ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Եհովան օգնում է մեզ փորձությունների ժամանակ
Այս վերջին օրերին մենք շատ ծանր փորձություններ ենք ունենում։ Երբեմն գուցե այնպիսի զգացողություն ունենանք, որ դիմանալն արդեն անհնար է։ Սակայն եթե շարունակենք մտերմանալ Եհովայի հետ, նա կօգնի, որ հաղթահարենք նույնիսկ մեծ տրտմություն պատճառող փորձությունները (Ես 43։2, 4)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մտերմանալ Եհովայի հետ փորձությունների ժամանակ։
Աղոթք։ Երբ մեր սիրտը բացում ենք Եհովայի առաջ, նա մեզ տալիս է խաղաղություն և ուժ, որ կարողանանք դիմանալ (Փպ 4։6, 7; 1Թղ 5։17)։
Հանդիպումներ։ Այսօր մենք առավել, քան երբևէ, հոգևոր սննդի և շփման կարիք ունենք։ Այդ ամենը Եհովան ապահովում է մեր ժողովի հանդիպումների միջոցով (Եբ 10։24, 25)։ Երբ պատրաստվում ենք հանդիպումներին և մասնակցում դրանց, լիարժեքորեն օգուտ ենք քաղում Եհովայի սուրբ ոգու ներգործությունից (Հտն 2։29)։
Ծառայություն։ Ավելի հեշտ կլինի կենտրոնանալ դրական բաների վրա, եթե ակտիվ մնանք ծառայության մեջ։ Այդպես նաև կմտերմանանք Եհովայի և մեր ծառայակիցների հետ (1Կթ 3։5-10)։
ԴԻՏԻՐ «ԵՀՈՎԱՆ ՀՈԳ ԿՏԱՆԻ ՔՈ ՄԱՍԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ի՞նչն օգնեց Մալուին, որ մտերիմ մնա Եհովայի հետ իր փորձությունների ժամանակ։
Սղ 34։18-ի խոսքերը ինչպե՞ս կարող են նաև մեզ համար մխիթարական լինել, երբ փորձությունների միջով ենք անցնում։
Մալուի օրինակից ինչպե՞ս է երևում, որ Եհովան մեր փորձությունների ժամանակ տալիս է «սովորականին գերազանցող ուժը» (2Կթ 4։7)։