ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Սովորիր նկարներից
Մեր հրատարակությունները լի են նկարներով, որոնք կարևոր դասեր են պարունակում։ Ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտվել այդ զննական միջոցներից։
Նախքան հոդվածը կարդալը աչքի անցկացրու նկարները։ Դրանք կարող են շարժել քո հետաքրքրությունը և հոդվածը կարդալու ցանկություն արթնացնել, ինչպես որ լինում է ախորժելի կերակուր տեսնելիս. սկզբում այն աչքերով ենք «համտեսում»։ Ուստի նախքան ընթերցելը մտածիր. «Ի՞նչ նկարներ են պատկերված» (Ամոս 7։7, 8)։
Մտածիր, թե ինչու են հենց այդ նկարներն ընտրվել։ Կարդա դրանց բացատրությունը կամ մակագրությունը և փորձիր հասկանալ, թե դրանք ինչպես են առնչվում տվյալ թեմային և քո կյանքին։
Նյութն ընթերցելուց հետո փորձիր նկարների միջոցով ի մի բերել հոդվածի գլխավոր մտքերը։ Այնուհետև փորձիր մտքումդ կենդանացնել այդ նկարները և հիշել, թե դրանք ինչ միտք են ընդգծում։
Կրկին աչքի անցկացրու այս ամսագրի նկարները և փորձիր մտաբերել, թե դրանք ինչ են սովորեցնում։