Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2011թ. հոկտեմբերի 31-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
1. Ինչո՞ւ պետք է կառչենք Եհովայի հիշեցումներին (Սաղ. 119։60, 61)։ [w00 12/1, էջ 14, պարբ. 3]
2. Ի՞նչ ենք սովորում Սաղմոս 133։1–3 համարներից։ [w06 9/1, էջ 16, պարբ. 2]
3. Ի՞նչ առումով Եհովան «քննեց» Դավթին և «հետևեց» նրա «գնալուն ու պառկելուն» (Սաղ. 139։1, 3)։ [w06 9/1, էջ 16, պարբ. 5]
4. Ինչպիսի՞ դժվարությունների ժամանակ Եհովան «նեցուկ» կլինի և «վեր կբարձրացնի» իր ծառաներին (Սաղ. 145։14)։ [w04 1/15, էջ 17, պարբ. 11]
5. Ինչպիսի՞ վարքն է Առակներ 6։12–14 համարներում նշված մարդուն դարձնում անպիտան։ [w00 9/15, էջ 26, պարբ. 6-ից էջ 27, պարբ. 1]
6. Ինչո՞ւ կարող է իմաստուն մարդը «պատվիրաններ ընդունել» (Առակ. 10։8)։ [w01 7/15, էջ 26, պարբ. 1]
7. Ինչպե՞ս է իմաստուն մարդը տարբերվում անմիտ մարդուց այն հարցի առնչությամբ, թե ինչպես է արձագանքում վիրավորանքին կամ անարդարացի քննադատությանը (Առակ. 12։16)։ [w03 3/15, էջ 27, պարբ. 3, 4]
8. Ինչպե՞ս է դրական տրամադրվածությունը հնարավորություն տալիս, որ «միշտ խնջույքի մեջ» զգանք մեզ (Առակ. 15։15)։ [w06 7/1, էջ 16, պարբ. 6]
9. Ի՞նչ է նշանակում «սիրտ ձեռք բերել», և ի՞նչ առումով նա, ով այդպես է վարվում, «սիրում է իր հոգին» (Առակ. 19։8)։ [w99 7/1, էջ 28, պարբ. 4]
10. Ինչպե՞ս կարող է խորաթափանցությունը օգուտներ բերել քո ընտանիքին (Առակ. 24։3)։ [w06 9/15, էջ 27, պարբ. 11; be էջ 32, պարբ. 1]