Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2015թ. փետրվարի 23-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Ինչպե՞ս էին հին Իսրայելում ապաստանի քաղաքները տարբերվում հանցագործների համար նախատեսված հեթանոսական տաճարներից (Հեսու 20։2, 3)։ [Հունվ. 5, w10 11/1, էջ 15, պարբ. 4–6]
Ինչո՞ւ Հեսուն կարող էր լիակատար վստահությամբ ասել Հեսու 23։14-ում գրված խոսքերը, և ինչո՞ւ մենք կարող ենք լիակատար վստահություն ունենալ Եհովայի խոստումների հանդեպ։ [Հունվ. 12, w07 11/1, էջ 26, պարբ. 19]
Ինչո՞ւ առաջինը Հուդայի ցեղը ընտրվեց իրեն հատկացված հողերը զբաղեցնելու համար (Դատ. 1։2, 4)։ [Հունվ. 19, w05 1/15, էջ 24, պարբ. 5]
Ինչո՞ւ Բարակը պնդեց, որ Դեբորա մարգարեուհին իր հետ մարտի դաշտ գնա (Դատ. 4։8)։ [Հունվ. 19, w05 1/15, էջ 25, պարբ. 4]
Ի՞նչ է նշանակում այն անունը, որ Գեդեոնը տվեց իր կառուցած զոհասեղանին, և ի՞նչ կարող ենք սովորել դրանից (Դատ. 6։23, 24)։ [Հունվ. 26, w14 2/15, էջ 22, պարբ. 9]
Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Գեդեոնը արձագանքեց եփրեմյանների վեճին (Դատ. 8։1–3)։ [Փետ. 2, w05 7/15, էջ 16, պարբ. 4]
Երբ Հեփթայեն ուխտ կապեց, արդյո՞ք նա մարդկային զոհ նկատի ուներ (Դատ. 11։30, 31)։ [Փետ. 9, w05 1/15, էջ 26, պարբ. 1]
Դատավորներ 11։35–37 համարների համաձայն՝ ի՞նչը օգնեց Հեփթայեի աղջկան կատարելու իր հոր տված երդումը։ [Փետ. 9, w11 12/15, էջ 20, պարբ. 15, 16]
Երբ Իսրայելում թագավոր չկար, և «ամեն մարդ անում էր այն, ինչը ճիշտ էր իր աչքին», արդյո՞ք դա նշանակում էր, որ Իսրայելում անարխիա էր տիրում։ Բացատրիր (Դատ. 17։6)։ [Փետ. 16, w05 1/15, էջ 27, պարբ. 7]
Աղոթքներում հարատևելու մասին ի՞նչ ենք սովորում այն դրվագից, երբ իսրայելացիները երկու անգամ պարտվեցին անհնազանդ Բենիամինի ցեղի կողմից (Դատ. 20։14–25)։ [Փետ. 23, w11 9/15, էջ 32, պարբ. 2–5]