ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Եհովայի գործում քույրերն ինչպե՞ս կարող են ավելին անել
Քույրերը Թագավորության գործում նշանակալից ներդրում ունեն (Սղ 68։11)։ Նրանք անցկացնում են Աստվածաշնչի ուսումնասիրությունների մեծ մասը, ինչպես նաև կազմում են ռահվիրաների թվի մեծամասնությունը։ Հազարավոր ջանասեր քույրեր ծառայում են որպես բեթելցիներ, միսիոներներ, թարգմանիչներ և շինարարության կամավորներ կամ ծառայողներ։ Հասուն քույրերը ամրացնում են իրենց ընտանիքները և ժողովները (Առ 14։1)։ Թեև քույրերը երեց կամ ծառայող օգնական չեն նշանակվում, բայց կարող են բազմաթիվ հոգևոր նպատակներ դնել։ Եթե քույր ես, ինչպե՞ս կարող ես ավելին անել։
Օգնիր այն քույրերին, ովքեր քիչ փորձ ունեն (Տիտ 2։3–5)։
Բարելավիր ծառայությանդ որակը և ձգտիր ավելի շատ ծառայել։
Օտար լեզու սովորիր։
Տեղափոխվիր այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։
Բեթելում կամ աստվածապետական շինարարական նախագծերում ծառայելու դիմում լրացրու։
Թագավորության քարոզիչների դպրոցի դիմում լրացրու։
ԴԻՏԻՐ «ԿԱՆԱՅՔ, ՈՐՈՆՔ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ՝ ԾԱՌԱՅԵԼՈՎ ՏԻՐՈՋԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ
Այս քույրերից յուրաքանչյուրի խոսքերը ինչպե՞ս խանդավառեցին քեզ։