ընտրի պայմանական իրադրությունը, կա՛մ էլ նրան կհանձնարարվի «Ծառայության դպրոց» գրքի 82–րդ էջի ցանկում տրվածներից որևէ մեկը։ Սովորողը պետք է օգտվի իրեն հանձնարարված թեմայից և այն համապատասխանեցնի քարոզչական ծառայության որևէ ոլորտի, որը մոտ է իրականությանը և գործնական է տվյալ տեղանքի համար։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, սովորողը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի մեր հրատարակություններում։ Դպրոցի նոր անդամներին հարկավոր է տալ այնպիսի առաջադրանքներ, որոնց աղբյուրները նշված են։ Դպրոցի վերակացուն հատկապես պետք է ուշադրություն դարձնի այն բանի վրա, թե ինչպես է քույրը զարգացնում թեման և օգնում իր զրուցակցին տրամաբանելու Գրությունների հիման վրա և հասկանալու քննարկվող նյութի գլխավոր մտքերը։ Դպրոցի վերակացուն օգնական կնշանակի։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ №4. 5 րոպե։ Սովորողը պետք է զարգացնի տրված թեման։ Եթե առաջադրանքը պատրաստելու աղբյուրը նշված չէ, սովորողը նյութեր հավաքելու նպատակով պետք է փնտրտուքներ կատարի մեր հրատարակություններում։ Եթե առաջադրանքը հանձնարարված է եղբորը, ապա այն պետք է ներկայացվի որպես ելույթ լսարանի առջև։ Եթե առաջադրանք ստացողը քույր է, ապա առաջադրանքը պետք է միշտ ներկայացվի այնպես, ինչպես 3–րդ առաջադրանքը։ Դպրոցի վերակացուն կարող է 4–րդ առաջադրանքը հանձնարարել եղբոր, երբ որ հարմար գտնի։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն առաջադրանքները, որոնց վրա աստղանիշ է դրված, հարկավոր է հանձնարարել միայն եղբայրներին, և պետք է ներկայացվեն որպես ելույթ։
ԽՈՐՀՈՒՐԴԸ. 1 րոպե։ Դպրոցի վերակացուն նախօրոք չպետք է հայտարարի, թե որ դասի վրա է աշխատում սովորողը։ №2, №3 և №4 առաջադրանքներից հետո ամենաշատը մեկ րոպեում վերակացուն գովասանքի խոսքեր կասի՝ նշելով ելույթի դրական կողմերից որևէ մեկը։ Նա չպետք է պարզապես ասի՝ ապրե՛ս, այլ ուշադրություն հրավիրի այն բանի վրա, թե կոնկրետ ինչ պատճառներով էր ելույթի այս կամ այն մասը լավ ներկայացված։ Հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կարիքները՝ հավելյալ քաջալերիչ խորհուրդ կարելի է տալ առանձին՝ ժողովից հետո կամ մեկ ուրիշ ժամանակ։
ԺԱՄԱՆԱԿԸ։ Ո՛չ ելույթները, ո՛չ էլ խորհուրդները չպետք է անցնեն հատկացված ժամանակը։ Եթե №2, №3 և №4 առաջադրանքներով հանդես եկողների ժամանակը լրացել է, ելույթը պետք է նրբանկատորեն կանգնեցնել։ Եթե դասի քննարկումը՝ №1 առաջադրանքը, կամ Աստվածաշնչի ուշագրավ մտքերը ներկայացնող եղբայրները անցնում են իրենց հատկացված ժամանակը, նրանց հարկավոր է խորհուրդ տալ առանձին։ Բոլոր ելույթ ունեցողները պետք է ուշադիր հետևեն իրենց հատկացված ժամանակին։ Ամբողջ ծրագիրը տևում է 45 րոպե՝ չհաշված երգի ու աղոթքի ժամանակը։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲԼԱՆԿԸ։ Գտնվում է դասագրքում։
ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ։ Հնարավորության դեպքում երեցների խորհուրդը, կարող է որևէ հմուտ երեցի, բացի Դպրոցի վերակացուից, նշանակել որպես հատուկ խորհրդատու։ Եթե ժողովում կան մեկից ավելի երեցներ, ապա ամեն տարի այս պարտականությունը կարող է կատարել մեկ ուրիշ փորձառու երեց։ Հատուկ խորհրդատուի պատասխանատվությունը կլինի հարկ եղած դեպքում առանձին խորհուրդ տալ այն եղբայրներին, ովքեր հանդես են գալիս №1 առաջադրանքով և ներկայացնում են ուշագրավ մտքեր Աստվածաշնչից։ Պարտադիր չէ երեցներին ու ծառայող օգնականներին ամեն անգամ ելույթից հետո խորհուրդ տալ։
ԲԱՆԱՎՈՐ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ. 30 րոպե։ Երկու ամիսը մեկ անգամ Դպրոցի վերակացուն բանավոր կրկնություն կանցկացնի։ Կրկնությունից առաջ կներկայացվեն դասի քննարկումը և Աստվածաշնչի ընթերցանությունից ուշագրավ մտքերը, ինչպես որ նշված է վերևում։ Բանավոր կրկնությունը հիմնված է Դպրոցում վերջին երկու ամիսներին, այդ թվում տվյալ շաբաթվա ընթացքում անցած նյութի վրա։ Եթե ձեր ժողովը շրջանային համաժողովի է հրավիրված այն շաբաթ, երբ ծրագրով պետք է անցկացվի բանավոր կրկնություն, այդ դեպքում բանավոր կրկնությունը (և տվյալ շաբաթվա ծրագրի մնացած մասը) պետք է տեղափոխել հաջորդ շաբաթ, իսկ հաջորդ շաբաթվա ծրագիրը պետք է անցկացվի համաժողովի շաբաթը։ Եթե շրջանային վերակացուն այցելում է ձեր ժողով այն շաբաթ, երբ պետք է անցկացվի բանավոր կրկնությունը, երգը, դասը և Աստվածաշնչի ուշագրավ մտքերը պետք է ներկայացնել՝ ծրագրի համաձայն։ Ուսուցողական ելույթը (ներկայացվում է դասից հետո) պետք է վերցնել հաջորդ շաբաթվա ծրագրից։ Հաջորդ շաբաթվա Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ կներկայացվի դասը և Աստվածաշնչի ուշագրավ մտքերը և հետո կանցկացվի բանավոր կրկնությունը։
ԾՐԱԳԻՐ
Հունվ. 1 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 24–28 Երգ 33
Դաս. Նյութի գործնական կիրառումը (be, էջ 158, պ. 2–4)
№ 1. Ինչպես Դպրոցի համար ուսումնական առաջադրանք պատրաստել (be, էջ 43 պ. 1–էջ 44, պարբ. 3)
№ 2. Եսայիա 26։1–18
№ 3. td 29Ա Ինչ է մեղքը
№ 4. Ինչպե՞ս կարող ենք «Տէր Յիսուս Քրիստոսին հագ[նել]» (Հռովմ. 13։14)
Հունվ. 8 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 29–33 Երգ 42
Դաս. Օգնիր մյուսներին տեսնելու գործնական արժեքը (be, էջ 159, պ. 1–4)
№ 1. Պատրաստել թեմա ըստ պայմանական իրադրության (be, էջ 44, պ. 4–էջ 46, պ. 1)
№ 2. Եսայիա 30։1–14
№ 3. td 29Բ Ինչու ենք բոլորս տառապում Ադամի մեղքից
№ 4. Որտեղից գիտենք, որ Եհովան սիրում է երեխաներին
Հունվ. 15 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 34–37 Երգ 222
Դաս. Բառերի ընտրություն (be, էջ 160, պ. 1–3)
№ 1. Քրիստոսի տեսակետը զարգացնենք բարու և չարի վերաբերյալ (w05 01.01, էջ 9, 10, պ. 11–15)
№ 2. Եսայիա 34։1–15
№ 3. Ինչպես անկեղծ սեր զարգացնենք
№ 4. td 29Գ Արգելված պտուղը անհնազանդություն էր և ոչ թե սեռական հարաբերություն
Հունվ. 22 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 38–42 Երգ 61
Դաս. Հեշտությամբ հասկացվող խոսք (be, էջ 161, պ. 1–4)
№ 1. Հակառակություն, բայց ոչ խոչընդոտ (w05 01.01, էջ 15, 16, պ. 16–18)
№ 2. Եսայիա 38։9–22
№ 3. td 29Դ Ինչ է նշանակում մեղանչել սուրբ ոգու դեմ
№ 4. Ինչու է հարկավոր խուսափել մյուսներին սխալ մղումներ վերագրելուց
Հունվ. 29 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 43–46 Երգ 113
Դաս. Խոսքը բազմազան է ու ճշգրիտ (be, էջ 161, պ. 5–էջ 162, պ. 4)
№ 1. Ինչո՞ւ ենք մենք ընդունում Եհովայի դատավճիռները (w05 01.02, էջ 23, 24, պ. 4–9)
№ 2. Եսայիա 45։1–14
№ 3. td 30Ա Մկրտությունը քրիստոնեական պահանջներից մեկն է
№ 4. a Ինչո՞ւ են քրիստոնյաները խուսափում մրցակցության նպատակով համեմատություններ անելուց
Փետր. 5 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 47–51 Երգ 79
Դաս. Կենդանի, արտահայտիչ և պատկերավոր խոսք (be, էջ 163, պ. 1–էջ 164, պ. 2)
№ 1. Եհովայի Խոսքը մեզ մաքուր է պահում և օգնում է հավատարիմ մնալ (w05 15.04, էջ 11, 12, պ. 5–11)
№ 2. Եսայիա 50։1–11
№ 3. td 30Բ Մկրտությունը մեղքից չի մաքրում
№ 4. Արդյոք Աստվածաշունչը արգելո՞ւմ է նվերներ տալը
Փետր. 12 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 52–57 Երգ 139
Դաս. Խոսքը համապատասխանում է քերականական կանոններին (be, էջ 164, պ. 3–7)
№ 1. Եհովայի Խոսքը քաջություն է տալիս (w05 15.04, էջ 13, պ. 12–14)
№ 2. Եսայիա 55։1–13
№ 3. Արժե անձնազոհ կյանքով ապրել
№ 4. td 31Ա Մարդու կյանքը նախասահմանված չէ
Փետր. 19 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 58–62 Երգ 189
Դաս. Ինչպես օգտագործել խոսքի պլանը (be, էջ 166, պ. 1–էջ 167, պ. 2)
№ 1. Ինչո՞վ է օգտակար «Եսայիա» գիրքը (bsi06, էջ 31, 32, պ. 34–39)
№ 2. Եսայիա 60։1–14
№ 3. Ինչո՞ւ է Աստծու ծառա լինելը ցանկալի բան
№ 4. td 32Ա Նախնիներին պաշտելն իզուր է
Փետր. 26 Աստվածաշնչի ընթերց. Եսայիա 63–66 Երգ 141
Դաս. Մտքերդ ի մի բեր (be, էջ 167, պ. 3–էջ 168, պ. 1)
Բանավոր կրկնություն
Մարտի 5 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 1–4 Երգ 70
Դաս. Ելույթի պլանը պետք է պարզ լինի (be, էջ 168, պ. 2–էջ 169, պ. 5)
№ 1. «Երեմիա» գրքի նախաբանը (bsi07, էջ 3, պ. 1–5)
№ 2. Երեմիա 3։1–13
№ 3. Ինչի՞ց է կախված իսկական երջանկությունը
№ 4. td 32Բ Մարդկանց կարելի է հարգել, իսկ երկրպագել պետք է միայն Աստծուն
Մարտի 12 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 5–7 Երգ 159
Դաս. Նյութի բաշխումը տրամաբանական հաջորդականությամբ (be, էջ 170, պ. 1–էջ 171, պ. 2)
№ 1. Ինչպես պատրաստել ելույթներ՝ ժողովում ներկայացնելու համար (be, էջ 47, պ. 1–էջ 49, պ. 2)
№ 2. Երեմիա 5։1–14
№ 3. td 33Ա Քրիստոնյաները պարտավոր չեն Շաբաթը պահել
№ 4. Ինչպես կարող ենք Ելից 14։11–ում արձանագրված դասը կիրառել մեր օրերում
Մարտի 19 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 8–11 Երգ 182
Դաս. Նյութը տրամաբանորեն մատուցել (be, էջ 171, պ. 3–էջ 172, պ. 6)
№ 1. Ինչպես պատրաստել Ծառայողական հանդիպման ելույթները և այլ ելույթներ (be, էջ 49, պ. 3–էջ 51, պ. 3)
№ 2. Երեմիա 10։1–16
№ 3. Որտեղի՞ց գիտենք, որ Աբրահամը, Հոբը և Դանիելը հավատում էին հարությանը
№ 4. td 33Բ Շաբաթը պահելու պատվերը տրված էր միայն հին Իսրայել ազգին
Մարտի 26 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 12–16 Երգ 205
Դաս. Ընդգրկիր ելույթի մեջ միայն այն, ինչ անհրաժեշտ է (be, էջ 173, պ. 1–4)
№ 1. Փրկանքը փառաբանում է Աստծու արդարությունը (w05 01.11, էջ 13, 14)
№ 2. Երեմիա 12։1–13
№ 3. td 33Գ Աստծու հանգստի Շաբաթը (արարչագործության «շաբաթվա» 7–րդ օրը)
№ 4. Ի՞նչ իմաստով քրիստոնյան պետք է հպարտ լինի
Ապր. 2 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 17–21 Երգ 30
Դաս. Ազատ խոսք (be, էջ 174, պ. 1–էջ 175, պ. 4)
№ 1. Ինչպես հանրային ելույթներ պատրաստել (be, էջ 52, պ. 1–էջ 54, պ. 1)
№ 2. Երեմիա 20։1–13
№ 3. td 34Ա Ինչ է սուրբ ոգին
№ 4. b Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ մեզ խորհուրդ են տալիս
Ապր. 9 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 22–24 Երգ 184
Դաս. Ինչպես խուսափել ազատ ոճով խոսելու վտանգներից (be, էջ 175, պ. 5–էջ 177, պ. 1)
№ 1. Հռետորի որոշումները (be, էջ 54, պ. 2–4; էջ 55, շրջանակ)
№ 2. Երեմիա 23։1–14
№ 3. Ինչու է ծառայությանը մասնակցելը ուրախություն պատճառում մեզ
№ 4. td 34Բ Ոգեհարցությունը դիվական գործ է. պետք է խուսափել դրանից
Ապր. 16 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 25–28 Երգ 27
Դաս. Երբ քեզանից բացատրություն են պահանջում (be, էջ 177, պ. 2–էջ 178, պ. 2)
№ 1. Կատարելագործվիր որպես ուսուցիչ (be, էջ 56, պ. 1–էջ 57, պ. 2)
№ 2. Երեմիա 26։1–15
№ 3. td 35Ա Ո՞վ է մեղավոր, որ աշխարհը դժբախտության մեջ է
№ 4. Ի՞նչ իմաստով էր երկիրը անիծված (Ծննդ. 3։17)
Ապր. 23 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 29–31 Երգ 148
Դաս. Խոսակցական ոճ (be, էջ 179, 180)
№ 1. Ցույց տուր ‘տարբերություններ’ (be, էջ 57, պ. 3–էջ 58, պ. 2)
№ 2. Երեմիա 31։1–14
№ 3. Ինչո՞ւ է Եհովայի մեծությունն անսահման
№ 4. td 35Բ Ինչո՞ւ է թույլատրվում չարությունը
Ապր. 30 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 32–34 Երգ 100
Դաս. Ձայն (be, էջ 181, պ. 1–4)
Բանավոր կրկնություն
Մայ. 7 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 35–38 Երգ 165
Դաս. Հարկավոր է ճիշտ ձևով շնչել (be, էջ 182, պ. 1–էջ 184, պ. 1; էջ 182, շրջանակ)
№ 1. Խրախուսիր ունկնդիրներին մտածել (be, էջ 58, պ. 3–էջ 59, պ. 3)
№ 2. Երեմիա 36։1–13
№ 3. td 35Գ Վերջին ժամանակը երկարացվում է Աստծու գթառատության շնորհիվ
№ 4. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները պայքարել անվստահության դեմ
Մայ. 14 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 39–43 Երգ 56
Դաս. Թուլացնել մկանային լարվածությունը (be, էջ 184, պ. 2–էջ 185, պ. 2, էջ 184, շրջանակ)
№ 1. Ցույց տուր՝ ինչպես կիրառել սովորածը, և լավ օրինակ եղիր (be, էջ 60, պ. 1–էջ 61, պ. 3)
№ 2. Երեմիա 39։1–14
№ 3. td 35Դ Համաշխարհային դժբախտությունների լուծումը մարդու կողմից չէ
№ 4. c Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները ձգտում մաքուր մնալ մտերմության շրջանում
Մայ. 21 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 44–48 Երգ 122
Դաս. Հետաքրքրություն մարդու հանդեպ (be, էջ 186, պ. 1–4)
№ 1. Ինչպես կատարելագործել զրույց վարելու կարողությունը (be, էջ 62, պ. 1–էջ 64, պ. 1)
№ 2. Երեմիա 46։1–17
№ 3. Ի՞նչ է ինքնախաբեությունը, և ինչպե՞ս կարող ենք պաշտպանել ինքներս մեզ դրանից
№ 4. td 36Ա Պատկերներով, արձաններով երկրպագությունը անարգում է Աստծուն
Մայ. 28 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 49, 50 Երգ 95
Դաս. Ուշադիր լսիր (be, էջ 186, պ. 1–էջ 187, պ. 4)
№ 1. Ինչպե՞ս շարունակել զրույցը (be, էջ 64, պ. 2–էջ 65, պ. 4)
№ 2. Երեմիա 49։14–27
№ 3. td 36Բ Պատկերներ պաշտելը կորստաբեր եղավ Իսրայել ազգի համար
№ 4. Ինչու պետք է ծնողները կարդան իրենց երեխաների համար
Հուն. 4 Աստվածաշնչի ընթերց. Երեմիա 51, 52 Երգ 166
Դաս. Օգնիր մարդկանց հոգևորապես առաջադիմելու (be, էջ 187, պ. 5–էջ 188, պ. 3)
№ 1. Ի՞նչով է օգտակար «Երեմիա» գիրքը (bsi07, էջ 3, 4, պ. 36–39)
№ 2. Երեմիա 52։1–16
№ 3. Աստծուց անկախ լինելու ձգտումը անմտություն է
№ 4. td 36Գ «Հարաբերական»՝ պատկերների միջոցով երկրպագելը անթույլատրելի է
Հուն. 11 Աստվածաշնչի ընթերց. Երեմիայի Ողբերը 1, 2 Երգ 129
Դաս. Գործնական օգնություն ցույց տուր (be, էջ 188, պ. 4–էջ 189, պ. 4)
№ 1. «Երեմիայի Ողբերը» գրքի նախաբանը (bsi07, էջ 4, 5, պ. 1–7)
№ 3. td 37Ա Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է սպասավոր լինի
№ 4. Ինչու անկեղծ բարությունը թուլություն չէ
Հուն. 18 Աստվածաշնչի ընթերց. Երեմիայի Ողբերը 3–5 Երգ 140
Դաս. Հարգանք մարդկանց հանդեպ (be, էջ 190, պ. 1–էջ 191, պ. 1)
№ 1. Ինչո՞վ է օգտակար «Երեմիայի Ողբերը» գիրքը (bsi07, էջ 5, 6, պ. 13–15)
№ 3. td 37Բ Սպասավորության համար նախատեսված պահանջներ
№ 4. d Ինչու ճշմարիտ քրիստոնյաները չեն միջամտում քաղաքականությանը
Հուն. 25 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 1–5 Երգ 1
Դաս. Հարգալից վերաբերմունք (be, էջ 191, պ. 2–էջ 192, պ. 2)
Բանավոր կրկնություն
Հուլ. 2 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 6–10 Երգ 26
Դաս. Հարգալից խոսք (be, էջ 192, պ. 3–էջ 193, պ. 2)
№ 1. «Եզեկիէլ» գրքի նախաբանը (bsi07, էջ 6, 7, պ. 1–6)
№ 2. Եզեկիէլ 7։1–13
№ 3. Ինչ է անհրաժեշտ Եհովային մոտենալու համար (Յակ. 4։8)
№ 4. td 38Ա Սուտ մարգարեների մասին կանխագուշակվել է. կային նաև առաքյալների օրոք
Հուլ. 9 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 11–14 Երգ 112
Դաս. Համոզվածությամբ խոսիր (be, էջ 194, պ. 1–էջ 195, պ. 2)
№ 1. Չդադարենք բարին գործելուց (w05 01.06, էջ 29, 30)
№ 2. Եզեկիէլ 11։1–13
№ 3. td 39Ա «Աշխարհի վախճանը» արտահայտության իմաստը
№ 4. Ինչպե՞ս պետք է հասկանանք Յայտնութիւն 17։9–11-ը
Հուլ. 16 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 15–17 Երգ 29
Դաս. Ինչպես է համոզվածությունը դրսևորվում (be, էջ 195, պ. 3–էջ 196, պ. 4)
№ 1. Պայքարի՛ր սխալ մտածելակերպի դեմ (w05 15.09, էջ 26-28)
№ 2. Եզեկիէլ 16։1–13
№ 3. Ի՞նչ է նշանակում խորագետ լինել (Առակ. 13։16)
№ 4. td 39Բ Անհրաժեշտ է զգոն լինել վերջին օրերի նշանները ճանաչելու համար
Հուլ. 23 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 18–20 Երգ 193
Դաս. Նրբանկատ, բայց հաստատակամ (be, էջ 197, պ. 1–3)
№ 1. Փորձիր հասկանալ, թե ինչու է անհատն այդ հարցը տալիս (be, էջ 66, պ. 1–էջ 68, պ. 1)
№ 2. Եզեկիէլ 18։19–29
№ 3. td 40Ա Բոլոր քրիստոնյաները պետք է վկայություն տան, քարոզեն
№ 4. Փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Աստծու Թագավորությունն իրական է
Հուլ. 30 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 21–23 Երգ 35
Դաս. Նրբանկատություն վկայություն տալու ժամանակ (be, էջ 197, պ. 4–էջ 198, պ. 5)
№ 1. Իմացիր, թե ինչպես պետք է պատասխան տաս (be, էջ 68, պ. 2–էջ 70, պ. 4)
№ 2. Եզեկիէլ 23։1–17
№ 3. td 40Բ Անհրաժեշտ է վերայցելել մարդկանց, շարունակ վկայություն տալ
№ 4. Ո՞րն է մեծության վերաբերյալ ճիշտ տեսակետը
Օգոս. 6 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 24–27 Երգ 37
Դաս. Ճիշտ խոսքեր ճիշտ ժամանակին (be, էջ 199, պ. 1–4)
№ 1. Ինչպես նամակներ գրել (be, էջ 71– 73)
№ 2. Եզեկիէլ 24։1–14
№ 3. Ո՞ր հարցերում էր Մովսեսը լավ օրինակ քրիստոնյա համար
№ 4. td 40Գ Պետք է վկայություն տալ արյունապարտ չհամարվելու համար
Օգոս. 13 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 28–31 Երգ 123
Դաս. Նրբանկատ լինել ընտանիքի անդամների և հավատակիցների հանդեպ (be, էջ 200, պ. 1–4)
№ 1. Առաջադիմիր, ձգտիր հաջողությունների հասնել (be, էջ 74, պ. 1–էջ 75, պ. 3)
№ 2. Եզեկիէլ 28։1–16
№ 3. td 41Ա Տարբեր կրոններին միանալը Աստծու ճանապարհը չէ
№ 4. Ի՞նչ իմաստով է «ատել» բառը գործածվում Աստվածաշնչում
Օգոս. 20 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 32–34 Երգ 215
Դաս. Քաջալերական խոսք, դրական մոտեցում (be, էջ 202, պ. 1–էջ 203, պ. 2)
№ 1. Գործադրիր քո պարգևը (be, էջ 75, պ. 4–էջ 77, պ. 2)
№ 2. Եզեկիէլ 34։1–14
№ 3. Ինչպե՞ս է մեզ օգնում Աստծու սուրբ ոգին
№ 4. td 41Բ Ճիշտ չէ ասել, որ «բոլոր կրոններում էլ լավ բան կա»
Օգոս. 27 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 35–38 Երգ 94
Դաս. Դրական մոտեցում հանդես բեր (be, էջ 203, պ. 3–էջ 204, պ. 2)
Բանավոր կրկնություն
Սեպտ. 3 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 39–41 Երգ 194
Դաս. Հավատակիցների հետ խոսելիս (be, էջ 204, պ. 3–էջ 205, պ. 4)
№ 1. Ինչո՞ւ պետք է սիրենք Աստծու խոսքը (w05 15.04, էջ 15, 16, պ. 3–6)
№ 2. Եզեկիէլ 40։1–15
№ 3. Կարո՞ղ են մարդիկ իսկապես ուրախացնել Աստծուն
№ 4. td 43Ա Հիսուսի մարդկային կյանքը վճարվեց որպես «փրկանք բոլորի համար»
Սեպտ. 10 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 42–45 Երգ 77
Դաս. Կրկնություն՝ ընդգծելու նպատակով (be, էջ 206, պ. 1–4)
№ 1. Երբ ալևորությունը դառնում է «փառաց պսակ» (w05 15.01, էջ 8, 9)
№ 2. Եզեկիէլ 43։1–12
№ 3. td 43Բ Փրկանքը համարժեք գին էր
№ 4. Ինչպե՞ս կարող ենք ճանաչել «օտարների ձայնը» (Յովհ. 10։5)
Սեպտ. 17 Աստվածաշնչի ընթերց. Եզեկիէլ 46–48 Երգ 164
Դաս. Կրկնությունը քարոզչական ծառայության ժամանակ և ելույթ ունենալիս (be, էջ 207, պ. 1–էջ 208, պ. 3)
№ 1. Ինչո՞վ է օգտակար «Եզեկիէլ» գիրքը (bsi07, էջ 7, 8, պ. 29–33)
№ 2. Եզեկիէլ 47։1–14
№ 3. td 44Ա Աստված է տալիս փրկությունը շնորհիվ Հիսուսի քավիչ զոհաբերության
№ 4. e Ինչու է հոգևոր հարուստ ժառանգությունը ամենալավ պարգևը, որ կարող են տալ ծնողները երեխաներին
Սեպտ. 24 Աստվածաշնչի ընթերց. Դանիէլ 1–3 Երգ 179
Դաս. Թեմայի զարգացում (be, էջ 209, պ. 1–3)
№ 1. «Դանիէլ» գրքի նախաբանը (bsi07, էջ 8, 9, պ. 1–6)
№ 2. Դանիէլ 2։1–16
№ 3. Ինչու է 140 000 թիվը բառացի թիվ (Յայտն. 7։4)
№ 4. td 44Բ «Մեկ անգամ փրկվածը ընդմիշտ փրկված է» տեսակետը սուրբգրային չէ
Հոկ. 1 Աստվածաշնչի ընթերց. Դանիէլ 4–6 Երգ 14
Դաս. Ընտրել համապատասխան թեմա (be, էջ 210, պ. 1–էջ 211, պ. 1; էջ 211, շրջանակ)
№ 1. Ո՞ր դեպքում վիրավորվելը սխալ չէ (w05 01.08, էջ 13–15)
№ 2. Դանիէլ 4։1–17
№ 3. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Մեմփիբոսթեի լավ հատկությունները
№ 4. td 44Գ «Համաշխարհային փրկություն» գաղափարը չկա Աստվածաշնչում
Հոկ. 8 Աստվածաշնչի ընթերց. Դանիէլ 7–9 Երգ 34
Դաս. Գլխավոր կետերի ընդգծում (be, էջ 212, պ. 1–էջ 213, պ. 1)
№ 1. Թող Եհովայի «Խօսքը» պաշտպանի քեզ (w05 01.09, էջ 28–31)
№ 2. Դանիէլ 7։1–12
№ 3. td 1Ա Աստծուն լսելի աղոթքները
№ 4. Ուրախության ի՞նչ պատճառներ ենք ունենում՝ կանոնավորաբար քարոզչական ծառայությանը մասնակցելով
Հոկ. 15 Աստվածաշնչի ընթերց. Դանիէլ 10–12 Երգ 210
Դաս. Գլխավոր կետերը չպետք է շատ լինեն (be, էջ 213, պ. 2–էջ 214, պ. 5)
№ 1. Ինչո՞վ է օգտակար «Դանիէլ» գիրքը (bsi07, էջ 9, 10, պ. 19–23)
№ 2. Դանիէլ 11։1–14
№ 3. Խոնարհությունն ինչպես կօգնի մեզ լուծել թյուրիմացությունները
№ 4. td 1Բ Անիմաստ կրկնվող խոսքերը, Մարիամին կամ «սրբերին» դիմելը ընդունելի չեն
Հոկ. 22 Աստվածաշնչի ընթերց. Ովսէէ 1–7 Երգ 66
Դաս. Առաջաբան, որը հետաքրքրություն է առաջացնում (be, էջ 215, պ. 1–էջ 216, պ. 5)
№ 1. «Ովսէէ» գրքի նախաբանը, և ինչո՞վ է օգտակար այն (bsi07, էջ 11, 12, պ. 1–8, 14–17)
№ 2. Ովսէէ 5։1–15
№ 3. td 2Ա Ամուսնական կապը հարկավոր է պատվել
№ 4. Կերպեր, որոնցով ճշմարիտ քրիստոնյաները համբերություն են ցուցաբերում
Հոկ. 29 Աստվածաշնչի ընթերց. Ովսէէ 8–14 Երգ 59
Դաս. Մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել քարոզչական ծառայության ժամանակ (be, էջ 217, պ. 1–4)
Բանավոր կրկնություն
Նոյ. 5 Աստվածաշնչի ընթերց. Յովէլ 1–3 Երգ 166
Դաս. Հստակորեն նշիր, թե ինչի մասին ես խոսելու (be, էջ 217, պ. 5–էջ 219, պ. 3)
№ 1. «Յովէլ» գրքի նախաբանը, և ինչո՞վ է օգտակար այն (bsi07, էջ 13, 14, պ. 1–5, 12–14)
№ 2. Յովէլ 2։1–14
№ 3. Ինչ է նշանակում «կատարեալ սէր» ունենալ (Ա Յովհ. 4։18)
№ 4. td 2Բ Քրիստոնյաները պարտավոր են հարգել գլխավորության սկզբունքը
Նոյ. 12 Աստվածաշնչի ընթերց. Ամովս 1–9 Երգ 211
Դաս. Ներգործուն վերջաբան (be, էջ 220, պ. 1–3)
№ 1. «Ամովս» գրքի նախաբանը, և ինչո՞վ է օգտակար այն (bsi07, էջ 14–16, պ. 1–6, 13–17)
№ 2. Ամովս 2։1–16
№ 3. Ինչու փորձը լավագույն ուսուցիչը չէ
№ 4. td 2Գ Քրիստոնյա ծնողների պարտականությունները իրենց երեխաների հանդեպ
Նոյ. 19 Աստվածաշնչի ընթերց. Աբդիա 1–Յովնան 4 Երգ 220
Դաս. Ինչի մասին պետք է հիշել (be, էջ 220, պ. 4–էջ 221, պ. 4)
№ 1. «Աբդիա» և «Յովնան» գրքերի նախաբանը, և ինչո՞վ են օգտակար այդ գրքերը (bsi07, էջ 16, 17, պ. 1–5, 10–14; էջ 17–19, պ. 1–4, 9–12)
№ 2. Յովնան 1։1–17
№ 3. td 2Դ Քրիստոնյան պետք է ամուսնանա միայն քրիստոնյայի հետ
№ 4. Ինչու երկրային դրախտ հաստատվելուց առաջ պետք է հոգևոր դրախտ հաստատվի
Նոյ. 26 Աստվածաշնչի ընթերց. Միքիա 1–7 Երգ 18
Դաս. Քարոզչական ծառայության ժամանակ (be, էջ 221, պ. 5–էջ 222, պ. 6)
№ 1. «Միքիա» գրքի նախաբանը, և ինչո՞վ է օգտակար այն (bsi07, էջ 19–21, պ. 1–8, 16–19)
№ 2. Միքիա 2։1–13
№ 3. Ինչ է նշանակում լինել մեղմ
№ 4. td 2Ե Աստվածաշունչը չի պաշտպանում բազմակնությունը
Դեկ. 3 Աստվածաշնչի ընթերց. Նաում 1–Ամբակում 3 Երգ 137
Դաս. Հավաստի տեղեկություն (be, էջ 223, պ. 1–էջ 224, պ. 1)
№ 1. «Նաում» և «Ամբակում» գրքերի նախաբանը, և ինչո՞վ են օգտակար այդ գրքերը (bsi07, էջ 21–23, պ. 1–7, 11, 12; էջ 23, 24, պ. 1–5, 12–14)
№ 2. Ամբակում 1։1–17
№ 3. td 3Ա Աստվածաշունչը գրվել է Աստծու ներշնչմամբ
№ 4. Ինչու հավիտյան կյանքը ձանձրալի չի լինի
Դեկտ. 10 Աստվածաշնչի ընթերց. Սոփոնիա 1–Անգէ 2 Երգ 78
Դաս. Հաստատ բռնենք «վարդապետութեան հաւատարիմ խօսքը» (be, էջ 224, պ. 2–5)
№ 1. «Սոփոնիա» և «Անգէ» գրքերի նախաբանը, և ինչո՞վ են օգտակար այդ գրքերը (bsi07, էջ 25, 26, պ. 1–6, 10–12; էջ 27, 28, պ. 1–7, 13–16)
№ 2. Սոփոնիա 3։1–17
№ 3. td 3Բ Մեր օրերի համար գործնական ուղեցույց
№ 4. f Ինչպիսի՞ ազդեցություն է թողնում ամուսնության վրա հոգևոր լինելը
Դեկ. 17 Աստվածաշնչի ընթերց. Զաքարիա 1–8 Երգ 209
Դաս. Ստուգիր, թե որքանով է տեղեկությունը հավաստի (be, էջ 225, պ. 1–3)
№ 1. «Զաքարիա» գրքի նախաբանը (bsi07, էջ 28, 29, պ. 1–7)
№ 2. Զաքարիա 7։1–14
№ 3. Ինչպե՞ս է կատարվել այլակերպության տեսիլքը
№ 4. td 3Գ Գրվել է բոլոր մարդկանց համար՝ անկախ ազգից և ցեղից
Դեկտ. 24 Աստվածաշնչի ընթերց. Զաքարիա 9–14 Երգ 202
Դաս. Հասկանալի է լսողներին (be, էջ 226, պ. 1–էջ 227, պ. 1)
№ 1. Ինչո՞վ է օգտակար «Զաքարիա» գիրքը, և «Մաղաքիա» գրքի նախաբանը, և ինչո՞վ է օգտակար այն (bsi07, էջ 29, 30, պ. 23–27; էջ 31, 32, պ. 1–6, 13–17)
№ 2. Զաքարիա 10։1–12
№ 3. td 4Ա Արարչագործությունը գիտականորեն հիմնավորված է. հերքում է էվոլյուցիան [դարվինիզմը]
№ 4. Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել հալածանքներին
Դեկ. 31 Աստվածաշնչի ընթերց. Մաղաքիա 1–4 Երգ 118
Դաս. Բացատրիր անհասկանալի տերմինները (be, էջ 227, պ. 2–էջ 228, պ. 1)
Բանավոր կրկնություն
[Ծանոթագրություն]
a Հանձնարարել միայն եղբայրներին
b Հանձնարարել միայն եղբայրներին
c Հանձնարարել միայն եղբայրներին
d Հանձնարարել միայն եղբայրներին
e Հանձնարարել միայն եղբայրներին
f Հանձնարարել միայն եղբայրներին