Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 97
  • Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է հարկավոր ներողություն խնդրել
  • Ինչպես ասել՝ ներողություն
  • Երջանիկ ամուսնության բանաձևը: Ներողություն խնդրեք
    Աջակցություն ընտանիքին
  • Ինչպես ներողություն խնդրել
    2015 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ է դժվար ներողություն խնդրել
    2002 Դիտարան
  • Ներողություն խնդրելը նպաստում է համերաշխությանը
    2002 Դիտարան
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 97
Դասարանում ուսուցիչը հանդիմանում է աշակերտին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ

Ի՞նչ կանեիր այս իրավիճակներում։

  1. Ուսուցիչդ դասի ժամանակ վատ վարքիդ պատճառով նախատում է քեզ։

    Պե՞տք է ներողություն խնդրես ուսուցչիցդ, եթե նույնիսկ կարծում ես, որ նա սուր է արձագանքել։

  2. Ընկերուհիդ իմանում է, որ վիրավորական բան ես ասել իր մասին։

    Պե՞տք է ներողություն խնդրես ընկերուհուցդ, եթե նույնիսկ կարծում ես, որ սխալ բան չես ասել։

  3. Չես կարողանում քեզ զսպել և հորդ հետ անհարգալից ես խոսում։

    Պե՞տք է ներողություն խնդրես հորիցդ, եթե նույնիսկ կարծում ես, որ նա է բարկացրել քեզ։

Այս երեք հարցերի պատասխանն է՝ այո՛։ Բայց ինչո՞ւ է կարևոր ասել՝ ներողություն, եթե անգամ կարծում ես, թե վարվելակերպդ արդարացի է։ 

  • Ինչո՞ւ է հարկավոր ներողություն խնդրել

  • Ինչպես ասել՝ ներողություն

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչո՞ւ է հարկավոր ներողություն խնդրել

  • Ներողություն խնդրելը հասունության նշան է։ Ասածիդ կամ արածիդ համար պատասխանատվություն վերցնելով՝ կարևոր հատկություններ ես մշակում, որոնք կյանքում քեզ պետք կգան։

    «Եթե խոնարհ ու համբերատար լինես, կկարողանաս ներողություն խնդրել և լսել դիմացինիդ տեսակետը» (Ռեյչլ)։

  • Ներողություն խնդրելը օգնում է հաշտության գալ։ Ներողություն խնդրելով՝ ցույց ես տալիս, որ քեզ համար հաշտվելն ավելի կարևոր է, քան ապացուցելը, որ դու ճիշտ ես, իսկ դիմացինդ՝ սխալ։

    «Եթե նույնիսկ քեզ մեղավոր չես համարում, խաղաղություն հաստատելը պետք է ամենակարևորը լինի։ «Կներես» ասելով՝ ոչ մի բան չես կորցնի, բայց կվերականգնես ձեր ընկերությունը» (Միրիամ)։

  • Ներողություն խնդրելով՝ թեթևության զգացում կունենաս։ Երբ ինչ-որ մեկին խոսքով կամ արարքով վիրավորում ես, խղճի խայթ ես զգում, որը նման է ծանր բեռի։ Իսկ երբ ներողություն ես խնդրում, ուսերիցդ գցում ես այդ բեռը։a

    «Երբեմն կոպիտ էի խոսում ծնողներիս հետ։ Ու թեև հետո ինձ վատ էի զգում, բայց դժվարանում էի ներողություն խնդրել։ Սակայն երբ ներողություն էի խնդրում, միշտ լավ էի զգում, քանի որ դրա շնորհիվ մեր ընտանիքում վերականգնվում էր համերաշխությունը» (Նիա)։

    Պատանին հսկայական քար է շալակած տանում

    Խղճի խայթը նման է ծանր բեռի։ Երբ ներողություն ես խնդրում, ազատվում ես այդ բեռից

Ներողություն խնդրելու համար հարկավո՞ր է ջանք թափել։ Այո՛։ Դենա անունով մի երիտասարդ կին, որը շատ անգամներ է ներողություն խնդրել մորից նրա հետ կոպիտ խոսելու համար, ասում է. «Հեշտ չէ ասել՝ կներես։ Կոկորդդ կարծես սեղմվում է, ու ոչ մի բառ բերանիցդ դուրս չի գալիս»։

Ինչպես ասել՝ ներողություն

  • Հնարավորության դեպքում երես առ երես ներողություն խնդրիր։ Դեմ առ դեմ խոսելը դիմացինիդ հնարավորություն է տալիս տեսնելու, որ անկեղծորեն ես զղջում, մինչդեռ տեքստային հաղորդագրություններով գուցե չհասնես նրա սրտին։ Նույնիսկ եթե տխուր էմոջի ավելացնես գրածիդ, այն թերևս չի փոխանցի քո իրական զգացմունքներն ու անկեղծությունը։

    Առաջարկ։ Եթե չես կարող երես առ երես ներողություն խնդրել, զանգահարիր կամ բացիկ գրիր այդ անհատին։ Ինչ միջոց էլ որ ընտրես, ուշադիր եղիր բառերիդ ընտրության մեջ։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի» (Առակներ 15։28)։

  • Մի՛ հապաղիր ներողություն խնդրել։ Որքան երկար հարցը չլուծված մնա, այնքան խնդիրը ձեր աչքում կլրջանա, և ձեր միջև անդունդը կմեծանա։

    Առաջարկ։ Նպատակ դիր։ Օրինակ՝ որոշիր, որ հենց նույն օրը ներողություն ես խնդրելու։ Ողջամիտ ժամկետ սահմանիր և հավատարիմ մնա որոշմանդ։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Գործերդ արագ հարթիր» (Մատթեոս 5։25)։

  • Անկեղծորեն ներողություն խնդրիր։ «Ցավում եմ, որ այդպես ես զգում» ասելով՝ ներողություն չեն խնդրում։ «Այն մարդը, ում դեմ սխալ ես գործել, կհարգի քեզ, եթե լիովին ընդունես մեղքի քո բաժինը»,— ասում է Ջանել անունով մի երիտասարդ կին։

    Առաջարկ։ Ներողություն խնդրիր առանց նախապայմանների։ Մի՛ ասա. «Ես կընդունեմ իմ մեղքը, եթե դու էլ ընդունես, որ մեղավոր ես, ու ներողություն խնդրես»։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմեացիներ 14։19)։

Ինչ են ասում հասակակիցներդ

Վալերիա

«Ներողություն խնդրելու համար խոնարհություն է պետք, հատկապես երբ կարծում ես, որ մեղավորը միայն դու չես։ Նույնիսկ այդ ժամանակ ես զգույշ եմ լինում, որ խոսքերս դրական ու կերտիչ լինեն։ Ուզում եմ ոչ թե աղ լցնել վերքի վրա, այլ բուժել այն» (Վալերիա)։

Ֆիլիպ

«Երբ պատրաստ ես ներողություն խնդրելու, դրանից երևում է, որ դիմացինիդ զգացմունքները քեզ համար ավելի կարևոր են։ Գուցե անհարմար զգաս ներողություն խնդրել, բայց այդպես վարվելով՝ ավելի լավ ընկեր կդառնաս, և ձեր ընկերությունը ավելի կամրանա» (Ֆիլիպ)։

Քենդալ

«Եթե դիմացինս վիրավորված է, գուցե սուր արձագանքի։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ ես ճիշտ եմ, իսկ նա՝ սխալ։ Ավելի լավ կլինի, որ հաշվի առնեմ այդ մարդու զգացումները։ Եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իմ խոսքերից կամ արարքից, ես պետք է ներողություն խնդրեմ նրանից» (Քենդալ)։

Ամփոփում: Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ

  • Ներողություն խնդրելը հասունության նշան է։

  • Ներողություն խնդրելը օգնում է հաշտության գալ։

  • Ներողություն խնդրելով՝ թեթևության զգացում կունենաս։

Ինչպես անել

  • Հնարավորության դեպքում երես առ երես խոսիր։

  • Մի՛ հապաղիր ներողություն խնդրել։

  • Անկեղծորեն ներողություն խնդրիր։

a Եթե կորցրել ես ինչ-որ մեկի իրը կամ վնասել ես այն, իմաստուն կլինի, որ ոչ միայն ներողություն խնդրես, այլև փոխհատուցես վնասը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը