Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 օգ.
«Ի՞նչ եք կարծում, ընտանիքներն ավելի երջանիկ չե՞ն լինի, եթե հնազանդվեն Հիսուսի այս պատվիրանին։ [Կարդա՛ Հովհաննես 13։34։ Թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում կարող եք ընթերցել, թե Հիսուսի ուսմունքներն ու օրինակը ինչով են օգտակար ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Ցույց տուր 16–17-րդ էջերի հոդվածը»։
Արթնացե՛ք հուլ.–սեպ.
«Այսօր շատերը վախով են լցված ապագայի հանդեպ։ Ի՞նչ եք կարծում, իրավիճակները կլավանա՞ն, թե՞ ավելի կվատանան։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Հայտնություն 21։3, 4։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստված շուտով կվերացնի այն դժվար խնդիրները, որոնք մարդիկ ի զորու չեն լուծելու»։
Դիտարան 1 սեպ.
«Շատերին են հայտնի Հիսուսի այս խոսքերը։ [Կարդա՛ Մատթեոս 6։9։] Սակայն նրանք դժվարանում են ընդունել, որ Աստված իրենց Հայրն է։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մտերմանալ Աստծու հետ։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է մեր երկնային Հոր հատկությունների մասին։ Նաև ասվում է, թե ինչպես կարող ենք ճանաչել նրան»։