Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp21 № 3 էջ 12–14
  • Ի՞նչը կօգնի ձեզ լավ ապագա ունենալ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչը կօգնի ձեզ լավ ապագա ունենալ
  • 2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՂԲՅՈՒՐԸ
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Արթնացե՛ք
  • Աստծուն հաճելի կրոնական ճշմարտություն
    2005 Դիտարան
  • Ճի՞շտ, թե՞ սխալ. Աստվածաշունչ՝ վստահելի ուղեցույց
    2024 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար
    Ի՞նչ գիրք է Աստվածաշունչը ձեզ համար
Ավելին
2021 Դիտարան (հանրային թողարկում)
wp21 № 3 էջ 12–14
Մի մարդ Աստվածաշունչ է կարդում

Ի՞նչը կօգնի ձեզ լավ ապագա ունենալ

Ինչպես քննարկվեց նախորդ հոդվածներում, շատ մարդիկ մտածում են, որ իրենց ապագան կախված է ճակատագրից, կրթությունից, ունեցվածքից և լավ մարդ լինելուց։ Բայց նման բաների միջոցով ապագա կերտելը նման է սխալ քարտեզով ճանապարհ գնալուն։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ չկա մի վստահելի աղբյուր, որը կհուշի, թե ինչպես լավ ապագա կառուցենք։ Ո՛չ։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Երբ որոշումներ ենք կայացնում, սովորաբար խորհրդակցում ենք մեզանից տարիքով մեծ և խելացի մարդու հետ։ Նույն ձևով էլ, որպեսզի լավ ապագա ունենալու համար վստահելի տեղեկություններ գտնենք, պետք է դիմենք մի աղբյուրի, որը մեզնից տարիքով շատ ավելի մեծ է ու իմաստուն։ Այդ տեղեկությունները կարող ենք գտնել սուրբ գրվածքներից կազմված մի գրքում։ Այդ գիրքը Աստվածաշունչն է, որը սկսել է գրվել մոտ 3 500 տարի առաջ։

Ինչո՞ւ կարող եք վստահել Աստվածաշնչին։ Քանի որ դրա հեղինակը տիեզերքի ամենավաղեմի և ամենաիմաստուն անձնավորությունն է։ Նա նկարագրվում է որպես «Հինավուրց», որպես մեկը, ով «հավիտենից մինչև հավիտյան» գոյություն ունի (Դանիել 7։9; Սաղմոս 90։2)։ Նա է «երկնքի Արարիչը՝ ճշմարիտ Աստվածը՝ երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը» (Եսայիա 45։18)։ Նա հայտնել է մեզ իր անունը՝ Եհովա (Սաղմոս 83։18)։

Քանի որ Աստվածաշնչի հեղինակը ողջ մարդկության Ստեղծիչն է, այն մեկ մշակույթը կամ ռասան մյուսից բարձր չի դասում։ Այդ գրքի խորհուրդները երբեք չեն հնանում, և այն օգուտ է բերում մարդկանց՝ անկախ նրանից, թե որ երկրում են ապրում։ Այն ամենաշատ լեզուներով թարգմանված և տարածված գիրքն է աշխարհում։a Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է կարդալ այն և հետևել դրա խորհուրդներին։ Հենց դա են հաստատում Աստվածաշնչի հետևյալ խոսքերը.

«Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (ԳՈՐԾԵՐ 10։34, 35)։

Ինչպես հոգատար ծնողն է ուղղություն տալիս իր երեխային, այնպես էլ մեր հոգատար հայրը՝ Եհովա Աստված, իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով օգնության ձեռք է մեկնում մեզ (2 Տիմոթեոս 3։16)։ Դուք կարող եք վստահել նրա Խոսքին, չէ՞ որ նա է ստեղծել մեզ և լավ գիտի, թե կյանքի որ ուղին է լավագույնը մեզ համար։

ՎՍՏԱՀԵԼԻ ԱՂԲՅՈՒՐ

Համակցված նկարներ։ 1) Տղամարդը մետրոյի մեջ իր սմարթֆոնից ընթերցում է, 2) սմարթֆոնի էկրանին երևում է Աստվածաշունչը

Կարող եք համոզված լինել, որ ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի խոսքերը վստահելի են, քանի որ այսօր մեր աչքերով տեսնում ենք այնպիսի իրադարձություններ և մարդկային այնպիսի վարքագիծ, որի մասին Աստվածաշունչը կանխագուշակել էր մոտ 2 000 տարի առաջ։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, մեծ երկրաշարժեր կլինեն, տեղ-տեղ՝ համաճարակներ ու սովեր» (ՂՈՒԿԱՍ 21։10, 11)։

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԱՐՔԱԳԻԾ

«Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, հաճոյասեր, բայց ոչ աստվածասեր» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։1–4)։

Ի՞նչ եզրակացության եք գալիս՝ տեսնելով, որ Աստվածաշունչը այդքան տարիներ առաջ ճշգրտորեն նկարագրել է այն, ինչ տեղի է ունենում այսօր։ Անկասկած կհամաձայնեք Հոնկոնգում ապրող Լիոնի խոսքերի հետ. «Աստվածաշնչյան մարգարեությունները գրվել են շատ տարիներ առաջ։ Անհնար է, որ մարդը երբևէ կարողանա նման ճշգրիտ կանխատեսումներ անել։ Հետևաբար Աստվածաշունչը պետք է մեզանից շատ ավելի իմաստուն հեղինակ ունենա»։

Աստվածաշունչը պարունակում է հարյուրավոր մարգարեություններ, որոնք արդեն կատարվել են։b Սա փաստում է, որ Աստվածաշունչը իսկապես Աստծու Խոսքն է։ Եհովան ասում է. «Ես եմ Աստված.... և չկա մեկը ինձ նման։ Ես ամենասկզբից ասում եմ այն, ինչ լինելու է վերջում» (Եսայիա 46։9, 10)։ Ուստի հիմնավոր պատճառ կա, որ վստահենք ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի տված խոստումներին։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՎ՝ ԿՕՐՀՆՎԵՔ ՀԻՄԱ ԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ

Ծնողները, երկու երեխաների ձեռքերը բռնած, բնության գրկում ուրախ զբոսնում են

Սուրբ Գրքում տեղ գտած խորհուրդներին հետևելով՝ դուք մեծ օգուտներ կքաղեք։ Տեսնենք մի քանի օրինակ։

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ՓՈՂԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (ԺՈՂՈՎՈՂ 4։6)։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔ

«Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։33)։

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր, Մի՛ բորբոքվիր, որպեսզի դու էլ չարիք չգործես» (ՍԱՂՄՈՍ 37։8)։

Եթե հետևեք աստվածաշնչյան խորհուրդներին, այսօր իսկ օրհնություններ կստանաք։ Բացի այդ՝ ձեր առաջ պայծառ ապագայի դուռ կբացվի։ Աստվածաշնչում կարդում ենք ապագայի վերաբերյալ այն հրաշալի խոստումները, որ Աստված է տվել մեզ։

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

«Անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (ՍԱՂՄՈՍ 37։11)։

ԲՈԼՈՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՏՈՒՆ ԵՎ ԱՌԱՏ ՍՆՈՒՆԴ

«Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն» (ԵՍԱՅԻԱ 65։21)։

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՀԸ ԿՎԵՐԱՆԱՆ

«Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21։4)։

Ի՞նչ է հարկավոր անել նման չքնաղ ապագա ունենալու համար։ Հաջորդ հոդվածը հենց դրա մասին է։

a Աստվածաշնչի թարգմանության և տարածման մասին ավելի շատ տեղեկություններ գտնելու համար կարող եք այցելել www.pr418.com կայք (ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ)։

b Ավելին իմանալու համար տեսեք «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը (9-րդ գլուխ, ռուս., անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է www.pr418.com կայքում (ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը