Նոյեմբերի 25-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 122 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jl, դաս 11–13 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Հակոբոս 1–5 (10ր)
№ 1. Հակոբոս 1։22–2։13 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ինչպե՞ս է սերը հաղթում վախին (1 Հովհ. 4։16–18) (5ր)
№ 3. td 12Ա Աստծու անունը (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Դեկտեմբեր ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում նշիր, թե ինչու ամսագրերը կհետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի գլխավոր հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր ամսագիր ինչպես կարելի է առաջարկել։
10 ր. Ինչպե՞ս կպատասխանես։ Ելույթ՝ հիմնված «Ծառայության դպրոց» գրքի վրա (էջ 69, պարբ. 1–էջ 70, պարբ. 1)։ Ընդգրկիր ցուցադրում։ Քարոզիչը պատասխանում է Աստվածաշունչ ուսումնասիրողին, որը կանգնած է անձնական որոշում կայացնելու առաջ։ Նա հարցնում է. «Ի՞նչ կանեիր, եթե իմ տեղը լինեիր»։
10 ր. «Օգտակար հոդվածներ մեր ծառայության համար»։ Հարց ու պատասխան։ Օգտվելով «Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ» խորագրի վերջին հոդվածի մի հատվածից՝ համառոտ ցուցադրիր 3-րդ պարբերությունում նշված առաջարկը։
Երգ 45 և աղոթք