Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp22 № 1 էջ 4–5
  • Ինչպես է առաջանում ատելության շղթան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես է առաջանում ատելության շղթան
  • 2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է ատելությունը
  • ԻՆՉԻՑ Է ԾՆՎՈՒՄ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ
  • ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ
  • ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
  • Ատելության դեմ պայքարում հնարավո՛ր է հաղթել
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ատելության շղթան մեկընդմիշտ փշրվելու է
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ինչո՞ւ է աշխարհը ողողված ատելությամբ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Ներածություն
    2022 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2022 Դիտարան (հանրային թողարկում)
wp22 № 1 էջ 4–5

Ինչպես է առաջանում ատելության շղթան

Այս սարսափելի շղթայի առաջացման պատճառը գտնելու համար նախ հասկանանք, թե ինչ է ատելությունը, ինչից է այն ծնվում և ինչպես է տարածվում։

Ի՞նչ է ատելությունը

Ատելությունը խիստ հակակրանք է կամ թշնամություն ինչ-որ մեկի կամ մարդկանց որևէ խմբի հանդեպ։ Այն ուրիշի հանդեպ շարունակաբար զայրացած լինելն է։

ԻՆՉԻՑ Է ԾՆՎՈՒՄ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ատելությունը տարբեր պատճառներով է առաջանում։ Շատ հաճախ մարդկանց ատում են ոչ թե իրենց արածների, այլ այն բանի համար, թե ովքեր են նրանք։ Գուցե ատելություն առաջանա որոշ մարդկանց հանդեպ, քանի որ նրանց համարում են չարակամ, վտանգավոր, անուղղելի, ստորադաս և խնդրահարույց։ Կամ էլ ատելությունը կարող է ծնվել նրանց սրտում, ովքեր անցյալում բախվել են բռնության, անարդարության կամ այլ վատ վերաբերմունքի։

ԻՆՉՊԵՍ Է ԱՅՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ

Մարդու մեջ կարող է ատելություն արթնանալ ինչ-որ մեկի հանդեպ նույնիսկ առանց նրան ճանաչելու։ Օրինակ՝ նա կարող է ակամայից որդեգրել իր մտերիմների կամ իր կողմից հարգված մարդկանց կանխակալ վերաբերմունքը։ Այդպես ատելությունը կարող է հեշտորեն տարածվել և պատճառ դառնալ, որ խմբի բոլոր անդամները սկսեն նույն վերաբերմունքը և տեսակետը ունենալ։

Փաստորեն, ատելությունը կարող է վարակի նման տարածվել, ուստի չենք զարմանում, որ աշխարհը լի է ատելությամբ։ Սակայն ատելության շղթան կոտրելու համար անհրաժեշտ է պարզել, թե աշխարհում ինչպես է առաջացել ատելությունը։ Այդ մասին գրված է Աստվածաշնչում։

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Սխեմա՝ իրար հաջորդող երկու սլաքներով, որոնք ցույց են տալիս ատելության շղթան ձևավորող գործոնները։ 1) Ապատեղեկատվություն շրջապատի ազդեցության, սոցիալական կայքերի, լրատվության պատճառով, 2) տեղեկատվության պակաս մշակույթի, ռասայի կամ կրոնի վերաբերյալ, 3) վախ փոփոխությունից, կորստից կամ անորոշությունից, 4) ատելություն նախապաշարման, խտրականության, բռնության պատճառով

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՉԻ ՍԿՍՎԵԼ։ Այն առաջացավ երկնքում ապրող մի հրեշտակի մեջ, որը ըմբոստացավ Աստծու դեմ և կոչվեց Բանսարկու Սատանա։ Սատանան «մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից»։ Որպես «ստախոս և ստության հայր»՝ այդ ժամանակվանից ի վեր նա տարածում է ատելություն և ագրեսիա (Հովհաննես 8։44; 1 Հովհաննես 3։11, 12)։ Աստվածաշունչը նրան ներկայացնում է որպես չարությամբ և բարկությամբ լի անձնավորություն (Հոբ 2։7; Հայտնություն 12։9, 12, 17)։

ԱՆԿԱՏԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՆՈՐՈՇ Է ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ։ Առաջին մարդը՝ Ադամը, հետևեց Սատանայի օրինակին, ինչի հետևանքով բոլոր մարդիկ մեղք և անկատարություն ժառանգեցին (Հռոմեացիներ 5։12)։ Ադամի առաջին որդին՝ Կայենը, ատելությամբ լցվեց իր եղբոր՝ Աբելի հանդեպ և սպանեց նրան (1 Հովհաննես 3։12)։ Ճիշտ է, շատ մարդիկ կարեկից են ու ջերմ, բայց շատ-շատերն էլ ժառանգած անկատարության պատճառով եսասեր են, նախանձ և հպարտ, իսկ այդ հատկությունները պարարտ հող են ատելության համար (2 Տիմոթեոս 3։1–5)։

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՈՒՄ։ Այս աշխարհը, որում ապրում ենք, անողոք ու թշնամական վարվելակերպ է խրախուսում և այդպիսով ատելություն է սերմանում։ Անհանդուրժողականությունը, նախապաշարումները, վիրավորական խոսքը, ճնշումները ու վանդալիզմը մեծ տարածում ունեն, քանի որ «ամբողջ աշխարհը Չարի [Սատանայի] իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։

Աստվածաշունչը ոչ միայն հայտնում է, թե որոնք են ատելության բուն պատճառները, այլև ասում է, թե ինչպես կարելի է արմատախիլ անել այն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը