Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/14 էջ 2–5
  • «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ»
  • 2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիշեցումներ համաժողովի վերաբերյալ
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Վարք, որը փառք է բերում Աստծուն
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Մարզային համաժողովները հզոր վկայություն են տալիս ճշմարտության մասին
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Եռօրյա հոգևոր թարմություն
    2011 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2014 Մեր թագավորական ծառայությունը
km 4/14 էջ 2–5

«Լավ վարք ունեցեք ազգերի մեջ»

1. Ինչո՞ւ է կարևոր լավ վարք ունենալ գալիք համաժողովների ընթացքում։

1 Ամեն տարի համաժողովների ընթացքում մենք լինում ենք հանրության ուշադրության կենտրոնում, ուստի շատ կարևոր է, որ մեր լավ վարքով ներկայացնենք այն Աստծուն, որին երկրպագում ենք (Ղևտ. 20։26)։ Մեր վարվելակերպից, հագուստից ու հարդարանքից պետք է պարզ երևա, որ մենք Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն ենք։ Ինչպե՞ս կարող ենք գալիք մարզային և միջազգային համաժողովներին մասնակցելով՝ «լավ վարք ունենալ ազգերի մեջ» և այսպիսով փառավորել մեր երկնային Հորը (1 Պետ. 2։12)։

2. Համաժողովի ընթացքում լավ վարք դրսևորելու ի՞նչ հնարավորություններ կունենանք։

2 Դրսևորիր քրիստոնյային վայել հատկություններ։ Միմյանց հանդեպ ցուցաբերած սերը, ինչպես նաև «դրսինների հետ» ունեցած մեր վարվելակերպը խիստ տարբերվում է այս աշխարհում իշխող ոգուց (Կող. 3։10; 4։5; 2 Տիմոթ. 3։1–5)։ Մենք պետք է լինենք համբերատար ու քաղաքավարի, երբ առնչվում ենք հասարակական վայրերի աշխատողների հետ, նույնիսկ եթե խնդիրներ առաջանան։ Լավ վերաբերմունք դրսևորած կլինենք նաև, եթե գնահատանք ցույց տանք մեզ մատուցված ծառայությունների համար, օրինակ՝ թեյանվեր տանք, եթե տվյալ վայրում դա ընդունված է։

3. Ի՞նչ հիշեցում է տրվում ծնողներին և ինչո՞ւ։

3 Ծնողները պետք է ուշադիր հետևեն իրենց երեխաներին համաժողովի անցկացման վայրում, փողոցում և հասարակական այլ վայրերում (Առակ. 29։15)։ Հյուրանոցներից մեկի մենեջերը մի ամուսնական զույգի ասաց. «Մենք սիրում ենք ձեզ։ Ձեր ընտանիքներն ու երեխաները դաստիարակված ու քաղաքավարի են։ Ողջ անձնակազմը խոսում է ձեր մասին։ Մենք ուզում ենք, որ դուք այստեղ անցկացնեք ձեր բոլոր հանգստյան օրերը»։

4. Համաժողովի անցկացման քաղաքում ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուկապին։

4 Համեստ հագուկապ։ Մենք պետք է համաժողով գնանք առիթին համապատասխան և համեստ հագուստով։ Այն չպետք է արտացոլի այս աշխարհում ընդունված հագուստի ծայրահեղ ոճերը (1 Տիմոթ. 2։9)։ Նույնիսկ երբ ծրագրից առաջ և հետո ժամանակ ենք անցկացնում, մենք ուզում ենք խուսափել անփույթ և թափթփված տեսք ունենալուց։ Գեղեցիկ հագուկապը թույլ կտա հպարտությամբ կրելու մեր անվանաքարտը և վկայություն տալու, երբ առիթ լինի։ Գալիք համաժողովներին մենք մեր համեստ արտաքին տեսքով և լավ վարքով անկեղծ սիրտ ունեցող մարդկանց ուշադրությունը ոչ միայն կհրավիրենք Աստվածաշնչի կյանք փրկող պատգամի վրա, այլ նաև կուրախացնենք Եհովային (Սոփ. 3։17)։

Հիշեցումներ 2014 թ. համաժողովի վերաբերյալ

◼ Ծրագրի ժամերը։ Դռները կբացվեն ժամը 8։00-ին։ Բոլոր երեք օրերին ծրագիրը կսկսվի ժամը 9։20-ին։ Երբ հնչեն Թագավորության մեղեդիները, բոլորս պետք է զբաղեցնենք մեր տեղերը, որպեսզի ծրագիրը սկսվի վայելուչ կերպով։ Առաջին ու երկրորդ օրերին ծրագիրը կավարտվի ժամը 16։55-ին, իսկ վերջին օրը՝ ժամը 15։50-ին։

◼ Միջազգային համաժողովներ։ Որոշ քաղաքներում անցկացվելու են միջազգային համաժողովներ։ Այս առանձնահատուկ հանդիպմանը հրավիրված են կոնկրետ ժողովներ և ուրիշ երկրներից պատվիրակներ։ Այս ամենը կազմակերպելու համար մասնաճյուղը նախապես որոշել է, թե քանի հոգի պետք է հրավիրել, որովհետև հյուրանոցների ազատ սենյակները և համաժողովի սրահի նստատեղերը սահմանափակ են։ Հետևաբար, այն քարոզիչները, ովքեր հրավիրված չեն միջազգային համաժողովի, պետք է հաշվի առնեն այս հանգամանքը։

◼ Կայանատեղեր։ Համաժողովի անցկացման այն վայրերում, որտեղ կայանատեղերը մեր հսկողության տակ կլինեն, մեքենաները կկայանվեն անվճար։ Քանի որ սովորաբար տեղերը սահմանափակ են, լավ կլինի, որ մեկ մեքենայով գան մի քանի հոգի, որպեսզի հնարավորինս նվազի մեքենաների քանակը։

◼ Տեղեր զբաղեցնելը։ Երբ ամեն առավոտ համաժողովի անցկացման վայրի դռները բացվում են, խնդրում ենք չշտապել ձեր նախընտրած տեղերը զբաղեցնելու, ասես մրցում ենք մեր հավատակիցների հետ։ Անձնազոհ ոգին մղում է մեզ փնտրելու ուրիշների շահը, ինչն էլ բնորոշում է մեզ որպես ճշմարիտ քրիստոնյաներ և մղում է ականատեսներին փառաբանելու Աստծուն (Հովհ. 13։34, 35; 1 Կորնթ. 13։4, 5; 1 Պետ. 2։12)։ Տեղեր կարելի է զբաղեցնել միայն նրանց համար, ովքեր քեզ հետ նույն փոխադրամիջոցով են գալիս համաժողով կամ մնում են քեզ հետ նույն տանը, ինչպես նաև նրանց համար, ում հետ այժմ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։ Տարեց, թույլ առողջություն ունեցող մարդկանց համար տեղերը սահմանափակ են, ուստի գուցե հնարավոր չլինի, որ նրանց ընտանիքի բոլոր անդամները նստեն նրանց հետ։ Խնդրում ենք այս տեղերը չզբաղեցնել և դրանք թողնել այդ մարդկանց և նրանց մասին հոգ տանողների համար։

◼ Ընդմիջում։ Խնդրում ենք, քեզ հետ ուտելիք բեր համաժողովի վայր, որպեսզի ընդմիջմանը դուրս չգաս սնունդ գնելու նպատակով։ Կարելի է վերցնել փոքրիկ սառնարան-պայուսակ, որը կտեղավորվի նստարանի տակ։ Զբոսախնջույքների համար նախատեսված մեծ սառնարան-պայուսակներ և ապակե տարաներ չի թույլատրվում բերել համաժողովի վայր։

◼ Նվիրաբերություններ։ Մարզային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համար մեր խոր գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ համաժողովի անցկացման վայրում համաշխարհային գործի համար կամավոր նվիրաբերություններ անելով։

◼ Դեղորայք։ Եթե համաժողովի ընթացքում դեղեր ես ընդունելու, խնդրում ենք՝ քո դեղորայքը քեզ հետ բերես, որովհետև համաժողովը դեղամիջոցներ չի տրամադրում։

◼ Անվտանգությաննախազգուշացում։ Խնդրում ենք հատկապես ուշադիր լինել, որպեսզի կանխարգելենք վնասվածքները, որոնք գուցե ստանանք արագ քայլելու կամ սայթաքելու պատճառով։ Ամեն տարի պատվիրակներից ոմանք անհարմար կոշիկների պատճառով վնասվածքներ են ստանում։ Ճիշտ կլինի ընտրել համեստ ու հարմար կոշիկներ, որպեսզի կարողանաս անվտանգ բարձրանալ ու իջնել աստիճաններով, քայլել անհարթ և նման այլ մակերեսների վրայով։

◼ Ձայնագրում։ Չի կարելի ձայնագրիչներ միացնել համաժողովի անցկացման վայրի էլեկտրացանցին կամ ձայնային համակարգին։ Դրանք կարող ես օգտագործել միայն այնպես, որ չշեղես ուրիշների ուշադրությունը։

◼ Մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Համաժողովի վայր չպետք է բերել մանկասայլակներ և ծալվող աթոռներ։ Սակայն համաժողով կարելի է բերել երեխաների համար նախատեսված նստելու հատուկ հարմարանք, որը հնարավոր է ապահով դնել նստարանին՝ ծնողների կողքին։

◼ Օծանելիք։ Համաժողովների մեծ մասն անցկացվում է փակ սրահներում, որտեղ արհեստական օդափոխություն է կատարվում։ Ուստի մենք բարություն դրսևորած կլինենք, եթե այդ օրերին քիչ օծանելիք օգտագործենք, որպեսզի շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ ունեցողների մոտ սուր ռեակցիա չառաջանա (1 Կորնթ. 10։24)։

◼ «Խնդրում ենք, այցելիր» բլանկ։ «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը պետք է օգտագործել, երբ համաժողովի օրերին ոչ պաշտոնական վկայություն ենք տալիս որևէ մեկի, և նա հետաքրքրվում է։ Լրացված բլանկները կարող ես փոխանցել գրականության բաժին կամ տալ քո ժողովի քարտուղարին։

◼ Կամավորներ։ Ովքեր ուզում են կամավոր ծառայել, կարող են դիմել համաժողովի կամավոր ծառայության բաժին։ Մինչև 16 տարեկան երեխաները նույնպես կարող են կամավորագրվել, եթե, իհարկե, նրանք այդ ծառայությունը անելու են ծնողի կամ ծնողի թույլտվությունը ստացած այլ չափահասի հսկողության ներքո։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը