ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հիսուսը քո եղբոր համար էլ է մահացել
Հիսուսը զոհել է իր կյանքը անկատար մարդկանց համար (Հռ 5։8)։ Անկասկած, մեզանից յուրաքանչյուրը շատ է գնահատում այն, որ Հիսուսը դրսևորել է իր սերը մեր հանդեպ՝ իր կյանքը տալով մեզ համար։ Սակայն երբեմն պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ Քրիստոսը մահացել է նաև մեր եղբոր համար։ Ինչպե՞ս կարող ենք, Քրիստոսի պես, սեր դրսևորել մեր եղբայրների և քույրերի նկատմամբ, ովքեր մեզ նման անկատար են։ Նկատի առնենք երեք կերպ։ Առաջին՝ մենք կարող ենք ընդլայնել մեր ընկերների շրջանակը՝ ընկերություն անելով նաև նրանց հետ, ովքեր իրենց ծագումով ու դաստիարակությամբ տարբերվում են մեզնից (Հռ 15։7; 2Կթ 6։12, 13)։ Երկրորդ՝ պետք է զգույշ լինենք, որ մեր խոսքերով ու արարքներով չվիրավորենք մարդկանց (Հռ 14։13–15)։ Եվ երրորդ՝ եթե մեկը մեղք է գործում մեր դեմ, պետք է պատրաստակամորեն ներենք (Ղկ 17։3, 4; 23։34)։ Եթե ամեն ջանք թափենք, որ այս հարցերում ընդօրինակենք Հիսուսին, Եհովան կշարունակի օրհնել ժողովը, և այնտեղ խաղաղություն ու միասնություն կտիրի։
ԴԻՏԻՐ «ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ԴԱՐՁԻՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Սկզբում ի՞նչ վերաբերմունք ուներ Միկին իր ժողովի հանդեպ։
Ինչի՞ պատճառով նրա վերաբերմունքը փոխվեց։
Հիսուսի օրինակը ինչպե՞ս Միկիին օգնեց, որ ուղղի իր մտածելակերպը (Մկ 14։38)։
Առակներ 19։11-ը ինչպե՞ս կարող է օգնել, որ դրական տեսակետ ունենանք մեր հավատակիցների մասին։