«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5–11
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 31–32
«Փախիր կռապաշտությունից»
w09 5/15, էջ 11, պրբ. 11
Շտապիր դեպի հասունություն. «մոտ է Եհովայի մեծ օրը»
11 Աստվածաշնչից սովորածը կիրառելը գուցե դժվար լինի, հատկապես ծանր հանգամանքներում։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ Եհովան Իսրայելի որդիներին ազատեց Եգիպտոսի լծից, նրանք սկսեցին «Մովսեսի հետ վիճել» և «փորձել Եհովային»։ Ո՞րն էր պատճառը։ Ջուր չկար (Ելից 17։1–4)։ Իսրայելացիները ուխտի մեջ էին մտել Աստծու հետ և համաձայնվել էին անել «Եհովայի բոլոր խօսքերը»։ Այնինչ դրանից երկու ամիս էլ չանցած՝ կռապաշտություն գործեցին՝ խախտելով Աստծու օրենքը (Ելից 24։3, 12–18; 32։1, 2, 7–9)։ Արդյո՞ք Մովսեսի երկարատև բացակայության պատճառով նրանք սկսել էին վախենալ (այդ ժամանակ նա գտնվում էր Քորեբ լեռան վրա և Եհովայից հրահանգներ էր ստանում)։ Գուցե նրանք մտածում էին, որ ամաղեկացիները նորի՞ց կհարձակվեն իրենց վրա, և իրենք ոչինչ չեն կարողանա անել առանց Մովսեսի, ով, ձեռքերը բարձրացնելով, նախկինում հաղթանակ էր բերել իրենց (Ելից 17։8–16)։ Հնարավոր է՝ այդպես եղած լինի, բայց, ամեն դեպքում, իսրայելացիները «չուզեցին հնազանդ լինել» (Գործ. 7։39–41)։ Պողոսը քրիստոնյաներին հորդորեց «ամեն ինչ անել», որ «չհետևեն անհնազանդության նույն օրինակին», անհնազանդություն, որը իսրայելացիները դրսևորեցին, երբ վախեցան մտնել Ավետյաց երկիր (Եբր. 4։3, 11)։
Հնազանդվիր Աստծուն և օգուտներ քաղիր նրա երդումներից
12 Եհովան անմիջապես սկսեց կատարել Օրենքի ուխտով առաջացած իր պարտավորությունները։ Նա պատվիրեց երկրպագության վրան պատրաստել և նշանակեց քահանաների, որոնց միջոցով մեղավոր մարդիկ կարող էին մոտենալ իրեն։ Բայց Իսրայելը շատ շուտ մոռացավ, որ նվիրվել է Աստծուն և «ցավ պատճառեց Իսրայելի Սրբին» (Սաղ. 78։41)։ Օրինակ՝ մինչ Մովսեսը Սինա լեռան վրա հրահանգներ էր ստանում Եհովայից, իսրայելացիները կորցրին համբերությունը և Աստծու հանդեպ հավատը՝ մտածելով, որ Մովսեսը լքել է իրենց։ Նրանք ոսկե հորթ պատրաստեցին և ասացին. «Ո՛վ Իսրայել, սա է քո Աստվածը, որը հանեց քեզ Եգիպտոսից» (Ելք 32։1, 4)։ Հետո արեցին այն, ինչն անվանեցին «տոն Եհովայի պատվին». նրանք խոնարհվեցին հորթի առջև, զոհեր մատուցեցին։ Սա տեսնելով՝ Եհովան Մովսեսին ասաց. «Նրանք արագ շեղվեցին այն ճանապարհից, որով պատվիրեցի, որ գնան» (Ելք 32։5, 6, 8)։ Ցավոք, այդ ժամանակից սկսած, Իսրայելը սովորություն դարձրեց Աստծուն խոստումներ տալը և չկատարելը (Թվեր 30։2)։
«Ո՞վ է Եհովայի կողմը»
14 Իսրայելացիները գիտեին, որ կռապաշտությունը լուրջ մեղք է Եհովայի դեմ (Ելք 20։3–5)։ Սակայն նրանք սկսեցին ոսկե հորթին երկրպագել։ Ինչպիսի՜ անհնազանդություն։ Իսրայելացիները իրենք իրենց խաբում էին՝ մտածելով, թե դեռ Եհովայի կողմն են։ Ահարոնը հորթի երկրպագությունը նույնիսկ կոչեց «Եհովայի պատվին» կազմակերպված տոն։ Այս ամենին ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ Նա համարեց, որ ժողովուրդը դավաճանել է իրեն։ Աստված Մովսեսին ասաց, որ իսրայելացիները «կործանարար գործեր են անում»։ «Նրանք արագ շեղվեցին այն ճանապարհից, որով պատվիրեցի, որ գնան»,— ավելացրեց նա։ Եհովայի բարկությունը բորբոքվեց, և նա նույնիսկ մտածեց ոչնչացնել նորաստեղծ ազգը (Ելք 32։5–10)։
Փնտրենք հոգևոր գանձեր
Կա աշխատելու ժամանակ և հանգստանալու ժամանակ
4 Այն, որ Եհովան ու Հիսուսը տքնաջան աշխատել են, նշանակո՞ւմ է արդյոք, որ հանգստանալը ժամանակի վատնում է։ Բոլորովի՛ն։ Աստվածաշնչում ասվում է, որ երկինքն ու երկիրն արարելուց հետո Եհովան «դադարեց աշխատելուց ու սկսեց հանգստանալ» (Ելք 31։17)։ Թեև Աստված երբեք չի հոգնում և հանգստանալու կարիք չունի, սակայն «սկսեց հանգստանալ» այն իմաստով, որ պարզապես դադարեց նոր բաներ արարելուց և ժամանակ հատկացրեց, որ վայելի իր ձեռքի գործերը։ Ինչ վերաբերում է Հիսուսին, ապա նա նույնպես չէր մոռանում հանգստի մասին. խիստ զբաղված առօրյայից հետո նա ժամանակ էր տրամադրում հանգիստ առնելու և իր ընկերների հետ ճաշելու կամ ընթրելու համար (Մատթ. 14։13; Ղուկ. 7։34)։
w88 1/2, с. 21
Вопросы читателей
Факт, что замечается человек, достойный припоминания и признания (тем, что имя его записано в «книге жизни»), не значит, что ему гарантируется вечная жизнь, как если бы это было предопределено или неизменимо. Моисей просил Иегову в отношении израильтян: «Прости им грех их. А если нет, то изгладь и меня из книги Твоей, в которую Ты вписал». Бог ответил: «Того, кто согрешил предо Мною, изглажу из книги Моей» (Исход 32:32, 33). Да, даже после того, как Бог кого-нибудь признает и записывает в Свою «книгу», данное лицо может стать непослушным или потерять веру. В таком случае Бог „изгладил бы имя его из книги жизни“ (Откровение 3:5).
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12–18
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 33–34
«Եհովայի գրավիչ հատկությունները»
it, «Имя, название», абз. 27
Имя, название
Материальное творение свидетельствует о существовании Бога, но оно не открывает Божье имя (Пс 19:1; Рм 1:20). Знать имя Бога — это больше, чем просто знать, как его зовут (2Лт 6:33). Это означает знать Бога как Личность, знать его замыслы, дела и качества, о которых говорится в его Слове. (Ср. 1Цр 8:41—43; 9:3, 7; Не 9:10.) Это видно на примере Моисея, человека, которому Иегова сказал: «Я знаю тебя по имени», имея в виду, что у них установились доверительные отношения (Исх 33:12). Моисей удостоился чести увидеть проявление славы Иеговы и услышал, как Иегова провозгласил свое имя (Исх 34:5). Иегова не просто повторил свое имя, но рассказал о своих качествах и делах: «Иегова, Иегова, Бог милосердный и великодушный, медленный на гнев и исполненный любящей доброты и истины, сохраняющий любящую доброту к тысячам, прощающий беззаконие, преступление и грех, но ни в коем случае не освобождающий от наказания. За грех отцов он наказывает сыновей и внуков до третьего и четвертого поколения» (Исх 34:6, 7). Подобным образом в песне Моисея, в которой говорится: «Я буду провозглашать имя Иеговы», раскрываются качества Бога и то, как он обращался с Израилем (Вт 32:3—44).
w09 5/1, էջ 18, պրբ. 3–5
Եհովան խոսում է իր մասին
Եհովան նախ ասաց, որ ինքը «ողորմած և գթած» Աստված է (համար 6)։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ «ողորմած» թարգմանված եբրայերեն բառը ցույց է տալիս, որ Աստված «ջերմ կարեկցանք է զգում, ինչպես հայրը՝ իր երեխաների հանդեպ»։ Իսկ «գթած» բառը նկարագրում է այն անձնավորությանը, որը սրտանց ուզում է ինչ–որ բան անել կամ որևէ բան տալ մեկին, ով կարիքի մեջ է։ Պարզ է ուրեմն, որ Եհովան ցանկանում է մեզ հայտնել, որ ինքը հոգ է տանում իր ծառաներին այնպես, ինչպես ծնողներն են խնամում իրենց երեխաներին։ Նա ջերմորեն սիրում է և խորապես հետաքրքրվում է իր ծառաների բարօրությամբ (Սաղմոս 103։8, 13)։
Հետո Եհովան ասաց, որ «երկայնամիտ» է (համար 6)։ Նա չի շտապում բարկանալ իր ծառաների վրա, այլ համբերատար է և ժամանակ է տալիս, որ վերջիններս ուղղեն իրենց սխալները ու փոխվեն (2 Պետրոս 3։9)։
Եհովան շարունակում է ասել, որ ինքը «առատ է ողորմութիւնով և ճշմարտութիւնով» (համար 6)։ Ողորմությունը, կամ՝ սիրառատ բարությունը անգին հատկություն է, որի միջոցով Աստված ամուր, անբաժանելի հարաբերություններ է ստեղծում իր և իր ժողովրդի միջև (Բ Օրինաց 7։9)։ Եհովան նաև ճշմարտության աղբյուրն է։ Նա չի ստում, և նրան հնարավոր չէ խաբել։ Նա «ճշմարիտ Աստված» է, ուստի կարող ենք առանց կասկածելու հավատալ նրա բոլոր խոսքերին, այդ թվում նաև ապագայի խոստումներին (Սաղմոս 31։5)։
w09 5/1, էջ 18, պրբ. 6
Եհովան խոսում է իր մասին
Մեր երկնային Հայրը ուզում է, որ իր մասին իմանանք մի կարևոր բան ևս։ Նա ասում է, որ «անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք է ներում» (համար 7)։ Եհովան պատրաստ է ներելու զղջացող մեղավորին (Սաղմոս 86։5)։ Բայցևայնպես, նա չի հանդուրժում չարը։ «Յանցաւորին բնաւ անպարտ չեմ թողում»,— ասում է նա (համար 7)։ Սուրբ և արդար Աստվածը գիտակցաբար մեղք գործող անհատին անպատիժ չի թողնի։ Վաղ թե ուշ՝ նա կկրի իր մեղքի հետևանքները։
Փնտրենք հոգևոր գանձեր
Ուշագրավ մտքեր «Ելից» գրքից
33։11, 20— Ինչպե՞ս էր Աստված խոսում Մովսեսի հետ «դէմ առ դէմ»։ Այս արտահայտությունը նշում է երկու անձանց մտերիմ զրույց։ Մովսեսը խոսում էր Աստծո ներկայացուցչի հետ ու նրա միջոցով էլ բանավոր ստանում Նրա պատվերները։ Սակայն Մովսեսը չտեսավ Եհովային, քանի որ «մարդ չէ կարող [Աստծուն] տեսնել եւ ապրել»։ Փաստորեն, Եհովան անձամբ չի խոսել Մովսեսի հետ։ Օրենքը, ինչպես ասվում է Գաղատացիս 3։19–ում (ԱԱ), «միջնորդի մը ձեռքով՝ հրեշտակներէ տր[վեց]»։
Համոզվիր, որ առաջնահերթությունը տալիս ես կարևորին
Տարին երեք անգամ յուրաքանչյուր իսրայելացի տղամարդ, ինչպես նաև բոլոր նորահավատ տղամարդիկ, պարտավոր էին ներկայանալ Եհովային։ Գիտակցելով, որ նման միջոցառումներից հոգևոր օգուտներ կարելի է քաղել՝ շատ ընտանիքներում տղամարդիկ իրենց կանանց ու երեխաների հետ էին ճամփորդում։ Բայց ո՞վ էր հոգ տանելու նրանց տներին ու դաշտերին, երբ ամբողջ ընտանիքը տանը չէր։ Եհովան խոստացել էր. «Ոչ ոք քո երկրին պիտի չ’ցանկանայ՝ տարին երեք անգամ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու վեր ելած ժամանակդ» (Ելից 34։24)։ Իսրայելացիներին հարկավոր էր հավատալ՝ վստահություն ունենալու համար, որ հոգևոր հետաքրքրությունները առաջնահերթ տեղում դնելու դեպքում նրանք նյութապես չէին տուժի։ Եհովան հավատարիմ մնա՞ց իր խոսքին։ Անշուշտ, այո՛։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19–25
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 35–36
«Պատրաստված ենք՝ կատարելու Եհովայի գործը»
Եհովան մեծապես օրհնում է հոժարակամորեն տվողին
Եհովային ամենից հաճելին ոչ թե նյութական նվիրաբերություններն էին, այլ մաքուր երկրպագությանը թիկունք կանգնողների պատրաստակամ ոգին։ Իսրայելացիները նվիրաբերում էին նաև իրենց ժամանակն ու ուժը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Իմաստուն սիրտ ունեցող բոլոր կանայք իրենց ձեռքերով մանում էին»։ Այո՛, «բոլոր իմաստուն կանայք, ում սիրտը մղում էր իրենց, այծի մազ էին մանում»։ Բացի այդ, Եհովան իր ծառաներին օժտում էր անհրաժեշտ հմտությամբ, որպեսզի նրանք ամբողջությամբ կատարեին իր հանձնարարած աշխատանքը։ Նա, օրինակ, այդպես վարվեց Բեսելիելի և Օհոլիաբի պարագայում։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Եհովան Բեսելիելին «լցրել էր [իր] ոգով, որպեսզի նա իմաստություն, հասկացողություն ու գիտելիք ունենա և հմուտ լինի ամեն տեսակ արհեստում» (Ելք 35։25, 26, 30–35)։
Վաղեմի հավատարիմ մարդիկ, որոնք առաջնորդվում էին Աստծու ոգով
6 Մովսեսի ժամանակակից Բեսելիելի օրինակը շատ բան է բացահայտում այն մասին, թե ինչպես է գործում Աստծու ոգին (կարդա՛ Ելք 35։30–35)։ Բեսելիելը նշանակվել էր գլխավորելու խորանի անհրաժեշտ իրերը պատրաստելու աշխատանքները։ Արդյոք նա որևէ արհեստ ունե՞ր մինչ այս հսկայածավալ նախագիծը սկսելը։ Գուցե, բայց շատ հավանական է, որ նրա կատարած վերջին աշխատանքը եղել էր եգիպտացիների համար աղյուս պատրաստելը (Ելք 1։13, 14)։ Այդ դեպքում ինչպե՞ս էր Բեսելիելը կատարելու այդ բարդ առաջադրանքը։ Եհովան «լցրեց նրան [իր] ոգով, որպեսզի նա իմաստություն, հասկացողություն ու գիտելիք ունենա և հմուտ լինի ամեն տեսակ արհեստում՝ նախագծեր իրագործելու համար.... որպեսզի հմտորեն շինված ամեն տեսակ իրեր պատրաստեն»։ Ինչ ընդունակություններ էլ որ ունենար Բեսելիելը, սուրբ ոգու շնորհիվ դրանք կատարելագործվեցին։ Նույնը եղավ Օհոլիաբի պարագայում։ Բեսելիելն ու Օհոլիաբը հավանաբար լավ էին սովորել իրենց գործը, քանի որ ոչ միայն կատարում էին իրենց պարտականությունները, այլև ուրիշներին էին սովորեցնում։ Այո՛, սովորեցնելը Աստված նրանց սրտում էր դրել։
Վաղեմի հավատարիմ մարդիկ, որոնք առաջնորդվում էին Աստծու ոգով
7 Մեկ այլ ապացույց, որը ցույց է տալիս, որ Բեսելիելն ու Օհոլիաբը առաջնորդվում էին Աստծու ոգով, նրանց աշխատանքի բարձր որակն էր։ Այն ամենը, ինչ պատրաստել էին նրանք, մոտ 500 տարի անց մարդիկ դեռ շարունակում էին օգտագործել (2 Տար. 1։2–6)։ Ի տարբերություն ժամանակակից արտադրողների՝ Բեսելիելն ու Օհոլիաբը իրենց նշանը չէին դնում պատրաստած իրերի վրա։ Կատարված աշխատանքի համար ողջ փառքը տրվում էր Եհովային (Ելք 36։1, 2)։
Փնտրենք հոգևոր գանձեր
Իմացիր Եհովայի ճանապարհները
14 Նախապատվությունը տուր հոգևորին։ Իսրայելացիները չպետք է թույլ տային, որ նյութական կարիքների բավարարման հետ կապված հոգսերը շեղեին իրենց ուշադրությունը հոգևոր գործերից։ Նրանց կյանքը չպետք է ամբողջությամբ կենտրոնացած լիներ կենցաղային բաների վրա։ Եհովան շաբաթվա մեջ ընտրել էր մի օր, որը սուրբ էր հռչակել, մի օր, որը բացառապես նվիրված էր լինելու ճշմարիտ Աստծուն երկրպագություն մատուցելուն (Ելից 35։1–3; Թուոց 15։32–36)։ Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր էր ժամանակ հատկացնել նաև որոշակի ‘սուրբ ժողովների’ մասնակցելու համար (Ղեւտացոց 23։4–44)։ Դրանք Եհովայի զորավոր գործերը պատմելու, նրա ճանապարհների վերաբերյալ հիշեցումներ ստանալու և նրա բարության համար երախտագիտություն արտահայտելու առիթներ էին։ Եհովայի հանդեպ իրենց նվիրվածությունը ցույց տալով՝ իսրայելացիները կխորացնեին իրենց աստվածավախությունն ու սերը։ Դա նաև կօգներ նրանց քայլել Աստծու ճանապարհներով (Բ Օրինաց 10։12, 13)։ Եհովայի պատվիրանների հիմքում ընկած սկզբունքները այսօր նույնպես օգուտ են բերում նրա ծառաներին (Եբրայեցիս 10։24, 25)։
Առատաձեռնությունը ուրախություն է բերում
Պատկերացրեք իսրայելացիների զգացումները։ Դարեր շարունակ նրանք տառապում ու զրկանքներ էին կրում ստրկության ծանր լծի տակ։ Իսկ հիմա նրանք ազատագրված էին և մեծ ունեցվածքի տեր էին դարձել։ Արդյոք նրանք իրենց ունեցվածքից կզիջեի՞ն մեկ ուրիշին։ Հնարավոր է՝ նրանք մտածեին, որ այդ ունեցվածքը վաստակել են և իրավունք ունեն տիրելու դրան։ Սակայն, երբ կոչ արվեց նյութական միջոցներ նվիրաբերել՝ մաքուր պաշտամունքին աջակցելու նպատակով, նրանք այդ ունեցվածքից ուրախությամբ բաժին հանեցին՝ առանց դժգոհելու կամ ափսոսելու։ Նրանք չէին մոռացել, որ Եհովան էր հնարավորություն տվել իրենց՝ այդ նյութական բարիքներին տեր լինելու։ Իսրայելացիներն առատորեն նվիրաբերեցին իրենց ոսկեղենը, արծաթեղենը և անասունները։ Նրանք ‘սրտով հոժար’ էին։ «Յօժարասիրտ» էին նրանք։ «Բոլոր հոգով կամեցող» էին նրանք։ Այդ նվիրատվություններն, իրոք որ, «յօժարակամ ընծայ» էին Եհովային (Ելից 25։1–9; 35։4–9, 20–29; 36։3–7)։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26–ՆՈՅԵՄԲԵՐԻ 1
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 37–38
«Խնկի սեղանի և զոհասեղանի դերը մաքուր երկրպագության մեջ»
it, «Жертвенник», абз. 7
Жертвенник
Жертвенник для сжигания фимиама. Жертвенник для сжигания фимиама (называемый также «золотым жертвенником» [Исх 39:38]) был сделан из древесины акации; его верх и боковые стороны были покрыты золотом. По верхнему краю жертвенника проходила золотая окантовка. Жертвенник был квадратным: 44,5 см в длину и 44,5 см в ширину. Его высота составляла 89 см, и из четырех верхних углов выступали «рога». Под окантовкой на двух противоположных сторонах жертвенника находились два золотых кольца, в которые вставляли шесты для переноски жертвенника, сделанные из древесины акации и покрытые золотом (Исх 30:1—5; 37:25—28). Два раза в день, утром и вечером, на этом жертвеннике сжигали особый фимиам (Исх 30:7—9, 34—38). Когда речь идет о сжигании фимиама, всегда упоминается кадильница, или сосуд для огня. Вероятно, такая кадильница использовалась и во время сжигания фимиама на этом жертвеннике (Лв 16:12, 13; Евр 9:4; Отк 8:5; ср. 2Лт 26:16, 19). Жертвенник для сжигания фимиама стоял внутри священного шатра перед занавесом, отделявшим Святое святых, поэтому о нем говорится, что он находился «перед ковчегом свидетельства» (Исх 30:1, 6; 40:5, 26, 27).
it, «Фимиам», абз. 2
Фимиам
Священный фимиам, который использовался в священном шатре в пустыне, делали из дорогих веществ, пожертвованных собранием (Исх 25:1, 2, 6; 35:4, 5, 8, 27—29). В состав фимиама входило четыре компонента. Иегова сказал Моисею: «Возьми благовония: капли стакти, оних, душистый галбан и чистый ладан. Всего должно быть поровну. Сделай из этого фимиам — ароматическую смесь, подсоленную, чистую, святую. Это работа составителя мазей. Часть его истолки в мелкий порошок и положи часть порошка перед Свидетельством в шатре собрания, где я буду являться тебе. Он должен быть для вас великой святыней». Чтобы подчеркнуть исключительность и святость фимиама, Иегова добавил: «Тот, кто сделает фимиам, подобный ему, чтобы наслаждаться его запахом, будет истреблен из своего народа» (Исх 30:34—38; 37:29).
it, «Жертвенник», абз.5
Жертвенник
Жертвенники священного шатра. При сооружении священного шатра были сделаны по образцу, данному Богом, два жертвенника. Жертвенник для всесожжений (называемый также «медным жертвенником» [Исх 39:39]) был сделан из древесины акации и был полым, очевидно без верхней поверхности и без дна. Он был квадратным: 2,2 м в длину и 2,2 м в ширину. Его высота составляла 1,3 м, а на четырех углах из него выступали «рога». Все поверхности жертвенника были покрыты медью. Внутри жертвенника, в его середине, под обрамлением находилась медная решетка, или сетка. На четырех углах жертвенника возле решетки было четыре медных кольца. Вероятно, именно в эти кольца вставляли два покрытых медью шеста из древесины акации, предназначенные для переноски жертвенника. Возможно, на двух сторонах жертвенника была прорезана щель, в которую вставлялась плоская решетка, а на обеих сторонах решетки выступали кольца. Мнения ученых по этому поводу расходятся, и многие считают, что, вероятно, было два комплекта колец и второй комплект, в который вставляли шесты, был прикреплен к жертвеннику снаружи. Были также изготовлены сосуды и совки для пепла, чаши для сбора крови животных, вилки для мяса и сосуды для огня (Исх 27:1—8; 38:1—7, 30; Чс 4:14).
Փնտրենք հոգևոր գանձեր
it, «Акация», абз. 3
Акация
Раскидистые ветви акации покрыты длинными колючками. Обычно ветви одного дерева переплетаются с ветвями соседних деревьев, образуя спутанные заросли. Это объясняет, почему слово, переводимое как «акация», практически всегда появляется в Библии в форме множественного числа — шитти́м. Акация может достигать высоты 6—8 м, но по форме она часто напоминает куст. У акации мягкие перистые листья, желтые цветки с приятным ароматом, из завязи которых образуются плоды — изогнутые, сужающиеся к концу бобы. Шершавая черная кора покрывает очень твердую, мелкослойную, прочную древесину, устойчивую к повреждениям насекомыми. Все эти свойства, а также доступность акации в пустыне сделали ее прекрасным материалом для сооружения священного шатра и изготовления его принадлежностей. Из древесины акации был сделан ковчег соглашения (Исх 25:10; 37:1), стол для хлеба предложения (Исх 25:23; 37:10), жертвенники (Исх 27:1; 37:25; 38:1), шесты, на которых носили эти предметы (Исх 25:13, 28; 27:6; 30:5; 37:4, 15, 28; 38:6), столбы для занавесов (Исх 26:32, 37; 36:36), а также рамы (Исх 26:15; 36:20) и соединявшие их жерди (Исх 26:26; 36:31).
Գիտեի՞ք արդյոք
Ի տարբերություն այսօրվա ապակյա հայելիների՝ աստվածաշնչյան ժամանակների հայելիները հիմնականում պատրաստվում էին լավ փայլեցված մետաղից։ Սովորաբար օգտագործում էին բրոնզ, երբեմն նաև՝ պղինձ, արծաթ, ոսկի կամ էլեկտրում (ոսկու և արծաթի խառնուրդ)։ Աստվածաշնչում հայելիների մասին առաջին անգամ հիշատակվում է խորանի՝ Իսրայելի առաջին երկրպագության կենտրոնի կառուցման հետ կապված։ Այնտեղ նշվում է, որ կանայք հայելիներ նվիրաբերեցին պղնձե սուրբ ավազանը և դրա տակդիրը պատրաստելու համար (Ելք 38։8)։ Ըստ երևույթին, հայելիները պետք է հալեցնեին, որպեսզի պատրաստեին ավազանն ու տակդիրը։