Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հոկտեմբեր էջ 30–31
  • Կառավարիչ մարմնի երկու նոր անդամ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կառավարիչ մարմնի երկու նոր անդամ
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Կառավարիչ մարմնի երկու նոր անդամ
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովայի վկաների Կառավարիչ մարմին. ի՞նչ է այն
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Կառավարիչ մարմնի նոր անդամ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կառավարիչ մարմնի նոր անդամները
    2006 Դիտարան
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հոկտեմբեր էջ 30–31

Կառավարիչ մարմնի երկու նոր անդամ

2024 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 5-ին՝ տարեկան հանդիպման ժամանակ, մի հայտարարություն արվեց այն մասին, որ եղբայր Ջոդի Ջեյդլին և Ջեյքբ Ռամֆը նշանակվել են Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներ։ Երկու եղբայրներն էլ երկար տարիներ հավատարմորեն ծառայում են Եհովային։

Ջոդի Ջեյդլին իր կնոջ՝ Դամարիսի հետ

Եղբայր Ջեյդլին ծնվել է ԱՄՆ-ի Միսուրի նահանգում և մեծացել է Վկաների ընտանիքում։ Նրանք ապրում էին հազվադեպ քարոզվող տարածքի մոտակայքում։ Ուստի նա շփվել է շատ եղբայրների ու քույրերի հետ, ովքեր երկրի տարբեր մասերից գալիս էին այնտեղ՝ քարոզելու։ Նրանց սերն ու միասնությունը մեծապես ազդել են նրա վրա։ Եղբայր Ջեյդլին մկրտվել է վաղ պատանեկան տարիքում՝ 1983 թ. հոկտեմբերի 15-ին։ Նա սիրում էր ծառայությունը, և ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ 1989 թ.-ի սեպտեմբերին, ռահվիրայություն սկսեց։

Երբ եղբայր Ջեյդլին երիտասարդ էր, նրա ծնողները նրան ու նրա քրոջը տանում էին Բեթել։ Այս այցելությունները երեխաներին մղեցին Բեթելում ծառայելու նպատակ դնել, որին երկուսն էլ հասան։ Եղբայր Ջեյդլին 1990 թ. սեպտեմբերին սկսեց ծառայել Ուոլքիլի Բեթելում։ Սկզբում նա ծառայեց մաքրության բաժնում, այնուհետև՝ բուժօգնության։

Այդ ժամանակ մոտակա իսպանախոս ժողովները աճում էին, և եղբայրների կարիք կար, ուստի եղբայր Ջեյդլին տեղափոխվեց այդ ժողովներից մեկը և սկսեց իսպաներեն սովորել։ Կարճ ժամանակ անց նա հանդիպեց Դամարիս անունով մի քրոջ, ով նույն շրջանում որպես ռահվիրա էր ծառայում։ Նրանք ամուսնացան, և Դամարիսը նույնպես սկսեց ծառայել Բեթելում։

2005 թ.-ին նրանք թողեցին Բեթելի ծառայությունը, որպեսզի հոգ տանեն իրենց հավատարիմ ծնողներին։ Այդ ընթացքում նրանք ռահվիրա էին ծառայում։ Եղբայրը դասավանդում էր Ռահվիրայական ծառայության դպրոցում, ծառայում էր տեղի հիվանդանոցների հետ կապի կոմիտեում և տարածաշրջանային շինարարական կոմիտեում։

2013 թ.-ին եղբայր և քույր Ջեյդլիները կրկին հրավիրվեցին Բեթել՝ մասնակցելու Ուորվիքի շինարարական նախագծին։ Դրանից հետո նրանք նաև ծառայեցին Պատերսոնում և Ուոլքիլում։ Եղբայր Ջեյդլին ծառայեց նախագծման/շինարարության տեղի բաժնում և հիվանդանոցային տեղեկատվական բաժնում։ 2023 թ. մարտին նա նշանակվեց ծառայողական կոմիտեի օգնական։ Հետադարձ հայացք նետելով ծառայության մեջ ունեցած իր նշանակումներին՝ եղբայրն ասում է. «Նոր նշանակում ստանալիս երբեմն գուցե մտահոգվես։ Բայց հենց այդ ժամանակ պետք է հիշես, որ հարկավոր է ապավինել Եհովային, քանի որ նա է դարձնողը»։

Ջեյքբ Ռամֆը իր կնոջ՝ Ինգայի հետ

Եղբայր Ռամֆը ծնվել է Կալիֆորնիայում (ԱՄՆ)։ Երբ նա երեխա էր, նրա մայրը ոչ ակտիվ քարոզիչ էր, բայց փորձում էր աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցնել նրան։ Բացի այդ՝ ամեն տարի Ջեյքբը այցելում էր իր տատիկին, ով հավատարիմ Վկա էր։ Վերջինս նրա մեջ հետաքրքրություն արթնացրեց ճշմարտության հանդեպ, և 13 տարեկանում նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ 1992 թ. սեպտեմբերի 27-ին նա պատանի հասակում մկրտվեց։ Ուրախալի է, որ նրա մայրը կրկին ակտիվ քարոզիչ դարձավ, և նրա ընտանիքի մյուս անդամները հոգևորապես առաջադիմեցին ու մկրտվեցին։

Պատանեկան տարիքում եղբայր Ռամֆը տեսնում էր, թե որքան ուրախ էին ռահվիրաները, ուստի ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ 1995 թ. սեպտեմբերին, սկսեց ծառայել որպես ռահվիրա։ 2000 թ.-ին նա տեղափոխվեց Էկվադոր՝ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Այնտեղ նա հանդիպեց Ինգա անունով մի ռահվիրա քրոջ, ով Կանադայից էր։ Նրանք ամուսնացան և սկսեցին ծառայել Էկվադորի մի փոքր քաղաքում, որտեղ քիչ թվով քարոզիչներից բաղկացած խումբ կար։ Այժմ այն ծաղկուն ժողով է։

Ժամանակի ընթացքում եղբայր Ռամֆն ու նրա կինը նշանակվեցին հատուկ ռահվիրաներ, այնուհետև շրջանային ծառայություն արեցին։ 2011 թ.-ին նրանք հրավիրվեցին սովորելու «Գաղաադի» 132-րդ դասարանում։ Դպրոցն ավարտելուց հետո նրանք ծառայեցին աշխարհի տարբեր վայրերում և տարբեր նշանակումներ ունեցան՝ ծառայեցին Բեթելում, որպես միսիոներ, ինչպես նաև շրջանային ծառայության մեջ եղան։ Եղբայր Ռամֆը նաև պատիվ է ունեցել դասավանդելու Թագավորության քարոզիչների դպրոցում։

COVID-19 համավարակի պատճառով եղբայր Ջեյքբն ու քույր Ինգան վերադարձան Միացյալ Նահանգներ։ Նրանք հրավիրվեցին Ուոլքիլի Բեթել, և եղբայր Ռամֆը ծառայողական բաժնում ուսուցում ստացավ։ Այնուհետև նրանք նշանակվեցին Էկվադորի մասնաճյուղ, որտեղ եղբայր Ռամֆը ծառայեց մասնաճյուղի կոմիտեում։ 2023 թ.-ին նրանք նշանակվեցին ծառայելու Ուորվիքում։ 2024 թ.-ի հունվարին եղբայր Ռամֆը նշանակվեց ծառայողական կոմիտեի օգնական։ Տարբեր վայրերում իրենց ունեցած նշանակումների մասին խորհելով՝ եղբայրն ասում է. «Նշանակումը հատուկ է դարձնում ոչ թե վայրը, այլ մարդիկ, ում հետ ծառայում ես»։

Մենք բարձր ենք գնահատում այս եղբայրների ծառայությունը և «այդպիսի մարդկանց թանկ ենք համարում» (Փիլիպ. 2։29)։

Այժմ Կառավարիչ մարմինը բաղկացած է 11 օծյալ եղբայրներից՝ Ստիվեն Լեթ, Գերիտ Լյոշ, Քենեթ Կուկ, Սեմյուել Հերդ, Ջոդի Ջեյդլի, Ջեֆրի Ջեքսոն, Ջեյքբ Ռամֆ, Մարկ Սանդերսոն, Դեյվիդ Սփլեյն, Ջեֆրի Ուինդեր և Գեյջ Ֆլիգլ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը