Փետրվարի 22–ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՓԵՏՐՎԱՐԻ 22–ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Դատաւորաց 19–21
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
□ Ծառայողական հանդիպում
5ր. Հայտարարություններ։
10ր. Մարտ ամսին տարածելու համար նախատեսված գրականությունը (տե՛ս «Հայտարարություններ»)։ Հարցազրույց անցկացրու երկու քարոզիչների հետ։ Խնդրիր բացատրել, թե մարտ ամսին տարածվելիք գրականությունը ինչով է ուշագրավ, և որ մատուցումներն են արդյունավետ եղել։ Նրանցից յուրաքանչյուրը ցուցադրում է մի մատուցում կամ բեմականացնում է իրական դեպք, թե ինչպես կարելի է հրատարակության միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
10ր. Ողջամիտ մոտեցումը նպաստում է, որ մարդիկ լսեն։ Ելույթ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 251–253, պարբերություն 2)։
10ր. Ուղղենք ուսումնասիրողներին դեպի Եհովայի կազմակերպությունը։ Քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք» գրքի 99–րդ էջի ենթավերնագրի երեք պարբերությունների վրա։ Հարցրու ներկաներին, թե ինչպես են ուսումնասիրողներին ուղղել դեպի Եհովայի կազմակերպությունը։ Հարցազրույց անցկացրու մի քարոզչի հետ, ով ժամանակին օգուտներ է քաղել այն բանից, որ իր հետ ուսումնասիրող Վկան իրեն առաջնորդել է դեպի կազմակերպություն։