Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 մարտ
«Երբեմն դժվար է անել ճիշտը, քանի որ մարդիկ ստիպում են հակառակն անել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է օգնել մեզ դիմադրելու այդ ճնշմանը։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Առակաց 29։25։] Այս հոդվածում բերվում են հինգ պատճառներ, թե ինչու պետք է վախենանք Աստծուց և ոչ թե մարդուց»։ Ցույց տուր 12–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Այսօր շատերին է անհանգստացնում այն փաստը, որ օվկիանոսների պաշարները սպառվում են։ Ձեր կարծիքով՝ կառավարությունները կարո՞ղ են լուծել այս խնդիրը։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Մատթեոս 6։10։] Այս հոդվածում բերվում են մի քանի պատճառներ, թե ինչու մեզ պետք է մտահոգի այդ խնդիրը, և նշվում է, թե ինչպես է Աստված լուծելու այն»։ Ցույց տուր 22–րդ էջից սկսվող հոդվածը։
Դիտարան 1 ապրիլ
«Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը Հիսուսի հետևյալ խոսքերի վերաբերյալ [կարդա՛ Հովհաննես 3։3]։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում դարձյալ ծնվել։ [Թույլ տուր պատասխանել։] Գիտե՞ք, որ եթե իմանաք, թե ինչ նկատի ուներ Հիսուսը այս խոսքերն ասելով՝ դուք ապագային ուրիշ աչքերով կնայեք [առաջարկի՛ր պարբերագիրը]»։