Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb18 մայիս էջ 8
  • «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ....»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ....»
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Նմանատիպ նյութեր
  • Ամուսնալուծություն
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Քրիստոնյայի համար ո՞րն է ամուսնալուծվելու միակ պատճառը
    2003 Դիտարան
  • Պատվական համարիր այն, ինչ «Աստված միավորեց մեկ լծի տակ»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Արդյո՞ք ամուսնալուծվելը ելք է
    2004 Արթնացե՛ք
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
mwb18 մայիս էջ 8
Տղամարդն ու կինը իրար ձեռք են բռնել

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ....»

Ըստ Մովսիսական օրենքի՝ այն մարդը, ով ցանկանում էր բաժանվել իր կնոջից, պետք է պատրաստեր իրավական փաստաթուղթ՝ բաժանման վկայական։ Սա այն բանի համար էր, որ մարդիկ հապճեպորեն վերջ չդնեին իրենց ամուսնությանը։ Բայց Հիսուսի օրերում կրոնական առաջնորդները հեշտացրել էին ապահարզան ստանալը։ Տղամարդիկ ցանկացած պատճառով կարող էին ամուսնալուծվել իրենց կանանցից (nwtsty Մկ 10։4, 11-ի լրացուցիչ տեղեկությունները՝ «բաժանման վկայական», «իր կնոջից բաժանվում է», «շնություն է գործում նրա դեմ»)։ Հիսուսը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ամուսնական կառույցի հիմնադիրը Եհովան է (Մկ 10։2–12)։ Ամուսինն ու կինը պետք է դառնային «մեկ մարմին», և այդ միությունը պետք է հարատև լիներ։ Ըստ Մատթեոսի զուգահեռ արձանագրության՝ ամուսնալուծվելու միակ սուրբգրային հիմքը սեռական անբարոյությունն է (Մթ 19։9)։

Այսօր շատերը ամուսնությանը վերաբերվում են այնպես, ինչպես փարիսեցիները, ոչ թե ինչպես Հիսուսը։ Երբ խնդիրներ են ծագում, նրանք անմիջապես ամուսնալուծվելու մասին են մտածում։ Ի տարբերություն նրանց՝ քրիստոնյա զույգերը լուրջ են վերաբերվում իրենց ամուսնական երդմանը և ձգտում են հաղթահարել դժվարությունները՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները։ «Սերն ու հարգանքը միավորում են ընտանիքը» տեսանյութը դիտելուց հետո պատասխանեք հետևյալ հարցերին։

  • Մի մարդ կարդում է Աստվածաշունչը; ամուսինը լսում է կնոջը, մինչ վերջինս արտահայտում է իր մտքերն ու զգացումները; պատռված հարսանեկան նկար

    Ինչպե՞ս կարող եք կիրառել Առակներ 15։1-ը ամուսնության մեջ, և ինչո՞ւ է դա կարևոր։

  • Առակներ 19։11-ը կիրառելով՝ ինչպե՞ս կարող եք խուսափել խնդիրներից։

  • Եթե ձեր ամուսնությունը քայքայման եզրին է, ամուսնալուծության մասին մտածելու փոխարեն՝ լավ կլինի՝ ո՞ր հարցերի շուրջ խորհեք։

  • Ինչպե՞ս կարող ես ավելի լավ ամուսին կամ կին լինել՝ կիրառելով Մատթեոս 7։12-ում գրված սկզբունքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը