Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwex հոդված 14
  • Որոշեցինք պարզեցնել մեր կյանքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Որոշեցինք պարզեցնել մեր կյանքը
  • Դեպքեր ծառայությունից
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ ենք սովորում ուխտավորներից
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աչքդ պա՞րզ է
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Հիշիր լիաժամ ծառայողներին
    2014 Դիտարան
  • Ծառայությունն ընդլայնելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
Ավելին
Դեպքեր ծառայությունից
ijwex հոդված 14
Մոտոցիկլետ վաճառողը բանալին տալիս է գնորդին։ Հետին պլանում մոտոցիկլետն է

Որոշեցինք պարզեցնել մեր կյանքը

Մադիանը և Մարսելան հարմարավետ կյանքով էին ապրում Կոլումբիայի Մեդելին քաղաքում։ Մադիանը լավ վարձատրվող աշխատանք ուներ։ Նրանք ապրում էին շատ մեծ ու գեղեցիկ բնակարանում։ Սակայն զույգը վերանայեց իր առաջնահերթությունները, երբ 2006 թ.-ին ներկա եղավ «Աչքդ պարզ պահիր» խորագրով մեկօրյա համաժողովին։ Ելույթներից շատերում ընդգծվում էր այն միտքը, որ Աստծուն լիարժեքորեն ծառայելու համար մենք պետք է պարզեցնենք մեր կյանքը։ Նրանք պատմում են. «Երբ վերադարձանք համաժողովից, հասկացանք, որ լրիվ հակառակն էինք անում։ Գնումներ անել շատ էինք սիրում և երբեմն դրանց դիմաց վճարելու համար նույնիսկ պարտքեր էինք անում»։

Համաժողովի սթափեցնող հորդորից հետո Մադիանն ու Մարսելան սկսեցին պարզեցնել իրենց կյանքը։ Նրանք պատմում են. «Մենք կրճատեցինք մեր ծախսերը։ Տեղափոխվեցինք ավելի փոքր բնակարան, վաճառեցինք մեր ավտոմեքենան և մոտոցիկլետ գնեցինք»։ Նրանք այլևս չէին հաճախում առևտրի մեծ կենտրոններ, որ չկանգնեն շատ իրեր գնելու գայթակղության առաջ։ Դրա փոխարեն՝ ավելի շատ ժամանակ էին տրամադրում, որ իրենց հարևանների հետ աստվածաշնչյան թեմաներ քննարկեն։ Նրանք նաև ընկերացան եռանդուն քարոզիչների հետ, որոնք ծառայում էին որպես հատուկ ռահվիրաներ։a

Մարսելան և Մադիանը

Որոշ ժամանակ հետո Մադիանն ու Մարսելան որոշեցին ընդլայնել իրենց ծառայությունը և տեղափոխվեցին գյուղական տարածքում գտնվող մի ժողով, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Դրա համար Մադիանը դուրս եկավ աշխատանքից։ Նրա տնօրենը մտածում էր, որ մարդ պետք է առնվազն հիմար լինի, որ թողնի այդ լավ աշխատանքը։ Սակայն Մադիանը փորձեց նրան բացատրել՝ ասելով. «Դուք շատ փող եք վաստակում, բայց երջանի՞կ եք»։ Տնօրենն ասաց, որ երջանիկ չէ, քանի որ շատ խնդիրներ ունի և չի կարողանում լուծել դրանք։ Ուստի Մադիանն ասաց. «Այսինքն՝ երջանկությունը կախված չէ նրանից, թե որքան գումար ես վաստակում։ Հարկավոր է հասկանալ, թե ինչն է մարդուն իսկապես երջանիկ դարձնում։ Ես ու կինս երջանիկ ենք, քանի որ մարդկանց պատմում ենք Աստծու մասին։ Բայց մենք ուզում ենք ավելի երջանիկ լինել, դրա համար որոշել ենք ավելի շատ ժամանակ տրամադրել այդ գործին»։

Հոգևոր նպատակներ դնելու շնորհիվ Մադիանն ու Մարսելան ունեն իրական բավարարվածության զգացում և երջանիկ են։ Արդեն 13 տարի է, ինչ նրանք ծառայում են հյուսիսարևմտյան Կոլումբիայի այն ժողովներում, որտեղ քարոզիչների կարիք կա։ Այժմ նրանք ծառայում են որպես հատուկ ռահվիրա և վայելում են իրենց ծառայությունը։

Մարսելան և Մադիանը գյուղում մի մարդու հետ են խոսում։ Նրանց ձեռքում «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքն է

a Հատուկ ռահվիրաները Եհովայի վկաների մասնաճյուղի կողմից նշանակված քարոզիչներ են, ովքեր տարբեր տարածքներում լիաժամ քարոզում են բարի լուրը։ Իրենց կարիքները հոգալու համար նրանք ստանում են համեստ ֆինանսական օգնություն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը