Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w21 հոկտեմբեր էջ 14–17
  • Վերականգնիր փոխհարաբերություններդ Եհովայի հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վերականգնիր փոխհարաբերություններդ Եհովայի հետ
  • 2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՑԵ ԲԱԽՎԵՍ
  • ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ
  • ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ
  • «Կանչիր.... երեցներին»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Դու թանկ ես Եհովայի համար
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երեցնե՛ր, ընդօրինակեք Պողոս առաքյալին
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Դու միայնակ չես. Եհովան քեզ հետ է
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w21 հոկտեմբեր էջ 14–17
Եղբայրը ընկճված է, քանի որ մտածում է, որ իր վնասված տունը վերականգնելու համար շատ ժամանակ ու ջանքեր են անհրաժեշտ։

Վերականգնիր փոխհարաբերություններդ Եհովայի հետ

ԱՄԵՆ տարի Եհովայի բազմաթիվ մոլորված գառնուկներ վերադառնում են քրիստոնեական ժողով։ Եվ ամեն անգամ, երբ այդ թանկագին գառնուկներից մեկը հետ է գալիս, «երկնքում.... մեծ ուրախություն» է տիրում (Ղուկ. 15։7, 10)։ Եթե դու էլ ես վերականգնվել, ապա համոզված եղիր, որ Եհովան, Հիսուսը և հրեշտակները շատ ուրախ են, որ նորից ճշմարտության մեջ ես քայլում։ Այդուհանդերձ, Եհովայի հետ փոխհարաբերություններդ վերականգնելու ճանապարհին գուցե դժվարությունների բախվես։ Տեսնենք, թե որոնք են դրանցից մի քանիսը, և ինչը կարող է օգնել քեզ։

Ի՞ՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՑԵ ԲԱԽՎԵՍ

Շատերը նույնիսկ ժողով վերադառնալուց հետո պայքարում են բացասական զգացումների դեմ։ Թերևս դու էլ ես զգում այն, ինչ Դավիթ թագավորը։ Թեև իր մեղքերն արդեն ներվել էին, բայց նա ասաց. «Անօրենություններս.... ինձ վրա են հասել» (Սաղ. 40։12; 65։3)։ Եհովայի մոտ վերադառնալուց հետո ամոթն ու մեղավորության զգացումը գուցե դեռ երկար տարիներ տանջեն քրիստոնյային։ Իզաբելը,a ով ավելի քան 20 տարի զրկված է եղել ընկերակցությունից, ասում է. «Ինձ համար շատ դժվար էր ընդունել այն միտքը, որ Եհովան ներել է ինձ»։ Եթե վհատության գիրկն ընկնես, հոգևորապես կթուլանաս (Առակ. 24։10)։ Ուստի թույլ մի՛ տուր, որ նման բան պատահի։

Ոմանք էլ վախենում են այն մտքից, թե որքան շատ ջանք է պահանջվում Եհովայի հետ կրկին մտերիմ լինելու համար։ Վերականգնվելուց հետո Անտուանն ասում է. «Թվում էր, թե ամեն ինչ մոռացել եմ իմ նախկին քրիստոնեական կյանքի մասին»։ Նմանատիպ զգացումների պատճառով ոմանք գուցե վարանեն լիարժեքորեն մասնակցել հոգևոր գործերի։

Բերենք մի օրինակ։ Այն մարդը, ում տունը փոթորիկն ավերել է, գուցե ընկճվի՝ մտածելով, թե որքան շատ ժամանակ ու ջանքեր են պետք այն վերակառուցելու համար։ Նմանապես, եթե լուրջ մեղք ես գործել, ինչի պատճառով Եհովայի հետ ընկերությունդ վնասվել է, թերևս մտածես, որ այն վերականգնելը ահռելի ջանքեր կպահանջի։ Սակայն հիշիր, որ դու մենակ չես, քեզ կօգնեն այդ հարցում։

Եհովան մեզ ասում է. «Եկեք պարզենք մեր հարաբերությունները» (Ես. 1։18)։ Դու արդեն իսկ մեծ ջանքեր ես թափել, որպեսզի այդպես վարվես, և Եհովան սիրում է քեզ դրա համար։ Մի պահ մտածիր. վերադառնալով՝ դու հնարավորություն ես տվել Եհովային փաստելու, որ Սատանան ստախոս է (Առակ. 27։11)։

Եհովայի մոտ վերադառնալով՝ դու արդեն իսկ սկսել ես մտերմանալ նրա հետ։ Իսկ Եհովան խոստանում է, որ ինքն էլ քեզ հետ կմտերմանա (Հակ. 4։8)։ Ճիշտ է, լավ է, որ հավատակիցներդ քեզ ժողովի մի մասն են համարում, սակայն դա դեռ բավական չէ։ Դու պետք է շարունակես խորացնել սերդ քո Հոր և Ընկերոջ՝ Եհովայի հանդեպ։ Ինչպե՞ս։

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴԻՐ

Ձգտիր իրատեսական նպատակներ դնել։ Թերևս քո հոգևոր տան հիմքը՝ Եհովայի և ապագայի վերաբերյալ նրա խոստումների մասին ունեցած քո գիտելիքները, անխախտ է մնացել։ Բայց կարիք կա, որ վերակառուցես քո հոգևոր տունը, այսինքն՝ վերականգնես քո քրիստոնեական կյանքը, որը ներառում է բարի լուրի քարոզչությանը մասնակցելը, կանոնավորաբար ժողովի հանդիպումներին հաճախելը և հավատակիցներիդ հետ շփվելը։ Տեսնենք, թե ինչ նպատակներ կարող ես դնել։

Հաճախակի խոսիր Եհովայի հետ։ Քո Հայրը գիտի, որ եթե շարունակ մեղավորության զգացում ունենաս, կդժվարանաս աղոթել իրեն (Հռոմ. 8։26)։ Չնայած դրան՝ «աղոթքում հարատևիր» և ասա Եհովային, թե որքան շատ ես ցանկանում նրա հետ մտերիմ լինել (Հռոմ. 12։12)։ Անդրեյը պատմում է. «Ամոթի ու մեղավորության ծանր զգացում ունեի։ Բայց ամեն աղոթքից հետո այդ զգացումը ավելի էր թեթևանում, և միտքս խաղաղվում էր»։ Եթե չգիտես՝ ինչի մասին աղոթել, խորհիր Դավիթ թագավորի աղոթքների շուրջ՝ գրված 51-րդ և 65-րդ սաղմոսներում։

Կանոնավորաբար ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Դա քեզ հոգևորապես կսնի և կօգնի խորացնել Եհովայի հանդեպ ունեցած քո սերը (Սաղ. 19։7–11)։ Ֆելիպեն ասում է. «Աստվածաշնչի ընթերցանությունն ու անձնական ուսումնասիրությունը ինձ համար առաջնահերթ չէր։ Դա էր պատճառը, որ հոգևորապես թուլացել էի և ցավ պատճառել Եհովային։ Չէի ցանկանում կրկնել սխալս, ուստի վճռեցի կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն անել»։ Դու էլ կարող ես նույնն անել։ Եթե անձնական ուսումնասիրության համար համապատասխան թեմաներ ընտրելու հարցում օգնության կարիք ունես, դիմիր հոգևորապես հասուն ընկերներիցդ մեկին։

Վերականգնիր մտերմությունդ հավատակիցներիդ հետ։ Ոմանք, ովքեր վերադառնում են ժողով, վախենում են, որ մյուսները վատ կվերաբերվեն իրենց։ Լարիսան ասում է. «Շատ էի ամաչում։ Ինձ թվում էր՝ դավաճանել եմ իմ եղբայրներին ու քույրերին։ Երկար ժամանակ այդ զգացումները ինձ չէին լքում»։ Համոզված եղիր, որ երեցները և մյուս հասուն քրիստոնյաները շատ են ուզում օգնել քեզ, որ վերականգնես քո հոգևոր առողջությունը (տես «Ի՞նչ կարող են անել երեցները» շրջանակը)։ Նրանք ցնծում են՝ տեսնելով, որ վերադարձել ես, և շատ են ուզում, որ երջանիկ լինես (Առակ. 17։17)։

Ի՞նչը կօգնի, որ մտերմանաս ժողովի հետ։ Ամբողջովին ներգրավված եղիր այն ամենում, ինչ եղբայրներդ ու քույրերդ անում են՝ հաճախիր ժողովի հանդիպումներին և կանոնավորաբար մասնակցիր քարոզչական գործին։ Իսկ դա ինչպե՞ս կօգնի քեզ։ Ֆելիքսն ասում է. «Ժողովը անհամբեր սպասում էր իմ վերադարձին։ Ես ինձ սիրված էի զգում։ Նրանք բոլորն էլ օգնեցին, որ նորից ընտանիքի մի մասը լինեմ, զգամ, որ Եհովան ներել է ինձ, և շարունակեմ ծառայել նրան» (տես «Ի՞նչ կարող ես անել դու» շրջանակը)։

Ի՞նչ կարող ես անել դու

Վերակառուցիր քո հոգևոր տունը

Երեցը աղոթում է մի եղբոր հետ, ով վերադարձել է Եհովայի մոտ։

ՀԱՃԱԽԱԿԻ ԽՈՍԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

Պատմիր Եհովային, թե որքան շատ ես ցանկանում նրա հետ մտերիմ լինել։ Երեցները կաղոթեն քեզ համար և քեզ հետ։

Երեցը «Մոտեցիր Եհովային» գրքի միջոցով Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում եղբոր հետ։

ԿԱՆՈՆԱՎՈՐԱԲԱՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Հոգևորապես սնվիր։ Դա կօգնի, որ խորացնես Եհովայի հանդեպ ունեցած քո սերը։

Եղբայրը հավաքույթի ժամանակ զրուցում է հավատակիցների հետ։

ՎԵՐԱԿԱՆԳՆԻՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ ՀԵՏ

Ամբողջովին ներգրավված եղիր ժողովի գործունեության մեջ. հաճախիր ժողովի հանդիպումներին և կանոնավորաբար մասնակցիր քարոզչական գործին։

ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ

Սատանան շարունակելու է քո ճանապարհին «փոթորիկներ» բարձրացնել, որպեսզի թուլացնի քեզ, մինչ փորձում ես վերականգնել փոխհարաբերություններդ Եհովայի հետ (Ղուկ. 4։13)։ Պատրաստվիր դրանց՝ այսօրվանից ամրացնելով քո հոգևոր տունը։

Իր սիրելի գառնուկների վերաբերյալ Եհովան հետևյալ խոստումն է տալիս. «Կորածին կորոնեմ, փախցրածին հետ կբերեմ, վիրավորի կոտրվածքին վիրակապ կդնեմ, հիվանդին կզորացնեմ» (Եզեկ. 34։16)։ Եհովան շատերին է օգնել, որ վերականգնեն իրենց հոգևոր առողջությունը։ Համոզված եղիր, որ նա քեզ էլ է ուզում օգնել, որ շարունակես ամրացնել իր հետ ունեցած փոխհարաբերություններդ։

Ի՞նչ կարող են անել երեցները

Երեցը օգնում է եղբորը վերակառուցել իր վնասված տունը։

Եհովայի մոտ վերադարձած անհատները կարիք ունեն վերականգնելու իրենց փոխհարաբերությունները նրա հետ, և երեցները կարևոր դեր ունեն նրանց օգնելու հարցում։ Տեսնենք, թե ինչ կարող են անել երեցները։

Հավաստիացրեք, որ իրենց սիրում են։ Պողոս առաքյալը գիտեր, որ այն անհատը, ով զղջացել է իր արարքի համար և վերադարձել Եհովայի մոտ, կարող է տրվել «ծայրահեղ տրտմությանը» (2 Կորնթ. 2։7)։ Ամոթն ու մեղավորության զգացումը հեշտությամբ կարող են պատել նրան։ Ուստի Պողոսը հորդորեց ժողովին. «Մեծահոգաբար ներեք ու մխիթարեք նրան»։ Վերականգնված քարոզիչները հավաստիացման կարիք ունեն, որ Եհովան և հավատակիցները ջերմորեն սիրում են իրենց։ Կանոնավորաբար գովելով և գործնական օգնություն ցուցաբերելով՝ երեցները կօգնեն նրանց վհատության գիրկը չընկնել։

Աղոթեք նրանց հետ։ «Արդար մարդու աղաչանքը իր ազդեցությամբ մեծ ուժ ունի» (Հակ. 5։16)։ Լարիսան, ում մասին արդեն նշել ենք, ասում է. «Ես պատմեցի երեցներին իմ վախերի ու կասկածների մասին։ Նրանք աղոթեցին ինձ համար, և ես հասկացա, որ երեցները բարկացած չեն ինձ վրա։ Նրանք ցանկանում էին օգնել ինձ, որ վերականգնեմ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններս»։ Իսկ Թիոն ասում է. «Երեցների աղոթքների շնորհիվ համոզվեցի, որ Եհովան իսկապես սիրում է ինձ և տեսնում է ոչ միայն իմ վատ կողմերը, այլ նաև լավ»։

Ընկերացեք նրանց հետ։ Վերականգնված քարոզիչները ժողովում ընկերների կարիք ունեն։ Ջաստին անունով մի երեց ասում է. «Որքան հնարավոր է հաճախ հրավիրեք այդ քարոզիչներին ծառայության, իսկ որ ամենակարևորն է, հյուր գնացեք նրանց։ Նրանց հետ ընկերություն անելը կենսական է»։ Հենրի անունով մեկ այլ երեց ասում է. «Եթե երեցները ընկերություն անեն վերականգնված քարոզիչների հետ, ապա մյուսները, տեսնելով դա, կսկսեն նույնն անել»։

Օգնեք նրանց անձնական ուսումնասիրություն անել։ Հոգևորապես հասուն ընկերը կարող է օգնել վերականգնված անհատին Աստվածաշնչի ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենալ։ Դարկո անունով մի երեց ասում է. «Սիրում եմ իմ գտած հոգևոր գանձերի մասին պատմել նրանց և ցույց տալ, թե ինչ մեծ հաճույք է ինձ պատճառում Աստծու Խոսքի ուսումնասիրությունը։ Բացի այդ՝ երբեմն նրանց հրավիրում եմ, որ միասին ինչ-որ քաջալերական նյութ ուսումնասիրենք»։ Մեկ այլ երեց՝ Քլեյտոնը, ասում է. «Հորդորում եմ նրանց ուսումնասիրություններ անել աստվածաշնչյան այնպիսի կերպարների մասին, որոնք բախվել են նմանատիպ դժվարությունների»։

Հովվեք նրանց։ Վերականգնված քրիստոնյաները երեցներին տեսել են դատավորի դերում։ Այժմ նրանք առավել, քան երբևէ, կարիք ունեն տեսնելու, որ երեցները նաև հոգատար հովիվներ են (Երեմ. 23։4)։ Ուշադիր լսիր նրանց և գովիր։ Հաճախակի կապ հաստատիր նրանց հետ։ Նկատի առնենք, թե Մարկուս անունով մի երեց ինչ է անում հովվական այցերի ժամանակ։ Նա ասում է. «Մենք նրանց հետ աստվածաշնչյան մի միտք ենք քննարկում, գովում ենք նրանց և վստահեցնում, որ թե՛ Եհովան և թե՛ մենք հպարտանում ենք իրենցով, երբ տեսնում ենք, թե որքան մեծ ջանքեր են թափում իրենց հոգևոր առողջությունը վերականգնելու համար։ Ամեն այցելության վերջում պայմանավորվում ենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ»։

a Այս հոդվածում անունները փոխված են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը