Հոկտեմբերի 7-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 92 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jr, գլուխ 15, պարբ. 1–6; շրջանակ, էջ 184 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Եփեսացիներ 1–6 (10ր)
№ 1. Եփեսացիներ 4։1–16 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչպե՞ս կարող ենք նախ Աստծու արդարությունը փնտրել (Մատթ. 6։33) (5ր)
№ 3. td 9Դ Լեզուներով խոսելը միայն ժամանակավոր էր լինելու (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Հոկտեմբեր ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում նշիր, թե ինչու ամսագրերը կհետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի գլխավոր հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր ամսագիր ինչպես կարելի է առաջարկել։
10 ր. Տեղական կարիքներ։
10 ր. Նրանք, ովքեր տքնաջան աշխատում են (1 Թեսաղ. 5։12, 13)։ Հարցազրույց անցկացրու երկու երեցի հետ։ Ի՞նչ պատասխանատվություններ ունեն ժողովում։ Աստվածապետական ուրիշ ի՞նչ պատասխանատվություններ ունեն։ Ինչպե՞ս են կարողանում դրանք կատարել ընտանեկան և այլ պարտականություններին զուգահեռ։ Ինչպե՞ս են քարոզչական ծառայությանը կարևոր տեղ հատկացնում։ Ինչպե՞ս են ընտանիքի անդամները աջակցում նրանց։
Երգ 123 և աղոթք