Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք օտարախոսներին
Ինչու է կարևոր։ Եհովան հետաքրքրված է «բոլոր ազգերի» մարդկանց հոգևոր բարօրությամբ (Գործ. 10։34, 35)։ Հիսուսն ասաց, որ բարի լուրը պետք է քարոզվի «ամբողջ երկրով մեկ» և «բոլոր ազգերին» (Մատթ. 24։14)։ Զաքարիան մարգարեացավ, որ «բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող» մարդիկ դրականորեն կարձագանքեն (Զաք. 8։23)։ Հովհաննես առաքյալին տրված տեսիլքի համաձայն՝ մեծ նեղությունից վերապրողների մեջ կլինեն մարդիկ «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» (Հայտն. 7։9, 13, 14)։ Ուստի երբ մեր տարածքում հանդիպում ենք օտարախոս մարդկանց, պետք է ջանքեր թափենք նրանց վկայություն տալու համար։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Ընտանեկան երկրպագության ժամանակ փորձեք մատուցում անել, թե ինչպես կարելի է վկայություն տալ օտարախոս անհատի։