Հայտարարություններ
◼ Ցուցումներ նախագահող վերակացուներին և Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացուներին. ժողովների անցկացման նոր ծրագիրը սկսվում է 2008թ. դեկտեմբերի 29–ով սկսվող շաբաթից։ Այս ծրագիրը տպագրված կլինի 2008թ. դեկտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում։ Այդ շաբաթվա Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնությունն անցկացնելիս համոզվիր, որ հետևում ես այն ցուցումներին, որոնք գրված են հոկտեմբեր ամսվա Աստվածապետական ծառայության դպրոցի 2009թ. ծրագրի ներդիրում։ Այդ օրը դասը և ուսուցողական ելույթը չեն անցկացվի։
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. հոկտեմբեր. «Դիտարան» և «Արթնացեք» պարբերագրերը։ Հետաքրքրություն նկատելու դեպքում ներկայացրու և քննարկիր «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը՝ նպատակ ունենալով սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Նոյեմբեր. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ջանք թափիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Դեկտեմբեր. առաջարկիր «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գիրքը։ Եթե անհատը երեխաներ ունի, կարելի է առաջարկել «Սովորիր մեծ ուսուցչից» գիրքը։ Հունվար. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Եթե անհատը արդեն ունի այդ գրքից, քարոզիչը կարող է առաջարկել 192–էջանոց ցանկացած այլ գիրք։ Փետրվար. կարելի է առաջարկել հետևյալ գրքերից որևէ մեկը. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» կամ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը»։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Ջանք թափիր սկսել Աստվածաշնչի ուսումնասիրություններ։