Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունվարի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 12
10 ր. Տեղական հայտարարություններ։ Հորդորիր բոլորին դիտել «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմը (ռուս.), որը քննարկվելու է հունվարի 22–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի ուրիշ մատուցումների օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 15–ի «Դիտարանը»։ Ցուցադրումներից մեկում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող այսպիսի առարկության՝ «ես զբաղված եմ» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 11, 12)։
15 ր. Օգուտներ քաղենք «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկից։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «2007 թ. Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի նախաբանի վրա։ Նշիր, որ բոլորի համար անհրաժեշտ է ամեն օր մի քանի րոպե տրամադրել քննելու համար սուրբգրային համարն ու մեկնաբանությունը։ Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու հոգու մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչ գրաֆիկ ունեն օրվա համարը քննարկելու համար և թե ինչ օգուտներ են ստացել՝ այդպես վարվելով։ Եզրափակիր՝ հակիրճորեն քննարկելով 2007 թ. տարվա համարը։
20 ր. Բարի լուրը քարոզենք բոլոր մարդկանց։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 92–րդ էջից մինչև 102–րդ էջի ենթավերնագիրը։
Երգ 165 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 93
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 ր. Քեզ ինչ–որ բան ե՞տ է պահում։ Ելույթ, որը ներկայացնում է երեցը՝ հիմնվելով «Դիտարանի» 2002 թ. ապրիլի 1–ի համարի վրա (էջ 13–15)։
20 ր. ««Դա ինձ չի հետաքրքրում»»։a 4–րդ պարբերությունը քննարկելիս հարցրու ունկնդիրներին, թե որ թեմաներն են հետաքրքրում ձեր տարածքում բնակվող մարդկանց։ Երկու կարճ ցուցադրում է ներկայացվում, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պատասխանել խոսակցությունն ընդհատող այսպիսի առարկության՝ «դա ինձ չի հետաքրքրում» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 8, 9)։
Երգ 135 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 224
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 1–ի «Դիտարանը»։ Մատուցման մեջ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է վերայցելություն կատարել պարբերագրերի մատակարարման երթուղում ընդգրկված անհատին։
10 ր. Տեղական կարիքներ։
25 ր. «Ո՞րն է լավագույն բժշկական օգնությունը»։ Անցկացնում է երեցը։ Անմիջապես սկսիր «Արյուն՝ ոչ մի դեպքում» տեսաֆիլմի քննարկումը ունկնդիրների հետ՝ օգտվելով հոդվածում տրված հարցերից։ Եզրափակիր՝ կարդալով վերջին պարբերությունը և խրախուսիր բոլորին ուշադրությամբ ընթերցել հոդվածում նշված «Դիտարանի» հոդվածները։
Երգ 188 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 55
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու հունվար ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Հարկավոր է նշել փետրվար ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին և ներկայացնել մեկ ցուցադրում։
20 ր. «Պատրա՞ստ ես բնական աղետներին»։b Անցկացնում է երեցը։ Ընդգրկիր մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. նոյեմբերի համարից (էջ 3)։
15 ր. Եթե խոստանում ես, որ կվերայցելես, ապա անպայման վերայցելիր։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 1999 թ. սեպտեմբերի 15–ի համարի վրա (էջ 11, ռուս.)։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ լավ արդյունքներ է բերել այն, որ նրանք վերայցելել են անհատին, ինչպես որ խոստացել են։
Երգ 137 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 5–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Ես Եհովայի վկա եմ։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Որոշ պատանիներ վարանում են ասել, որ Եհովայի վկա են՝ վախենալով, որ հասակակիցները կծաղրեն իրենց։ Այնուամենայնիվ, հիմնավոր պատճառներ կան ասելու, որ դու քրիստոնյա ես։ Եթե ուսուցիչները իմանան քո հավատալիքների մասին, հավանաբար կհարգեն դրանք և չեն ստիպի քեզ մասնակցելու ինչ–որ գործունեության, որը հակասում է դրանց։ Բարոյական արժեքների չհետևող պատանիները կվարանեն հրավիրել քեզ իրենց հետ սխալ արարքներ գործելու։ Մյուսների համար ավելի հեշտ կլինի հասկանալ քո դիրքորոշումը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ մտերմություն անելու, ինչպես նաև դասերից հետո սպորտային և այլ միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ։ Նաև ավելի համարձակ կլինես վկայություն տալու դպրոցում կամ եթե ծառայության ժամանակ հանդիպես քո համադասարանցիներից որևէ մեկին (g02-U 22.03, էջ 12)։ Հրավիրիր քարոզիչներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ օգուտներ են ստացել, երբ դպրոցում ասել են, որ Եհովայի վկա են։ Մեկ կամ երկու մեկնաբանություն կարելի է նախօրոք պատրաստել։
20 ր. «Սերը արդյունավետ ծառայության բանալին է»։c Ընդգրկիր մտքեր «Դիտարանի» 2003 թ. փետրվարի 1–ի համարից (էջ 23, պարբ. 16, 17)։
Երգ 83 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։