Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/08 էջ 3
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 9/08 էջ 3

Հայտարարություններ

◼ Սեպտեմբեր. «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Ջանք թափիր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել առաջին այցելությունից։ Եթե անհատն արդեն ունի այն, մի քանի րոպեում ցույց տուր, թե ինչպես կարելի է գրքի օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացեք» պարբերագրերը։ Եթե անհատը հետաքրքրություն է ցույց տալիս, ներկայացրու և քննարկիր «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը՝ նպատակ ունենալով սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Նոյեմբեր. «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Ջանք թափիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Դեկտեմբեր. առաջարկիր «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Եթե անհատը երեխաներ ունի, կարելի է առաջարկել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Հունվար. «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։ Եթե անհատը արդեն ունի այդ գրքից, քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց ցանկացած այլ գիրք։ Փետըրվար. կարելի է առաջարկել հետևյալ գրքերից որևէ մեկը. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը»։

◼ Քանի որ նոյեմբերն ունի հինգ շաբաթ–կիրակի օր, այդ ամիսը ենթառահվիրայության հրաշալի ժամանակ կարող է լինել։

◼ 2009 թ. Հիշատակի երեկոյի առթիվ հատուկ հանրային ելույթը կներկայացվի ապրիլի 20–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Ելույթի վերնագիրն ավելի ուշ կհայտարարվի։ Այն ժողովներում, որտեղ այդ շաբաթ այցելելու է շրջանային վերակացուն, կամ համաժողով է անցկացվելու, այս ելույթը կներկայացվի հաջորդ շաբաթ։ Ոչ մի ժողովում ապրիլի 20–ից շուտ հատուկ ելույթը չպետք է ներկայացվի։

◼ Ուրախ ենք տեղեկացնելու, որ 2008 թ.–ից սկսած՝ հայերենով առկա կլինեն «Դիտարան» պարբերագրերի միահյուսված հատորները։ Գրականության հաջորդ պատվերի հետ ժողովները պետք է սկսեն պատվիրել այս պարբերագրերը, ինչպես նաև «2008 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկը» (ռուսերեն կամ անգլերեն), «2009 թ. տարեգիրքը» և ««Դիտարանի» գրադարանի 2008 թ. թողարկումը» CD-ROM–ի վրա (ռուսերեն կամ անգլերեն)։ Մյուս լեզուների ցանկը, որով մատչելի կլինեն այդ հրատարակությունները, կտրվի «Հայտարարություն՝ բոլոր ժողովներին» նամակում, որն ուղարկվում է ամեն ամիս։ Հորդորում ենք քարոզիչներին հայերեն լեզվով «Արթնացե՛ք»–ի իրենց անձնական օրինակները պահել պարբերագրերի տուփերում։ Իսկ պարբերագրերի տուփերը կարելի է պատվիրել՝ դիմելով գրականության պատասխանատու եղբորը։ Այս առարկաները հարկավոր է պատվիրել մինչև 2008 թ. հոկտեմբերի 15–ը։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ ««Դիտարանի» գրադարանի 2008 թ. թողարկումը» նախատեսված է ժողովի անդամների համար և կարելի է ձեռք բերել միայն ժողովի միջոցով։

◼ Նախագահող վերակացուն կամ նրա կողմից նշանակված եղբայրը պետք է ստուգի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ժողովի ֆինանսական հաշիվները։ Հաշիվները ամեն անգամ չպետք է ստուգի միևնույն անձնավորությունը։ Ժողովի հաջորդ ֆինանսական հաշվետվությունից հետո պետք է հայտարարվի այդ ստուգման մասին (տե՛ս «Ցուցումներ ժողովի ֆինանսական հաշիվների մասին» բլանկը, S-27, ռուս.)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը