Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb20 դեկտեմբեր էջ 8
  • Շարունակենք օգտագործել մեր ամսագրերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շարունակենք օգտագործել մեր ամսագրերը
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Նմանատիպ նյութեր
  • Ծառայության մեջ արդյունավետորեն գործածիր պարբերագրերը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Ո՞ւմ կհետաքրքրի
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
mwb20 դեկտեմբեր էջ 8
Քույրը մի կնոջ հետ զրուցում է «Արթնացե՛ք»-ի համարներից մեկում արծարծվող թեմայի շուրջ

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Շարունակենք օգտագործել մեր ամսագրերը

Սկսած 2018 թ.-ից՝ հանրության համար նախատեսված մեր ամսագրերի յուրաքանչյուր թողարկում նվիրված է եղել մի թեմայի։ Այդ բոլոր ամսագրերը «Ուսուցանելու գործիքների արկղի» մեջ են մտնում։ Ուստի մենք դրանք միշտ կարող ենք օգտագործել քարոզչական ծառայության ժամանակ։ Կարող ենք նաև մեզ հետ վերցնել գնումների գնալիս կամ ճանապարհորդելիս։ Այդ ամսագրերը նախատեսված չեն Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար, բայց դրանց միջոցով հնարավոր է մարդկանց մեջ հոգևոր բաների հանդեպ հետաքրքրություն արթնացնել։

Զրույց սկսելուց և սուրբգրային համար կարդալուց հետո կարող ես հիշատակել այն ամսագրի մասին, որի թեման, ըստ քեզ, կհետաքրքրի զրուցակցիդ։ Օրինակ, եթե նա ցանկացել է զրուցել ընտանիքի թեմայով, կամ եթե նրան հետաքրքրել է, թե ինչպես կարելի է մեղմել վիշտը կամ էլ հաղթահարել սթրեսը, ապա կարող ես ասել. «Վերջերս այդ թեմայով մի հետաքրքիր հոդված եմ կարդացել, դեմ չե՞ք լինի, որ ցույց տամ այն»։ Եթե մարդու մեջ հետաքրքրություն ես նկատում, կարող ես նրան տալ ամսագրի տպագիր օրինակը կամ էլ ուղարկել էլեկտրոնային տարբերակը. դա կարելի է անել առաջին իսկ զրույցի ժամանակ։ Թեև մեր առաջնային նպատակը ամսագրեր տարածելը չէ, սակայն դրանք կարող են մեծապես օգնել, որ գտնենք այն մարդկանց, ովքեր պատրաստ են գործել իրենց լսածի համաձայն (Գրծ 13։48)։

2018

Համակցված նկարներ։ 2018-ին լույս տեսած «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի շապիկները։ 1) «Աստվածաշունչը գործնակա՞ն է մեր օրերում», 2) «Ի՞նչ է սպասվում ապագայում», 3) «Աստված հոգ տանո՞ւմ է անձամբ ձեր մասին», 4) «Երջանկության ուղին», 5) «Ընտանեկան երջանկության 12 գաղտնիք», 6) «Գործնական խորհուրդներ վիշտը մեղմելու համար»

2019

Համակցված նկարներ։ 2019-ին լույս տեսած «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի շապիկները։ 1) «Ինչպիսի՞ անձնավորություն է Աստված», 2) «Ապրելն իմաստ ունի՞», 3) «Մի՞թե սա է ամբողջ կյանքը», 4) «Խաղաղ ու անվտանգ կյանք երբևէ կլինի՞», 5) «Ձեր երեխաներին անհրաժեշտ վեց դաս», 6) «Կարո՞ղ է Աստվածաշունչը բարելավել ձեր կյանքը»

2020

Համակցված նկարներ։ 2020-ին լույս տեսած «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի շապիկները։ 1) «Հնարավո՞ր է գտնել ճշմարտությունը», 2) «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը», 3) «Մնայուն օրհնություններ սիրառատ Աստծուց», 4) «Թեթևացում սթրեսից», 5) «Տառապանքի մասին 5 հարց 5 պատասխան», 6) «Նախապաշարումներ. հնարավո՞ր է հաղթահարել»

Ձեր տարածքի մարդկանց ավելի շատ ո՞ր թեմաներն են հետաքրքրում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը