Նոր փաստաթուղթ, որը կօգնի քեզ պահել արյան մասին պատվիրանը
Կառավարիչ մարմինը որոշել է կազմել մի իրավաբանական փաստաթուղթ, որի վերնագիրն է՝ «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» (բլանկի կարճ անվանումն է՝ «Դիրքորոշում»)։ Այս փաստաթուղթը պատրաստված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար։
Համաձայն հայկական օրենսդրության՝ «Դիրքորոշում» փաստաթուղթը ուժի մեջ է 3 տարվա ընթացքում այն լրացնելու պահից։ Հետագայում նոր բլանկ հարկավոր է լրացնել միայն երեք դեպքում. 1) եթե անհրաժեշտ է փոխել փաստաթղթի բովանդակությունը, այն անհատների անունները, որոնց հարկավոր է դիմել ծայրահեղ իրավիճակներում, ինչպես նաև հասցեները և հեռախոսահամարները, 2) եթե նախորդ փաստաթուղթը կորել է կամ վնասվել, և 3) եթե լրացել է այդ փաստաթղթի ժամկետը։ «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը հարկավոր է լրացնել տանը աղոթքից ու խորհրդածությունից հետո։ Սակայն փաստաթուղթը ստորագրելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ կատարվել են բոլոր իրավաբանական քայլերը։ Օրինակ՝ այն հարկավոր է ստորագրել երկու վկաների ներկայությամբ։ Հարցեր առաջանալու դեպքում կարելի է դիմել Գրքի ուսումնասիրության վերակացուին։ Փաստաթուղթը ծալելուց առաջ պատճենիր այն «A-4» չափի թղթի վրա։ Պատճենը պետք է լինի որակով, պատկերը չպետք է լինի աղավաղված, և պետք է լինի էջի կենտրոնում։ Պատճենը կարելի է տալ ժողովի քարտուղարին։ Քեզ հետ միշտ պետք է ունենաս ոչ թե պատճենը, այլ փաստաթղթի բնօրինակը։ «Անձնական վկայական» բլանկը, որը նախատեսված է չմկրտված երեխաների համար, որոնց ծնողները Եհովայի վկա են, փոփոխությունների չի ենթարկվել։ Ծնողները պետք է հետևեն, որ իրենց անչափահաս երեխաներն ունենան լրացված ու ստորագրված փաստաթուղթը, և որ նրանք իրենց հետ վերցնեն այն, երբ դա խելամիտ է։
Չմկրտված քարոզիչները իրենց ու իրենց երեխաների համար կարող են փոփոխել «Դիրքորոշում» և «Անձնական վկայական» բլանկների բովանդակությունը՝ բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ իրենց ունեցած տեսակետի համաձայն։ Քարտուղարը կարող է նոր բլանկներ տալ նրանց, ովքեր վերջերս են մկրտվել, կամ ովքեր ցանկանում են նոր բլանկ լրացնել։