Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 10/07 էջ 1
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 10/07 էջ 1

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի առանձին համարներ։ Հետաքրքրություն նկատելու դեպքում առաջարկիր «Արթո՛ւն կացեք» գրքույկը՝ նպատակ ունենալով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Նոյեմբեր. առաջարկելու ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե տանտերն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Դեկտեմբեր. 192–էջանոց ցանկացած գիրք, որ առկա է ժողովի պահեստում։ Եթե առկա չէ, ապա կարելի է առաջարկել «Գիտություն» գիրքը (եթե կա ժողովի պահեստում) կամ «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Հունվար. «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Մոտեցիր Եհովային» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Փետրվար. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ջանք թափիր, որպեսզի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսես։

◼ Քանի որ դեկտեմբերն ունի հինգ շաբաթ–կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։

◼ «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմը կքննարկվի հունվար ամսին՝ Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է տեսաֆիլմը պատվիրել ժողովի միջոցով որքան հնարավոր է շուտ։

◼ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի ներդիրը պարունակում է «2008 թ. Աստվածապետական ծառայության դպրոցի ծրագիրը»։ Այն պետք է պահել 2008 թ. ընթացքում օգտագործելու նպատակով։

◼ Խնդրում ենք նկատի ունեցեք. այն եղբայրը, որը կներկայացնի Ծառայողական հանդիպման վերջին մասը, պետք է հայտարարի եզրափակիչ երգը։ Դրանից հետո նա կամ նախապես նշանակված համապատասխան որակներ ունեցող մեկ այլ եղբայր կմատուցի եզրափակիչ աղոթքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը