Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2010 թ. փետրվարի 22–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 20 րոպեում կանցկացնի հունվարի 4–ով սկսվող շաբաթից մինչև փետրվարի 22–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութի կրկնությունը։
1. Յեսու 18։3–ում ինչո՞ւ է Հեսուն Իսրայելի որդիներին ասում՝ «մինչեւ ե՞րբ էք դուք թուլութիւն անելու, որ չէք գնում ժառանգէք այն երկիրը որ ձեր հայրերի Տէր Աստուածը ձեզ է տուել», մինչդեռ Յեսու 11։23–ում ասվում է, որ նրանք գրավել էին «բոլոր երկիրը»։ [w04 12.1, էջ 11, 12]
2. Ի՞նչը, անկասկած, մղեց Հեսուին ասելու Յեսու 24։14, 15–ում գրված խոսքերը, և դա ինչպե՞ս պետք է ազդի մեզ վրա։ [w08 5.15, էջ 17, 18, պարբ. 4–6]
3. Ինչպե՞ս Բահաղի պաշտամունքը որոգայթ դարձավ իսրայելացիների համար (Դատ. 2։3)։ [w08 2.15, էջ 27, պարբ. 1, 2]
4. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Ավովդը անվախորեն գործածեց իր սուրը (Դատ. 3։16, 21)։ [w05 1.15, էջ 26, պարբ. 3]
5. Ինչպե՞ս ենք քաջալերվում՝ ուսումնասիրելով, թե Եհովան ինչպես հաղթանակ տվեց Գեդեոնին և նրա 300 մարտիկներին (Դատ. 7։19–22)։ [w05 7.15, էջ 16, պարբ. 8]
6. Ինչպե՞ս հասկանալ այն, որ Եհովայի «սիրտն իջավ Իսրայէլի նեղութեան համար» (Դատ. 10։16)։ [cl, էջ 254, 255, պարբ. 10, 11]
7. Արդյո՞ք Հեփթայեն մարդկային զոհ նկատի ուներ, երբ ուխտ արեց (Դատ. 11։30, 31)։ [w05 1.15, էջ 26, պարբ. 1]
8. Արդյո՞ք Սամսոնի զորությունը նրա մազերի մեջ էր (Դատ. 16։18–20)։ [w05 3.15, էջ 28, պարբ. 5, 6]
9. Ի՞նչ ենք սովորում՝ ամբողջությամբ պատկերացնելով սխրագործությունը, որ արեց Սամսոնը (Դատ. 16։3)։ [w04 10.15, էջ 15, պարբ. 7, 8]
10. Ինչո՞ւ Սամսոնը Գազայում նախընտրեց մնալ մի պոռնիկ կնոջ տանը։ [w05 3.15, էջ 27, պարբ. 6]