Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 օգոստոս
«Շատերի կարծիքով՝ բոլոր բարի մարդիկ երկինք են գնում։ Դո՞ւք էլ եք այդպես կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասվում այս համարում երկրի վերաբերյալ [կարդա՛ Սաղմոս 37։11, 29]։ Այս հոդվածն ընթերցելով՝ կիմանաք, թե ինչ սովորեցրեց Հիսուսն այն մասին, թե ինչ ապագա է սպասում մարդկանց երկրի վրա։ Ցույց տուր 22–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հուլիս–սեպտեմբեր
«Ոմանք դեմ են աբորտ անելուն, իսկ ոմանք՝ կողմ։ Այս թեման միշտ քննարկման առարկա է եղել։ Ըստ ձեզ՝ կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել մեզ ճիշտ որոշում կայացնելու։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16, 17։] Իմ ձեռքում կա մի պարբերագիր, որում բացատրվում է, թե որն է Աստվածաշնչի տեսակետը այս հարցի վերաբերյալ»։
Դիտարան 1 սեպտեմբեր
«Ոմանք ասում են, որ եթե նվիրված ես Աստծուն, նա հարստություն կտա քեզ, իսկ եթե աղքատ ես, ուրեմն չունես Աստծու հավանությունը։ Դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Հետաքրքիր է, որ Հիսուսը հարուստ մարդ չէր [կարդա՛ Ղուկաս 9։58]։ Այս հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչ օրհնություններ կարող են ակնկալել Աստծու ծառաները»։