Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb17 փետրվար էջ 8
  • Օգնեք ձեր երեխային ամուր հավատ զարգացնել Ստեղծչի հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնեք ձեր երեխային ամուր հավատ զարգացնել Ստեղծչի հանդեպ
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Նմանատիպ նյութեր
  • Քննեք փաստերը
    2021 Արթնացե՛ք
  • Այլ օգտակար խորհուրդներ ընտանիքների համար
    2018 Արթնացե՛ք
  • Ինչը կարող է օգնել
    2020 Արթնացե՛ք
  • Նրանց հաջողվել է ձերբազատվել նախապաշարումներից
    2020 Արթնացե՛ք
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
mwb17 փետրվար էջ 8

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Օգնեք ձեր երեխային ամուր հավատ զարգացնել Ստեղծչի հանդեպ

Ստեղծագործությունները հռչակում են Եհովայի փառքը (Սղ 19։1–4; 139։14)։ Սակայն Սատանայի աշխարհը կյանքի ծագման վերաբերյալ այնպիսի տեսություններ է սովորեցնում, որոնք անարգում են Աստծուն (Հռ 1։18–25)։ Ինչպե՞ս կարող եք ձեր երեխաներին պաշտպանել նման գաղափարներից, որպեսզի դրանք արմատներ չգցեն նրանց մտքում ու սրտում։ Վաղ տարիքից օգնեք նրանց հավատ զարգացնելու այն բանի հանդեպ, որ Եհովան իսկապես գոյություն ունի և հոգ է տանում նրանց մասին անհատապես (2Կթ 10։4, 5; Եփ 6։16)։ Նրբանկատորեն պարզեք, թե հոգու խորքում նրանք ինչպես են վերաբերվում այն ամենին, ինչ սովորում են դպրոցում։ Ապա օգտվելով Եհովայի տրամադրած բազմաթիվ միջոցներից՝ փորձեք ճշմարտությունը հասցնել նրանց սրտին (Առ 20։5; Հկ 1։19)։

Հայրը իր երեխաներին սովորեցնում է արարչագործության մասին; դպրոցում էվոլյուցիայի գաղափարն են ուսուցանում; «Ինչ են ասում հասակակիցներդ. հավատ Աստծու հանդեպ»

ԴԻՏԵՔ «ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ. ՀԱՎԱՏ ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ՀԵՏՈ ՔՆՆԱՐԿԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԸ.

  • Աստծուն հավատալու վերաբերյալ ի՞նչ սխալ տեսակետ է տարածված։

  • Կյանքի ծագման վերաբերյալ ի՞նչ են սովորեցնում քեզ դպրոցում։

  • Ի՞նչն է քեզ համոզում, որ Եհովան իսկապես գոյություն ունի։

  • Ինչպե՞ս կարող ես օգնել դիմացինին հասկանալու, որ Աստված է ստեղծել ամեն բան։

ԱՅԼ ՕԳՏԱԿԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ

• JW.ORG-ի նյութերի շարք՝ «Իմ դասը Աստվածաշնչից» (3 տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաների համար)

• Տեսանյութ՝ «Եհովան է ստեղծել բոլոր բաները» («Դարձիր Եհովայի ընկերը» ֆիլմաշարից)

• «Արթնացե՛ք»-ի հոդվածաշար՝ «Արդյոք պատահականությո՞ւն է»

• JW.ORG-ի գրառումների էջ՝ «Ինչո՞ւ եմ հավատում Աստծուն»

• JW.ORG-ի հոդվածների շարք՝ «Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա» (չորս մասով)

• JW Broadcasting-ի տեսանյութերի շարք՝ «Տեսակետներ կյանքի ծագման վերաբերյալ»

• Տեսաֆիլմ՝ «Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը»

• Գրքույկ՝ «Ինչպե՞ս է կյանքն առաջացել»

• Գիրք՝ «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ»

«Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել»

Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել

Այս գրքույկը նախատեսված է հատկապես Վկա պատանիներին օգնելու համար, որոնց էվոլյուցիայի գաղափարն են ուսուցանում դպրոցում։ Գրքույկը կարող է օգտակար լինել նաև նրանց համար, ովքեր ցանկանում են մանրակրկիտ տեղեկություններ ստանալ Արարչի գոյությանը թիկունք կանգնող փաստերի մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը