Ապրիլի 27-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԱՊՐԻԼԻ 27-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 1 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 23, պարբ. 19–23, շրջանակ, էջ 239 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. 1 Սամուել 26–31 (8ր)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն (20ր)
Ծառայողական հանդիպում
Ամսվա թեման. Վարվեք իմաստունների պես՝ «ձեզ համար գնելով հարմար ժամանակը» (Եփես. 5։15, 16)։
7 ր. «Հրավեր»։ Հարց ու պատասխան։ 3-րդ պարբերությունը քննարկելիս կարճ ցուցադրում ներկայացրու՝ ցույց տալով, թե ինչպես պետք է հրավեր անել։
10 ր. «Հիշեցումներ համաժողովի վերաբերյալ»։ Քննարկում, որն անցկացնում քարտուղարը։ Ուշադրություն դարձրու նշված աստվածաշնչյան սկզբունքներին և ընդգծիր, թե դրանք ինչպես կարող ենք կիրառել 2015թ. տարածաշրջանային համաժողովի ժամանակ։ Քննարկիր նաև 2013թ. օգոստոսի 3-ի՝ բոլոր ժողովներին ուղղված նամակը, որում խոսվում է հոգևոր միջոցառումների ժամանակ անվտանգության կանոններին հետևելու մասին։
13 ր. «Թող Աստծու Խոսքի զորությունը երևա քո ծառայության մեջ»։ Քննարկում։ Վերջում ներկայացրու երկու կարճ ցուցադրում։ Առաջին ցուցադրման ժամանակ քարոզիչը ներկայացնում է «Բարի լուր» գրքույկը՝ մեջբերելով 2 Տիմոթեոս 3։16, 17 համարներից որոշ խոսքեր՝ առանց Աստվածաշունչը բացելու։ Երկրորդ ցուցադրման ժամանակ քարոզիչը նորից է ներկայացնում մատուցումը, սակայն այս անգամ համարը կարդում է Աստվածաշնչից։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել, թե ինչու է երկրորդ մատուցումը արդյունավետ։
Երգ 124 և աղոթք