Օգոստոսի 5-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՕԳՈՍՏՈՍԻ 5-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 77 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jr, գլուխ 12, պարբ. 20–25; շրջանակ, էջ 151 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Հռոմեացիներ 1–4 (10ր)
№ 1. Հռոմեացիներ 3։21–4։8 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաներն իրենց համարում «պանդուխտներ և ժամանակավոր բնակիչներ» այս աշխարհում (1 Պետ. 2։11; 1 Հովհ. 2։15–17) (5ր)
№ 3. td 7Ա Փոխներարկումը ոտնահարում է արյան սրբությունը (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Օգոստոս ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում նշիր, թե ինչու ամսագրերը կհետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի գլխավոր հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր ամսագիր ինչպես կարելի է առաջարկել։
10 ր. Տեղական կարիքներ։
10 ր. Ի՞նչ ենք սովորում։ Քննարկում։ Խնդրիր ունկնդիրներից մեկին կամ մի քանիսին կարդալ Ղուկաս 5։27–32 համարները։ Քննարկիր, թե այս համարներն ինչպես կարող են օգնել ծառայության հետ կապված։
Երգ 119 և աղոթք